Հունիսի 4-ին հ. 45 հիմնական դպրոցում IV բ դասարանում (ուսուցիչ՝ Գ. Բաղրամյան) անցկացվեց բաց դաս ‹‹Մաթեմատիկա››առարկայից, դասի թեման էր ‹‹Կոտորակներ››: Նպատակն էր ամրապնդել ու խորացնել գիտելիքները կոտորակների մասին :
Աշակերտները ցույց տվեցին իրենց բանիմացությունը կոտորակների ծագման , գործածության , կիրառման վերաբերյալ: Իրենց կազմած խնդիրներ լուծեցին , քննարկեցին ,կատարեցին տարբեր առաջադրանքներ, ինչպես նաև բանավոր հարցումների միջոցով ամրապնդվեցին գիտելիքները տեսական նյութի շուրջ: Դասը շատ հետաքրքիր էր և ուսուցանող:
|