Հոկտեմբերի 20-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի էկո ակումբի սաները և ուսուցիչներն այցելեցին Բյուրականի «Չրի տուն»: Մրգատու այգում շրջայց կատարելուց հետո ծանոթացան «Չրի տան» ծավալած գործունեությանն ու համտեսեցին էկոլոգիապես մաքուր մրգեր և չրեղեն: Վարպետաց դասին երեխաներն իրենց ձեռքով էկո չրերից պատրաստեցին «Երազանքի սուջուխ»: Էքսկուրսիան շատ ուսուցանող էր և տպավորիչ: |