III 《Ա》դասարանի աշակերտները, դասվար՝ Լ. Այվազյանի գլխավորությամբ, տեղեկատվական, ուրախ ու հագեցած օր անցկացրեցին Բյուրականում։
Նրանք եղան Բյուրականի աստղադիտարանում, տեղեկատվական շրջայց կատարեցին Վիկտոր Համբարձումյանի տուն֊թանգարանում, դիտեցին մոլորակների մասին պատմող տեսանյութ, ուսումնասիրեցին աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, շրջեցին աստղադիտարանի տարածքում։
Ապա հետաքրքիր ժամանակ անցկացրեցին Բյուրականի մեկ այլ գողտրիկ անկյունում՝ 《Չրի տանը》։
Այնտեղ երեխաները տնկեցին ելակ, իրենց ձեռքով քաղեցին ու համտեսեցին հասած ելակներ, ծանոթացան տարածքում տարվող բոլոր աշխատանքներին։
Էքսկուրսիայի արդյունքում աշակերտները եկան այն համոզման, որ մեր երկիրն իսկական դրախտավայր է, ունի հարուստ բնություն, որի պահպանմամբ ու զարգացմամբ պետք է զբաղվի մեզանից յուրաքանչյուրը։
|