Ապրիլի 19-ին հ. 45 հիմնական դպրոցի VII դասարանի աշակերտների համար ‹‹Հայոց եկեղեցու պատմություն›› առարկայից դասախոսություն կարդաց Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի (ՔԴԿ) Երևան քաղաքի պատասխանատու Քրիստինե Ղազարյանը, թեման՝ << Տիեզերաժողովներ>> և Հայ Առաքելական Եկեղեցու <<Հավատո հանգանակը>>: Ներկաները մեծ ուշադրությամբ լսեցին Քրիստինե Ղազարյան բովանդակալից դասախոսությունը ` նրան ուղղելով իրենց հուզող բազմաթիվ հարցեր: Դասախոսությունն ուսուցանող էր և հետաքրքիր: |