Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին և նաև ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ : Նիստը վարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել էին 65 զեկույց: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտուհի Բեկթաշյան Լիլիթը հնարավորություն ստացավ հյուրընկալվել քաղաքապետարանում՝ որպես պատանի ավագանի:
Դպրոցական ավագանու նիստում օրակարգային 7 հիմնական հարց էր
բակային տարածքների բարեկարգում և կառուցում,
խաղահրապարակների ստեղծում ու սահմանազատում, կանաչ գոտիների ավելացում,
մայթերի բարեկարգում,
քաղաքային տրանսպորտի սակավություն,
արտադպրոցական կրթական հաստատություններ համար առանձին ուղեգծերի ստեղծում: #Երևանիքաղաքապետարանիաշխատակազմի հանրակրթությանվարչություն |