2018թ. հոկտեմբերի 27-ին՝աշնանային ջերմ ու բարի մի օր, մենք՝ 3-րդ ա դասարանի աշակերտներս, դասղեկ Արմինե Բաբասյանի ղեկավարությամբ այցելեցինք հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարան:
Շրջում էինք մենք կարծես հմայված՝
Ողջ դար հիշեցնող վայրկյանների մեջ
Ու զգում քո շունչը,մեծ բանաստեղծուհի,
Դիտում գանձերը,որ դու ես ստեղծել,
Լսում պատմություն,որ դու ես ապրել,
Տեսնում աշխարհը քո իսկ աչքերով
Ու տառապանքը՝ քո իսկ հույզերով:
Մտորումներով քայլեցինք երկար՝
Մեզ հետ տանելով բարի մի սփոփանք,
Որ քո հետնորդն ենք ու չենք դադարի
Կարդալ ու գրել լեզվով մայրենի: |