«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» կրթական ծրագրի շրջանակում անցկացրեց Հանրապետական բաց օլիմպիադա հանրակրթական բոլոր առարկաներից: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի V ա դասարանի աշակերտներ Միքաելյան Ալենը և Ղազարյան Հարությունը մասնակցեցին և իրենց ցուցաբերած բարձր արդյունքների շնորհիվ ստացան դիպլոմ և գովասանագիր: |