2018թ. հոկտեմբերի 25-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Փարսադանյանը 5բ դասարանում անցկացրեց բաց դաս Մկրտիչ Կորյունի <<Այգեպան Մոսին>>թեմայով: Սովորողները պատմեցին Կորյունի կենսագրությունը, ներկայացրին հեքիաթի տեսակները, պատմեցին <<Այգեպան Մոսին>> հեքիաթը: Հեքիաթը բեմականացրին: Գրատախտակին կատարեցին բառակազմական և հոմանիշային աշխատանքներ: Բնութագրեցին այգեպանին և արքային , ասացին առած-ասացվածքներ միասնության, արդարության, ազնվության, ագահության մասին: Թվարկեցին գյուղատնտեսական գործիքների և գյուղտեխնիկայի անուններ: Նշեցին այգու, արտի, բանջարանոցի, անտառի, դաշտի և անապատի տարբերությունը՝ միաժամանակ էկրանին ցույց տալով նրանց նկարները:Երեխաները թվարկեցին նաև պտղատու և վայրի ծառերի, թփերի, ընդեղենի, ծաղիկների անուններ: Խոսվեց ծիրանափողի մասին: Այգեպանի աշխատանքները համեմատեցին նկարչի, քանդակագործի և ոսկերչի աշխատանքների հետ:Թվարկեցին այլ մասնագիտություններ: Դիտեցին ոճաբանի և այգեպանի համատեղ աշխատանքներով ստեղծված այգիների նկարներ, վատմանի վրա ստեղծեցին իրենց այգին: Սովորողները խոսեցին նաև ծառերը ցրտահարությունից փրկելու միջոցների մասին: Այգեպանին և արքային համեմատեցին անցած հեքիաթների հերոսների հետ: Երգեցին <<Ջա՜ն, այգեպա՛ն>> երգը: Սովորողներն ակտիվ էին, ոգևորված:
Դասը հետաքրքիր էր, բովանդակալից, ուսուցանող: Այն նաև շատ դաստիարակչական էր: Դասին ներկա էին դպրոցի փոխտնօրենները, ուսուցիչներ և ծնողներ: |