Iա դասարանի սովորողները ( դասվար՝ Լ. Այվազյան) ուսումնական տարին ամփոփեցին տարեվերջյան ուսումնական էքսկուրսիայով։
Դե , իհարկե, ուղղությունը դեպի Օշական գյուղն էր։
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում երեխաներն ամփոփեցին գրերի գյուտի և Մեսրոպ Մաշտոցի մասին ունեցած տեղեկությունները, ձեռք բերեցին նաև նոր գիտելիքներ և խոստացան լավ սովորել, սիրել ու անաղարտ պահել մեր մայրենին։ |