Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 327
|
 |
Վիճակագրություն |

Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » միջոցառումներ
Մարտի 22-ին IV բ դասարանի սովորողները (դասղեկ` Գ. Բաղդասարյան) կազմակերպել էին միջոցառում ` ‹‹Զատիկ ›› խորագրով:Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, ներկայացրեցին օրվա խորհուրդը, նշեցին Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհը, ներկայացրին հայկական պարեր: 
Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:
|
Ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի V գ դասարանի սովորողները (ուսուցչուհի՝ Ա. Սահակյան) կազմակերպել էին միջոցառում ՝ նվիրված հազարագանձ հայոց լեզվին: Միջոցառման ընթացքում թևածեցին երգեր թեմային համապատասխան, գովերգեցին և մեծարեցին բազմադարյան պատմություն ունեցող մեր ոսկեղենիկ լեզուն՝ որպես բոլոր գիտությունները սովորելու կախարդական բանալի: Երեխաների շուրթերից հնչեցին պատառիկներ գրաբարով, մ իջին հայերենով և աշխարհաբարով: Բարձր տրամադրությունը և ջերմ ժպիտը սովորողներից փոխանցվեց հանդիսատեսին:
|
Մարտի 20-ին VIIIա, VIIIբ և VIIIգ սովրողների մասնակցությամբ (ուսուցչուհի՝ Լ.Վարդ անյան) տեղի ունեցավ վիկտորինա-մրցույթ , թեման՝ ‹‹Հնդկաստան››: Վիկտորինա- մրցույթի շրջանակում աշակերտները հարստացրել էին իրենց գիտելիքները Հնդկաստանի մասին՝ գտնելով մի շարք տարբերություններ, ինչպես նաև նմանություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև: Մրցույթի նպատակն էր ընդլայնել աշակերտների աշխարhայացքը, բացահայտել Հնդկաստանի մշակույթը, կրոնը և սովորույթները: Սովրողները լավ պատրաստված էին և պարգևատրվեցին պատվոգրերով:
|

Մարտի 18-ին տեղի կունեցավ մաթեմատիկական խաղ մրցույթ, որին մասնակցում են VI, VII, VIII դասարանի երեխաները(ուսուցչուհիներ՝ Գ. Բաղրանյան, Լ. Ադամյան, Գ. Ադամյան): Մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների անհատական ունակությունների զարգացմանը և ակտիվացնել նրանց ճանաչողական գործունեությունը, ամփոփել նրանց գիտելիքները մաթեմատիկայից:
|
Դեկտեմբերի 21-ին տոնական գեղեցիկ միջոցառմամբ 1գ դասարանում ( դասվար` Ա.Յազուլյան) ազդարարվեց «Ամանորյ ա հեքիաթի» սկիզբը: Շուրջբոլորը խինդ ու ծիծաղ , հուզմունքից ու սպասումից փայլող, ամանորյա հրաշքն ամենուր փնտրող աչքեր էին: Խանդավառ փոքրիկները դեռ օրեր առաջ էին նամակ գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա երազանքների և ակնկալիքների մասին. չէ որ երազանքների մասին գրելը դեպի դրանց իրագործման ճանապարհ տանող առաջին և կարևորոգույն քայլն է:
Միջոցառման ավարտին մեզ հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը. նրանց այցն էլ առավել ոգևորեց փոքրիկներին:
Ահա այսպես ամփոփեցինք հին տարին ՝ պատրաստվելով դիմավորել գալիք 2019-ը:
Թող գալիք տարին բերի բարություն,
Թող խաղաղություն բերի աշխարհին,
Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի
Հույսի, հավատի ու սիրո զգացում:
|
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հունվար 2023 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |
Գրառումների պահոց |
|
 |
|