Մայիսի 5_ ին ‹‹Բաց դաս›› ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի ուսուցիչները և IX դասարանի սաները։ Հանդիպեցին ԱԺ ‹‹Իմ քայլ›› խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանի և Մարիամ Կարապետյանի հետ և քննարկեցին մի շարք հարցեր ։ Մարիամ Կարապետյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը ։ Արամ Եղոյանը պատասխանելով երկրի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերին, նշեց, որ ճիշտ կառավարման դեպքում Հայաստանն ավելի արագ կզարգանա: Կարևորեց երկրի ապագայի գործում երիտասարդների դերը և հորդորեց լավ սովորել` դառնալով լավ մասնագետներ: Երեխաներն այցելեցին նաև ԱԺ թանգարան և գրադարան: Այցը շատ հետաքրքիր և բովանդակալից էր:
|