Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 17.04.2024, 01:01



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [135]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 7 » Այց Երկրաբանական թանգարան
10:01
Այց Երկրաբանական թանգարան

Թանգարանների և Dasaran.am համագործակցության շրջանակում հոկտեմբերի 20-ին հ. 45 հիմնական դպրոցի սաները Լ. Ստեփանյանի և Վ. Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին պրոֆեսոր Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան: Երկրաբանության թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը մանրակրկիտ բացատրեց յուրաքանչյուր ցուցանմուշ: Թանգարանում անցկացրած ժամանակը` երեխաների համար իսկական ճամփորդության էր դեպի հեռավոր երկրագիտական ժամանակաշրջանները:
Ցուցանմուշները ցուցադրված էին 6 բաժիններում՝ հանքաբանության, հնէաբանության, քարաբանության, օգտակար հանածոների, Հայաստանի հանքային ջրերի, Հայաստանի բնական հուշարձանների։ Հիմնական մուտքի դիմաց գտնվող հատվածում Հայկական լեռնաշխարհի ապարների եզակի հավաքածուն էր, որը կարելի է «գույների խաղ» անվանել, քանի որ առաջին հայացքից չես հասկանում և նույնիսկ զարմանում ես, որ փոքրիկ երկրում լեռնային ապարների նման բազմազանություն կա՝ գրանիտից մինչև սաթ,մարմարից մինչև բազալտ:Թանգարանում ցուցադրված էին նաև բրածո կենդանիների (ուշագրավ էր Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը) և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Այցը շատ ուսուցանող էր, և երեխաները մեծ ոգևորվածությամբ հեռացան թանգարանից:

Կատեգորիա: նորություններ | Դիտումներ: 500 | Ավելացրեց: varssh | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024