Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2012 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ
նշանակալի ձեռքբերումների ու նոր նախաձեռնությունների տարի: Հիմք դրվեց
գիտելիքի վերաարժևորման և կրթության որակի նկատմամբ հասարակական պահանջի:
Ցանկանում եմ, որ գալիք 2013 թվականը լինի ոլորտում
արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր
պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և
նորանոր ձեռքբերումների տարի:
Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում: |