2020 թվականի դեկտեմբերին Պրահայում կայացավ երաժիշտ կատարողների և ստեղծագործողների միջազգային «GRAND ONLINE EUROFEST 2020» փառատոնը, որին մասնակցություն ունեցան Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Հայկ Բարոյանն ու Նանե Վաթյանը, ովքեր հանդիսանում են հ․45 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտներ։
Համավարակի պատճառով մրցույթն իրականացվեց առցանց՝ ներգրավելով երաժիշտ-կատարողներ աշխարհի մի շարք երկրներից։ Այս բարդ մրցակցությունը մեր երեխաները հաղթահարեցին պատվով՝գրավելով մրցանակային տեղեր.
Նանե Վաթյան՝ 3րդ կարգի դափնեկիր,
Հայկ Բարոյան՝1-ին կարգի դափնեկիր։
Թո՛ղ մրցույթները շարունակական լինեն, իսկ մեր երեխաները տոնեն իրենց հաղթանակները։ |