Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 02.05.2024, 18:58



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 81 82 »


Հունվարի 22-ին Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամներ Լուսինե Խառատյան և Միշա Թադևոսյանը հյուրընկալվել էին Երևանի հ. 45 հիմնական դպրոց` Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ-հրավերով: Բանախոսները "Մասնակցության" թեմայով քննարկում-դասընթաց անցկացրեցին դպրոցի 6-9րդ դասարանցիների համար։ Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և մասնակցային ժամանակակից կրթական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմամբ մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ուսումնական և արտաուսումնական գործընթացներում աշակերտների մասնակցության կարևորությանը, մասնակցության դրսևորումները, ինչպես նաև գործնական խաղերի միջոցով վեր հանելու դպրոցում առկա խնդիրների պարագայում աշակերտական մասնակցության պրակտիկաներ:

Категория: նորություններ | Просмотров: 294 | Добавил: varssh | Дата: 12.02.2020

Դեկտեմբերի 5-ին Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարեդարձին նվիրված անցկացվեց սեմինար պարապմունք << Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին>> թեմայով: Կատարվեց տարհանում , որին մասնակցեցին դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը:

Категория: նորություններ | Просмотров: 278 | Добавил: varssh | Дата: 16.12.2019

Հ. 45 հիմնական դպրոցի IV գ դասրանի աշակերտները (դասվար` Ն. Բաղդասարյան) այցելեցին Սարդարապատ : Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Սարդարապատի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին: Երեխաները ծանոթացան հուշահամալիրի ստեղծման պատմությանը և իմացան ճակատամարտի դերն ու նշանակությունը հայ ազգի համար: Այցելեցին նաև Զվարթնոց տաճարը և ծանոթացան տաճարի պատմությանը: Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:

Категория: նորություններ | Просмотров: 310 | Добавил: varssh | Дата: 03.12.2019

Նոյեմբերի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի IVգ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Բաղդասրյանի գլխավորությամբ այցելեցին Խոր Վիրապ: Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Խոր Վիրապի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ ներկայացնեղ եկեղեցու պատմությանը, ճարտարապետությանը, հիացան Արարատ լեռան շքեղ տեսքով և վայելեցին գունագեղ աշունը:Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող:

Категория: նորություններ | Просмотров: 319 | Добавил: varssh | Дата: 03.12.2019

2019թ. նոյեմբերի 10-ին IX բ դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի և ծնողների հետ կազմակերպեցին էքսկուրսիա Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդ վանական համալիր: Ճանապարհին կանգ առան Չարենցի կամարի մոտ: Սովորողներին ուղեկցում էր << Plantastik Tour>> տուրիստական կազմակերպության էքսկուրսավարը, ով հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Չարենցի կամարի ,Գառնի տաճարի, խաչքարերի և Գեղարդի համալիրի մասին: Սովորողներն ուշադիր լսում էին, ապա պատասխանում էքսկուրսավարի ամփոփիչ հարցերին: Ետ վերադառնալու ճանապարհին աշակերտները հանգստյան գոտիներից մեկում վայելեցին հրաշալի և գունագեղ աշունը: Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող:

Категория: նորություններ | Просмотров: 301 | Добавил: varssh | Дата: 11.11.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջնությամբ աշխարհի տարբեր երկրներում  ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթ` կրթական նախագծերով ու միջոցառումներով:

 ՀՀ Կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 1-8-ը հայտարարել էին  Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում:

Միանալով միջազգային շարժմանը` հ. 45 հիմնական դպրոցում  անցկացվեց մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ  և կրթական խաղեր:

Категория: նորություններ | Просмотров: 282 | Добавил: varssh | Дата: 08.11.2019

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024