I ա դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին <<Խաղարան>> ինտերակտիվ տիկնիկային թատրոն՝ <<Ի՞նչ գույն ունեն զգացմունքները>> ներկայացումը դիտելու: Խաղային մեթոդներով կառուցված այս ներկայացումը օգնեց երեխաներին զարգացնելու իրենց էմոցիոնալ ինտելեկտը։ Երեխաները նաև մասնակցեցին Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում «Տիկնիկային պատմություններ» խորագրով ցուցահանդեսին: Էքսկուրսիան հետաքրքիր էր, հուզառատ, ճանաչողական և ուսուցողական: |