Ապրիլի 17_ ին IV բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Աշակերտները ծանոթացան թանգարանի ցուցադրությունը ներկայացվող Ուրարտուի պատմությանը, ճարտարապետությանը , կերպարվեստին , որմնանկարչությանը, խեցեգործությանը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներին: Էքսկուրսիայի ընթացքում երեխաները կատարեցին պեղումներ և իրենց գտած գտածոները խնամքով հանձնեցին թանգարանի աշխատակիցներին: |