Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 19.04.2024, 18:30



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 20 » կանոնադրություն
19:39
կանոնադրություն

                                     I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ                            

 «Երևանի հ. 45 հիմնական  դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ`դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական  տարրական և հիմնական  ընդհանուր   ծրագրեր իրականացնող    ուսումնական հաստատություն է :

 Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի  Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

  1. Դպրոցը հանդիսանում է ՀՀ Երևանի «հ. 45 դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցված թիվ  278.210.0333

( վկայական N 03Ա056617, ծածկագիր 1001526, տրվ. 24.01.2003թ.) իրավահաջորդը, որն էլ իր հերթին հանդիսանում է Երևանի թիվ 45 միջնակարգ դպրոց հիմնարկի ( Հ. Հ. 278.0008.վկ. Բ0000117) իրավահաջորդը:

  1. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):
  2. Դպրոցի գտնվելու վայրն է` ՀՀ , ք. Երևան,  Նոր-Արեշ 26փ.45շ :
  3. Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտա­վորու­թյունների համար պատասխանատու է այդ գույքով: Դպրոցն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  4. Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր  և անհատականացման այլ միջոցներ:

  Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատա­կանաց­ման այլ միջոցները ձևավորելիս   հայերենին  կարող են զուգակցվել  անգլերենը և ռուսերենը:

  1.  Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  2. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել  oտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակեր­պու­թյուն­ների հետ:
  3.  Դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
  4. Դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

II.ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր),պետական և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է: 

11.Դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման, անհատի բազմակողմանի զարգացման, նրա առողջության պահպանման, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծման ապահովումն է:

12.Դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնա­վա­րու­թյան և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

13.Դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատ­կություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

14.¸պրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

    1)    ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխա­տանք­ները.

    2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման  

        միջոցառումները.

    3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

    4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

    5) սովորողների սննդի կազմակերպումը.

    6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

    7) սովորողների երկարoրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմա­կեր­պումը.

    8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամ­բար­­ներում

     սո­վո­րո­ղ­­­ների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

15.Դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ  

      տեսակները`

    1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

    2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

    3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

    4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

16.Դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն   լիցենզիայի հիման վրա:

                     III. ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

17.Դպրոցը, ըստ կրթական մակարդակների իրականաց­նում է 1–ին և 2-րդ աստի­ճանի`               

          հանրակրթական  (հիմնական և լրացուցիչ)  ընդհա­նուր  ծրագրեր:

18.Դպրոցում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով`  «Լեզվի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համա­պա­տաս­խան:

19. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված դասարանում  հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ`Նախարարության) սահմանած կարգով:

20. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

  21. Հանրակրթական հիմնական ծրագրերի յուրաքանչյուր աստիճանի (տարական,

       հիմնական) ավարտին  իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի

         պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների   

        համապատասխա­նու­թյան ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

 22.Դպրոցի շրջանավարտին,  տրվում է հիմնական հանրակրթական ծրագրի յուրացումը

      հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական:

23.Դպրոցի առաջին դասարան ընդունվում են աjն երեխաները,  որոնց վեց տարին լրանում է        մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի  31-ը ներառյալ:  Դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան  ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով

24.Դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր ուսուցման ծրագրերի յուրացման արդյունքի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` կոլեգիալ կառավարման մարմնի`խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:

25. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝

    1) համաձայն ուսումնական պլանի.

     2) խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:

26.Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառող­ջա­րա­րական ճամբարներում:

27.  Համաձայն  նախարարության սահմանած կարգի, ըստ կրթական մակարդակի, կարող են կազմակերպվել  բազմահամակազմ  դասարաններ:

28.Դպրոցում անհատական կրթությունը  կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական աշխատանքի, տնային ուսուցման, ինքնակրթության, ընտանեկան և կրթության կազմակերպման  դրսեկության ձևի այլ  եղանակներով` ըստ նախարարության սահմանած կարգի :

29.Դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

30.Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է`առաջին դասարանում` 30 շաբաթ, երկրորդ դասարանում` 32 շաբաթ, 3-9-րդ դասարաններում` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգoրյա կամ վեցoրյա տևողությունը սահմանում է դպրոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

31. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդ­ների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել նախարարության համաձայնությամբ:

32.Դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

33.Դպրոցն oրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, նախարարության կողմից երաշխավորված կամ դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկա­ներին:

34.Դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

35. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգ­ման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի (բացառությամբ նախադպրոցական) նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

36.Դպրոցից սովորողին այլ դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

   1) ծնողի դիմումի հիման վրա.

