ի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ուղեկցությամբ, Նկարիչների միության շենքում մասնակցեցին 《Հայկ և Բել》ինտերակտիվ, ուսուցողական և ճանաչողական միջոցառմանը։ Սովորողները մասնակից դարձան 《Հայկ և Բել》պատկերապատման կենդանի ընթերցմանը, որն առավել տպավորիչ ու հետաքրքիր էր ի շնորհիվ տաղանդավոր ու շնորհալի դերասանների։ Այնուհետև, ոգեշնչված Հայկ Նահապետի քաջությամբ ու խիզախությամբ, երեխաները մասնակցեցին նետաձգության ծրագրին։
Այցի արդյունքում սովորողները գիտակցեցին, որ Հայկ Նահապետի հետնորդը լինելը մեծ պատասխանատվություն է, հայրենիքին ծառայելը՝ մեծագույն պատիվ |