Մեր երկրում տիրող արտակարգ իրավիճակից ելնելով՝ դասերի վերսկսումը երկարաձգվեց, սակայն մենք չենք հուսալքվում, չենք հանձնվում դժվարությունների առջև: Առողջապահության ոլորտում նվիրյալ բժիշկներն են պայքարում մարդկանց կյանքերի համար, իսկ կրթության ոլորտում գիտելիքի լույսով հույսի ճանապարհ բացելու գործն իրենց վրա են վերցրել մեր ուսուցիչները:Այս ընթացքում ուսումնասիրեցին, սովորեցին և իրենց աշակերտների հետ անցկացրեցին հեռավար ուսուցման մի շարք մեթոդներ և կարողացան դրանք արդյունավետ կերպով գործածել: Առցանց ուսուցումը կազմակերպելու համար հիմնականում օգտագործվում են Zoom, Viber, Skype, facebook.coom հարթակներն ու ծրագրերը։
Ուստի՝ խնդրում ենք նաև մեր ծնողներին, որպեսզի նույնպես ինքնակազմակերպվեն, սատարեն ուսուցիչներին իրենց նախաձեռնություններում, քանզի այս ամենն արվում է միայն մեր երեխաների և նրանց լուսավոր ապագայի համար:
|