Երևանի համար 45 հիմնական դպրոցի դահլիճը լիքն էր հանդիսատեսով:VIա դասարանի սովորողները պատրաստել էին մի գողտրիկ միջոցառում`<< Հայկական բնաշխարհ >> խորագրով:
Սովորողները ներկայացրին հայկական բնաշխարհը` իր ողջ շուքով , հմայքով `
համեմելով իրենց խոսքը Ավետիք Իսահակյանի , Հովհաննես Թումանյանի ,
Հովհաննես Շիրազի բանաստեղծություններով:Միջոցառումն ուներ մեծ
դաստիարակչական նշանակություն: Այն օգնեց , որպեսզի երեխաներն ավելի մոտ
կանգնեն հայրենի բնությանը:Հայրենիքը սիրելու համար պետք է ճանաչել այն ,
լինել բնության գրկում, պահել ու պահպանել : Միջոցառումն այնքան տպավորիչ
էր , որ թվաց ,թե մագլցեցինք Արագածն ի վեր , լողացինք կապուտակ Սևանի քաղցրահամ
ջրերում , համտեսեցինք սիգն ու իշխանը, վայելեցինք Արարատյան դաշտի
արևահամ խաղողը: Շատ հետաքրքիր տեղեկություններ իմացանք մի շարք
դեղաբույսերի օգտակար հատկությունների մասին:
Միջոցառումն ավարտվեց ազգային երգի հոգեցունց ելևէջներով…