Ապրիլի 8-ին ռուսաց լեզվի ուսուցչուհի Սեդա Գասպարյանը 5ա դասարանում անցկացրեց բաց դաս <<Բալենու ճյուղ>> թեմայով։
Դասի ընթացքում սովորողներն ակտիվ պատասխանում էին ուսուցչուհու հարցերին, ռուսերենով ազատ արտահայտում իրենց մտքերը։ Ուսուցչուհին դասի ընթացքում կիրառում էր տարբեր մեթոդներ։ Սովորողները կազմեցին Վենի դիագրամ, բացատրեցին <<բարություն>> բառը և այդ բառի շուրջ կազմեցին բառախումբ, հիշեցին հեքիաթներ բարության մասին, կարողացան հետևություններ անել։ Դասին օգտագործեցին դիդակտիկ նյութեր։ Դասը չափազանց հետաքրքիր էր, բովանդակալից, ուսուցանող և դաստիարակող։
|