Հոկտեմբերի 19-ին I բ դասարանում (դասվար՝ Ռ․ Տիգրանյան) տիրում էր ուրախ տրամադրություն։Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ և մեծ Մաշտոցին արժանի ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն։ |