I ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, անցկացրեցին Ա հնչյուն-տառի ուսուցմանը նվիրված նպատակային էքսկուրսիա 《Կաքավիկ》 այգում։
Աշակերտները ներկեցին թռչնագիր Ա - ն և ստացան պատվոգրեր՝ հայոց այբուբենի առաջին տառը սովորելու կապակցությամբ։
Աշակերտները երկինք բաց թողեցին գունավոր փուչիկներ՝ ակնկալելով իրենց ջինջ ու գունեղ երազանքների իրականացում։ |