Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 19.04.2024, 18:09



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 1 » 79-րդ սեպտեմբերի 1-ը Երևանի 45 հիմն. դպրոցում
12:00
79-րդ սեպտեմբերի 1-ը Երևանի 45 հիմն. դպրոցում

       

Աշնան առաջին օրը արտասովոր խանդավառությունն էր թևածում Երևանի հ. 45 հիմնական դպրոցի բակում.

79-րդ սեպտեմբերի 1-ին դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել բոլորի առաջ: Իսկ օրն ավելի արտասովոր և պարտավորեցնող էր, քանզի հարազատ դպրոց էր եկել տոնին մասնակցելու և իր ողջույնը հղելու ՀՀ Գիտության և կրթության նախարար պարոն Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը:

Պատվավոր հյուրերի մեջ էր նաև Էրեբունի վարչական տարածքի ղեկավար Արմեն Հարությունյանը :

Խինդ, ժպիտներ, տոնական բարձր տրամադրություն…

Պետական հիմնից հետո մոտ կես ժամ դպրոցի սաները երգով, պարով, փոքրիկ բեմադրությամբ բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին, ուսուցչի երդմամբ հանդես եկավ երիտասարդ ուսուցչուհի Ասյա Յազուլյանը:

Դպրոցի ձեռքբերումները, հետագա անելիքները ներկայացվեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանի կողմից: Իր ելույթում տնօրենը հպարտությամբ նշեց, որ դպրոցն իր վարկանշային աղյուսակում ՀՀ-ի մեծ և միջին հիմնական դպրոցների մեջ զբաղեցնում է բարձր տեղ, իսկ սովորողների ուսումնառության չափանիշով ՀՀ-ում 1-ինն է:

Հաջողության լուրջ գրավական է նաև ,որ վերջին 3 տարին անընդմեջ հանրապետական օլիմպիադաներում մեր դպրոցն ունի 1-ի մրցանակի արժանացած սովորող: Անցյալ ուստարվա վերջի հետ համեմատությամբ սովորողների թիվը ավելացել է 70-ով:

Հանդիսությունը եզրափակեց անկեղծ,անմիջական խոսքով պարոն Աշոտյանը՝ հիշելով դպրոցական առօրյայից հուշեր: Ապա առաջին դասարանցիներին նախարարն անձամբ ուղեկցեց դպրոց՝ ավարտելով նոր ուսումնական տարվա սկիզբի հանդիսավոր մասը:

Կատեգորիա: նորություններ | Դիտումներ: 503 | Ավելացրեց: 45dproc | Տեգեր: սեպտեմբերի 1-ը Երևանի 45 հիմն. դպրո | - Վարկանիշ -: 1.0/1
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024