Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հանդիպել է հանրակրթական դպրոցներում գերազանց սովորող աշակերտների հետ։ Հանդիպմանը մասնակցել է Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Պապիկյանը։ Հակոբ Բալայանը խելացի պատանիների հետ քննարկել է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է վարչական շրջանը դարձնել ավելի գեղեցիկ և կանաչապատ։ Պատանիներն էլ իրենց հերթին Հակոբ Բալայանին ներկայացրել են իրենց գաղափարները՝ բարեփոխումներ կրթական ոլորտում, բակային խաղաղահրապարակների կառուցում , ինտելեկտուալ ակումբների ստեղծում և այլն։
Հանդիպման վերջում Հակոբ Բալայանը պատանիներին պարգևատրել է շնորհակալագրերով և նվիրել գեղարվեստական գրականություն։ |