Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 14.05.2024, 06:49



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [496]
միջոցառումներ [138]
բաց դասեր [146]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 75 76 77 78 79 ... 82 83 »

III 《Ա》դասարանի աշակերտները, դասվար՝ Լ. Այվազյանի գլխավորությամբ, տեղեկատվական, ուրախ ու հագեցած օր անցկացրեցին Բյուրականում։

Նրանք եղան Բյուրականի աստղադիտարանում, տեղեկատվական շրջայց կատարեցին Վիկտոր Համբարձումյանի տուն֊թանգարանում, դիտեցին մոլորակների մասին պատմող տեսանյութ, ուսումնասիրեցին աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, շրջեցին աստղադիտարանի տարածքում։

Ապա հետաքրքիր ժամանակ անցկացրեցին Բյուրականի մեկ այլ գողտրիկ անկյունում՝ 《Չրի տանը》։

Այնտեղ երեխաները տնկեցին ելակ, իրենց ձեռքով քաղեցին ու համտեսեցին հասած ելակներ, ծանոթացան տարածքում տարվող բոլոր աշխատանքներին։

Էքսկուրսիայի արդյունքում աշակերտները եկան այն համոզման, որ մեր երկիրն իսկական դրախտավայր է, ունի հարուստ բնություն, որի պահպանմամբ ու զարգացմամբ պետք է զբաղվի մեզանից յուրաքանչյուրը։

 

Категория: նորություններ | Просмотров: 154 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

II գ դասարան (դասվար՝ Ն. Ավետիսյան):

Երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք վայելում են ներկան:

Ժան դը Լաբրյուեր

Категория: նորություններ | Просмотров: 140 | Добавил: varssh | Дата: 12.07.2021

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ։

Категория: նորություններ | Просмотров: 142 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

VIII ա դասարանը (դասղեկ՝ Ա. Հակոբյան) այցելեց Կարմիր բլուր հնավայր: Այստեղ երեխաները ծանոթացան Կարմիր բլուրի պատմությանը և մասնակցեցին նետաձգության վարպետաց դասին:Էքսկուրսիան բավականին հետաքրքիր էր և ուսուցանող:

 

Категория: նորություններ | Просмотров: 157 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 23-ին հ. 45 հիմնական դպրոցի 1-ին «գ» դասարանի աշակերտները (դասվար`Ա. Բաբասյան) մեկնեցին Օշական ` երախտիքի ու հարգանքի տուրք մատուցելու մեծ գիտնական Մեսրոպ Մաշտոցին: Էքսկուրսիան անցավ հագեցած ու անմոռաց հուշ դարձավ մասնակիցների համար :Այն ունեցավ ճանաչողական ու դաստիարակչական մեծ նշանակություն` պարգևելով բազում անմոռաց պահեր:

 

Категория: նորություններ | Просмотров: 222 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մայիսի 18_ին 4(ա) դասարանի աշակերտները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։

Սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։

Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։

Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Էքսկուրսիան անցավ հետաքրքիր և բովանդակալից։ Երեխաները վերադարձան մեծ տպավորություններով և բազմաբնույթ գիտելիքներով։

Категория: նորություններ | Просмотров: 166 | Добавил: varssh | Дата: 04.06.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024