Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում է գտնվում Մաչանենց տունը, որտեղ հյուրընկալվեցին II բ դասարանի աշակերտներ (դասվար` Ս. Բաղդասարյան)։
Երեխաներն այցելեցին արվեստագետ Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի և «Մաչանենց» արվեստի պատկերասրահներ, թոնրատուն, կավագործության արվեստանոց, պատրաստեցին կավե գավաթներ, մայրիկներին հյուրասիրեցին իրենց մանկական ձեռքերով թխած լավաշով, շրջեցին տուն-թանգարանի տարածքում, տեսան յուրօրինակ կոլլաժներ, Վանա լճի մակետն ու Վանա կատվի արձանը։ Աշակերտները տպավորված էին տեսածներից, լսածներից ու իրենց կատարած հետաքրքիր աշխատանքներից։
Էքսկուրսիան անցավ բավականին հագեցած ու բովանդակալից։ Երեխաները տպավորված վերադարձան։ |