Ապրիլի 23֊ին 5ա դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի հետ այցելեցին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց֊ թանգարան։ Այնտեղ երեխաները ծանոթացան Ուրարտուի պատմությանը, սեպագրերին, մշակույթին։ Թանգարանին կից բացված արհեստական֊ուսումնական պեղավայրում կատարեցին պեղումներ, որտեղից գտան սափորներ, խեցու մնացորդներ, մետաղյա իրեր և այլ առարկաներ։ Էքսկուրսիան հետաքրքիր էր, ուսուցանող և բովանդակալից։ |