   2) դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

37.Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

38. Առողջական վիճակի պատճառով դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել   չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանի:

39. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է հիմնադիրը:

40. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ                    ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:

41. Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի

 չենթարկված կամ     կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է

 գովասանագրով,  իսկ  հիմնական   դպրոցի  շրջանավարտը, նախարարության

  սահմանած կարգով, գերազանցության վկայականով:

 

                             IV ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

42. Դպրոցի կառավարման մարմիններն են`

     1)  հիմնադիրը.

     2)  Նախարարությունը

     3)  Երևանի քաղաքապետը

     4)  խորհուրդը.

     5) դպրոցի տնօրենը:

    43.Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները դպրոցի

         կառավարման ոլորտում սահմանվում են   Հայաստանի    Հանրապետության    

         օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

   44. Հանրակրթության բնագավառում հիմնադրի իրավասություններն են՝

    1) դպրոցի, ինչպես նաև նրա մասնաճյուղի հիմնադրումը, վերակազմա­կեր­պու­մը

         և լուծարումը.

     2) հաստատում է դպրոցի օրինակելի կանոնադրությունը և դրանում կատարվող  

         փոփոխությունները.

       3)  սահմանում է  դպրոցի շահույթի տնօրինման կարգը.

       4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 

            այլ լիազորություններ:

  1.  Հանրակրթության բնագավառում նախարարության իրավասություններն են`

    1) օրինակելի ուսումնական պլանների մշակումը և հաստատումը.

    2) առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների,  

        դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի 

       մշակման, փորձաքննության և հրատարակման ապահովումը.

   3) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի

        ձևավորմանը մասնակցելը, կարող է վաղաժամկետ  դադարեցնել  (հետ կանչել)   

        խորհրդի   իր անդամի լիազորությունները.

 4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ

      լիազորություններ իրականացնելը:

 46. Հանրակրթության բնագավառում  Երևանի քաղաքապետի իրավասություններից են`    

     1)դպրոցի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և  

  նախարարության ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի

  իրականացման վերահսկումը՝ հանրակրթության պետական չափորոշչին

   համա­պա­տաս­խան.

   2) հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը՝5 տարի ժամկետով, նախարարության փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, տնօրենի լիազորությունների  վաղաժամկետ դադարեցումը.

   3) դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխությունները.

   4) դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է`

  ա. ամենամյա ծախսերի նախահաշիվը,

  բ.դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները,

  գ.հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

  5)  օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը   

      մասնակցելը,կարող է վաղաժամկետ դադարեցնել/հետ կանչել/ իր կողմից 

       առաջադրված խորհրդի անդամների լիազորությունները.

  6)  դպրոցի ընդհանուր կառավարման իրականացումը, նրա բնականոն գործունեության

      ապահովումը և դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար           

        պատասխա­նատ­վություն կրելը.

 7)  իր լիազորությունների սահմաններում դպրոցի կառավարման մարմինների` խորհրդի,  

      տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենս­դրու­թյան և կանոնադրության 

      պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, 

      կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

 8)  դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռը  

      հաստատելը.

9)  դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության  

     նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, հիմնադրի որոշմամբ կամ կանոնա­

     դրու­թյամբ նախատեսված դեպքերում գույքի վարձակալության հանձնման համար

     համա­ձայ­նու­թյուն տալը.

10) գույքի օտարման և (կամ) ձեռք  բերման հետ կապված խոշոր գործարքների կնքման  

       համար համաձայնություն տալը.

11 ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ 

       իրականացնելը:

 

47. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի 

       իրավասությունները սահմանվում են օրենքով:

48.Դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են`

1) հիմնադիրը և նախարարությունը.

2) Երևանի քաղաքապետը.

   3) Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված պետական կառավարման այլ  

       մարմիններ:

49.Դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի լիազորությունները 

     սահմանվում են օրենքով և կանոնադրությամբ:

50.Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:

51.Դպրոցի խորհրդի լիազորություններն են`

1)  հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը.

2)  դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.

3)  հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև 

   նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել  

   հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.

4) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ  

      տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.

5)  հիմնադրի սահմանած կարգով դպրոցի շահույթի տնօրինման հիմնական  

    ուղղությունները և համամասնությունները սահմանելը:

52.Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման  

      դեպքերը սահմանվում են օրենքով:

53.Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված

      խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են`

1) մանկավարժական խորհուրդը.

