Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 26.04.2024, 11:40



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 5
Հյուրեր. 5
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբէր » 6 » «Ես և շրջակա աշխարհ» առարկայից (դասղեկ` Լ.Այվազյան)
07:58
«Ես և շրջակա աշխարհ» առարկայից (դասղեկ` Լ.Այվազյան)

Նոյեմբերի 29-ին հ. 45 հիմնական դպրոցի IV ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ես և շրջակա աշխարհ» առարկայից (դասղեկ` Լ.Այվազյան): Դասի թեման` «Բնությունը մարդու ստեղծագործություններում»: Դասի նպատակն էր դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ , կարողանալ բնության բարիքները պահպանել, բնության գեղեցկությունը մշակույթի տարբեր ոլորտներում զգալու և կիրառելու հմտություն մշակել…
Աշակերտներն իրենց խելացի և ինքնավստահ խոսքով ներկայացրեցին բնության հրաշալիքները և ամենակարևորը` ցույց տվեցին ,որ չպետք է աղտոտել և ոչնչացնել բնությունը ,որի պահպանումը նշանակում է պաշտպանել հայրենիքը: Երեխաներն իրենց թե´ գեղեցիկ խոսքով , թե´ խորիմաստ աֆորիզմներով, թե´ բեմական դերերով(«Բնությունը և բնության մասնիկները» ) ցույց տվեցին , որ բնությունը մեր մեջ է, մենք` բնության: Աչքի ընկան իրենց աշխարհաճանաչողական փայլուն գիտելիքներով և գրագետ խոսք կառուցելու կարողությամբ: Խմբային մեթոդով աշակերտները բաժանվեցին խմբերի ու կարճ ժամանակում կարողացան նկարել, պատրաստել բնության գեղեցիկ պատկերներ, լուծել տրամաբանական խնդիրներ,գրել հետաքրքիր անվանակապեր: 
Դասարանը գեղեցիկ կահավորված էր, կային նպատակային ցուցապաստառներ, հետաքրքիր խաչբառեր, տեսասահիկ, մուլտֆիլմ : Սրանց միջոցով դասվար Լ. Այվազյանը կարողացավ բացահայտել իր սաների գիտելիքները, կարողությունները, հմտությունները:
Բաց դասը բարձր գնահատանքի արժանացավ դպրոցի տնօրենության կողմից, իսկ ծնողները հպարտ էին, որ իրենց երեխաները զինված են գիտելիքներով և կարևորում են բնության դերը իրենց կյանքում:

Կատեգորիա: բաց դասեր | Դիտումներ: 740 | Ավելացրեց: varssh | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբէր 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024