Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 18.12.2017, 06:12



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [5]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [42]
միջոցառումներ [63]
բաց դասեր [45]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 301

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 22 » Բաց դաս նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին (ուսուցչուհի Ա. Բաղդասարյան)
04:39
Բաց դաս նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին (ուսուցչուհի Ա. Բաղդասարյան)

2015թ. ապրիլի 16-ին բաց դաս անցկացվեց VIII ա դասարանում, նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին: Դասը վարում էր պատմության ուսուցչուհի` Ա.Բաղդասարյանը: Դասի ընթացքում ուսուցչուհին և սովորողները խոսեցին «ցեղասպանություն» հասկացության մասին, համարելով այն մեծագույն հանցագործություն մարդկության հանդեպ: Նշվեց, որ հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ անպատիժ մնացած ոճրագործություն է:

Դասի ընթացքում վեր հանվեցին

1.Ցեղասպանության իրականացման պատճառները

2. Առաջադեմ հասարակայնության արձագանքը, զայրույթն ու բողոքը ընդդեմ օսմանյան իշխանության, ինչպես նաև,  մեծ տերությունների վարած քաղաքականության

3. Ինքնապաշտպանական մարտերը 1915թ. (Վան, Սուետիա, Շապին-Գարահիսար, Մուշ-Սասուն, Ուրֆա և այլուր):

Ողջ դասի ընթացքում ցուցադրվեցին ուսումնական նյութեր ՏՀՏ-ների միջոցով:

Սովորողների կողմից կազմվեց պաստառ «Ցեղասպանության հետևանքները» թեմայով:

Աշխարհի քարտեզի վրա անմոռուկներ փակցրեցին այն պետությունների տեղում, որոնք ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը:

Դասի վերջում ուսուցչուհին խոսեց «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին, ներկայացրեց  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը:

  1. 1948 թ. դեկտեմբերի 9 «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի ենթարկելու մասին» համաձայնագիրը:
  2. 1968թ. նոյեմբերի 26 «Կոնվենցիա ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի մասին»:

Սովորողները «Ցեղասպանությունը չարիք է» պաստառի վրա իրենց դատապարտող խոսքն արտահայտելով` աշխարհի երկրներին կոչ արեցին ճանաչելու հայոց ցեղասպանությունը:

 

Կատեգորիա: բաց դասեր | Դիտումներ: 155 | Ավելացրեց: 123654 | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2017