2) ծնողական խորհուրդը.

3)   Երևանի   քաղաքապետարանը,  նախարարությունը  և  տեղական

    ինքնակառավարական մարմինը :

54. Նախարարության  սահմանած կարգով Երևանի քաղաքապետը    հաստատում է

     խորհրդի անվանական կազմը տասնoրյա ժամկետում կամ խորհրդի

     ձևավորման կարգի պահանջների խախտման դեպքում`մերժում է խորհրդի անվանական   

       կազմում առաջարկած անձի կամ անձանց   թեկնածությունը:

55.Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

56.Դպրոցի տնoրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում:

57.Խորհրդի առաջին նիստը գումարվում է  Երևանի քաղաքապետի  `

      խորհրդի  անվանական կազմի հաստատու­մից հետո յոթնoրյա ժամկետում:

58.Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամաս­նությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:

59.Խորհրդի նախագահը (նախագահողը)`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:

60.Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

61.Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի (Երևանի քաղաքապետի), տնoրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:

62.Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամաս­նու­թյամբ:

63.Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

64.Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը կարող է նաև ձայնագրվել:

65.Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնoրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:

66.Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:

67.Դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնoրենը, որի լիազորությունները, պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

68.Դպրոցի տնօրենը՝

1)խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը,

    հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոն­ների

    անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.

    2) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.

3)   մասնակցում է  խորհրդի նիստերին`խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը.

5) իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը`համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմա­նա­գրի լուծումը.

6) ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է   «Հանրակրթության մասին  Հայաստանի Հանրապետության օրենքով.

7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտակա­նու­թյուն­ները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնա­գի­տական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

  8)  նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբա­ժանում­                                                   ների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև՝ համաձայն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների նկարագրերի.

     9) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների   

  գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադա­սա­րա­նական և արտադպրոցական  

  աշխատանքների կազմա­կերպ­ման, դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային  

  պարտա­կանու­թյուն­ների կատարման նկատմամբ.

    10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի  

   պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

11) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատաս­խա­նատ­վություն կրթության որակի և բովանդակության համար.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների,   մանկա­վար­ժա­կան և այլ աշխատողների աշխատանքը.

14) սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.

15) ապահովում է նախարարության և   Երևանի  քաղաքապետի  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

16) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.

17) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է  պայմաններ (տարածք, մասնագիտական, կազմակերպական, ինչպես նաև օրենքով չարգելվող այլ օժանդակություն) դպրոցում մանկական, երիտասարդական և այլ մանկապատանեկան հասարակական կազմակեր­պու­թյունների գործունեության համար.

19) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

20) ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

21) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության,լիազորված պետական մարմնի և  խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

69.Դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել դպրոցի կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

70.Տնoրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը`անհնարինության դեպքում՝այլ անձ, ով դպրոցի խորհրդի անդամ չէ:

71.Տնօրենի լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է Երևանի քաղաքապետի կողմից `hամաձայն հիմնադրի  կողմից հաստատված`Հայաստանի Հանրապետության <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն>>պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության(նշանակման)կարգի:

72.Դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝

1) պատասխանատու է դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվա­ծությունը.

3)դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է նախարարության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնա­րա­րա­կանների կատարումը.

4) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնա­դաս­տիա­րակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվու­թյուններ.

5) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

6) կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն, ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաս­տիա­րակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

7) հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:

73.Դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)`

1) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.

2)   ապահովում է դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

3) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին oգնություն ցույց տալու համար.

4)  դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.

5) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վար­վեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկո­ղու­թյանը.

7) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

8) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում` հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:

74. Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարա­հիգե­նիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասա­սենյակ­ների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխա­տան­քի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.

2) միջոցներ է ձեռնարկում դպրոցի ուսումնանյութական բազան հարստաց­նե­լու և ամրապնդելու համար:

75. Դպրոցի սովորողների հետ դաստիարակչական  աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմա­կեր­պիչ)`

1) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.

2) նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

3) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի իրականացմանը.

4) պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

76.Դասարանի ղեկավարը ( տարրական դպրոցում` դասվար)`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) նպաստում է դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական oգնություն.

4) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

5) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

6) Դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.

7) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը: 

 

          

Կատեգորիա: նորություններ | Դիտումներ: 949 | Ավելացրեց: school45 | - Վարկանիշ -: 2.0/1
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024