Ես պապիկիս առաջին թոռնիկն եմ: Նրա անունն են դրել ինձ: Նա հաղթանդամ, ջլապինդ, քաջ
ֆիդայի է,որ, չնայելով ո°չ տարիքին, ո°չ ընտանիքի հորդորնորին, մի
օր մեկնել է Ղարաբաղ` կռվի:Այդ օրերին ես նույնիսկ ծնված չեմ եղել,բայց,ասում
են`շատ էր ուզում իր անունը կրող թոռ ունենալ:Ու երբ հաղթանակով վերադարձել է,
շուտով իրականացել է երազանքը:
Ծնված օրիցս ես շատ թուլակազմ էի, անպաշտպան: Հիշում եմ, թե ինչպես մի օր մեր բակի
տղաներից մեկն ինձ անտեղի լավ ծեծել էր,ու ես արնաշաղախ մտա տուն` վախվորած
հայացքս թաքցնելով պապիս աչքերից:
Տարիներ են սահել այդ օրից,բայց այսօրվա պես հիշում եմ ինձ համար ճակատագրական այդ
օրը:
-Չեմ ուզում իմանալ` ով է արել դա,որ շան տղի լակոտը:Բայց փոխարենը ուզում եմ, որ
հիմա ուշադիր լսես ինձ:
Ինձ առավ գիրկն ու այսպես սկսեց.<<Միշտ հիշի°ր .լավն է այն տղամարդը, որ
կարողանում է իր հարցերը ոչ թե բռունցքով,այլ լեզվով լուծել:Իսկ Եթե մի գյավուր
հանդգնում է վրադ ձեռք բարձրացնել, միշտ հիշի°ր,որ տղամարդուն հաղթելու մեջ օգնում
է ամենից առաջ ոգին:
Սրանից մի քանի տարի առաջ ես դրանում վերջնականապես համոզվեցի:
Կռիվ էր,անհավասար կռիվ…Խուժան թուրքի եղբայր ազերիները նորից ավեր ու ավար էին
ուզում: Ու ես էլ շատ հայորդիների հետ զենք վերցրի, որ պաշտպանեմ ընտանիքս, հողս,
քեզ պես դեռ աշխարհ չեկած մանուկների կապույտ երկինքը:
Արդեն քանի կռվի միջով էի անցել, որքան մահ էի տեսել աչքիս առաջ … : Իսկ առջևում
Շուշին էր սպսում մեզ: Մոտ երկու հարյուր տարի առաջ Վարանդայի իշխան
Մելիք-Շահնազարը մի քանի ոսկու դիմաց թուրքերին է հանձնում Արցախը: Դրախտավայր այդ
երկիրի հողը շատ հայորդիների
արյունով ցողվեց: Կողք կողքի ապրում էին այնտեղ հայն ու թուրքը, ու հայ մայրերը
դեռ շարունակում էին թուրքի անունով վախեցնել իրենց երեխաներին: 1991-1992 թթ.
անընդհատ ռմբակոծվում էին Շուշին ու Լաչինը: Մինչ մայիսի 8-ին մի քանի անգամ`
ապրիլի 24-ին,29-ին,մայիսի 4-ին, հարձակումներ էին կազմակերպվել: Հակառակորդն
այնպես էր հանգստացել հայերի խաբուսիկ մարտական գործողություններից, որ երբ սկսվեց
իսկական հարձակումը, անակնկալի եկավ: Թուրքերին վերջնականապես մոլորության մեջ
գցելու համար հիմնական հարձակողական գործողություններից առաջ հարձակում սկսեցին
պահեստային ուժերը: Սկզբում մենք կեղծ նահանջ կազմակերպեցինք: Հետո գլխավոր
հրամանատար Արկադի Սեր-թադեվոսյանի` Կոմանդոսի,Ռեմբոյի և Տերմինատորի հմուտ ղեկավարությամբ չորս կողմից
գրոհ կազմակերպվեց: Մենք որոշել էինք հաղթանակից հետո լեռներում հարսանիք անել. վերջապես պետք է ամուսնանար
Վազգեն Սարգսյանը:Մեր օպերացիան, ի պատիվ սպարապետի, կոչեցինք հենց այդպես` <<Հարսանիք
լեռներում>>:
Այո°, հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր դարձել Շուշին:
Մեր հարձակումներից թուրքերի մեջ միանգամից խուճապ սկսվեց: Նրանք համոզված էին, որ կռվում են հիմնական
ուժերի դեմ, բայց այդպես չէր: Թուրքերը պիտի տարածեին,թե Շուշին հայերին է ծախել
այդ ժամանակվա պաշտպանության նախարար Ռահիմ Ղազարը, որը հետո որպես դավաճան մահվան
պետք է դատա- պարտվեր: Իրականում մենք մեր փոքրաթիվ զորքով օգտագործելով ռազմական
հզոր տաղանդ,պատմական փորձ և ամենաաննշան մանրուքները` մենք հաղթեցինք: Զարմանալի
մի ոգի էր մտել մեր մեջ, Վարդան Մամիկոնյանի, Մուշեղի ոգին, որ մեզ ասում էր.
<<Դուք կարող եք,դուք պետք է հաղթեք ու թուրքին նորից ասեք, որ մենք քիչ
ենք, բայց հայ ենք ու մեր պապերից ժառանգած հողն էլ ոչ մեկին չենք տա>>:
Հետո թուրքերը լուրեր տարածեցին հայերի` ինքնաթիռներից թունավոր նյութեր շաղ
տալու մասին: Թող խոսեին,թող չարախոսեին: Դա նորություն չէր մեզ համար:
ՈՒ մենք մայիսի 9-ին արեցինք անհավատալին. մեկ օրում գրավեցինք Շուշին:Պարում էինք, ո~նց
էինք պարում…ՈՒ երբ սկսեցինք վերլուծել,թե ինչպես հաղթեցինք, հասկացանք, որ
թուրքին հաղթողը մեր ոգին էր: Հիշի°ր, պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ,
առաջին հերթին ոգու պայքար է:
Հիմա դու, տղա°ս.գոնե
հասկացար,թե ինչու պատմեցի այս ամենը:Ոգի ունեցիր, ոգի: Դա ամենակարևորն
է>>:
Ես շատ ոգևորվեցի այս զրույցից հետո ու այլևս ոչ մեկին թույլ չէի տալիս ինձ
անտեղի նեղացնել:
Հիմա արդեն 18 եմ ու շուտով բանակ եմ գնալու: Պապիս խոսքերն ինձ փարոս կլինեն, ու ես առանց վախի նշույլի կգնամ պաշտպանելու
երկիրն իմ: Չէ որ սահմանից այս կողմ ես ոչ մի թշնամի չունեմ, իսկ այն կողմին էլ
հաղթելու ինձ կօգնի ոգիս:
Հեղինակ`Միրզոյան Ալֆրեդ, 18 տարեկան Էրեբունի համայնք
հ 45դպրոց 12Բ դասարան
հասցե Դիմիտրովի փող. 4-րդ
նրբանցք 17 տուն
հեռ. 010 45-98-24 |