Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երկուշաբթի, 20.05.2024, 06:20



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [4]
մեր դպրոցը [0]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Հանդուրժողականություն: Նրա երկու կողմը

Հանդուրժողականություն: Նրա երկու կողմը

 Փողոցում աղմուկ-աղաղակ էր: Ես լուսամուտը բացեցի, որ իմանամ պատճառը: Մի խումբ պատանիներ կռվում էին, հայհոյում ու բռունցքներով հարվածում միմյանց: Նրանցից մեկը, որի վերնաշապիկի կոճակները պոկվել էին, փախավ: Նրա ընկերը, մնալով մենակ, շուտով հայտնվեց հակառակորդների կրունկների տակ

 Ծեծվողն անշարժ պառկած էր: Հանկարծ հայտնվեց փախած ընկերը, մաքրեց նրա զգեստի փոշին, օգնեց ոտքի կանգնել: Տուժածը գրպանից հանեց թաշկինակը, սրբեց արյունոտ բերանն ու դժվարությամբ քայլեց դեպի պուրակ:

 Նայում էի ու մտածում մարդկային հանդուրժողականության մասին: Մտածում էի, թե ինչ հոյակապ կլիներ, եթե մարդիկ հանդուրժող լինեին միմյանց նկատմամբ: Հենց միմյանց նկատմամբ անհանդուրժող լինելու պատճառով են տեղի ունենում նման վեճերը: Մոտս ցանկություն առաջացավ պատուհանից բղավել և ասել մարդկանց, որ երբ կուտակված ցասումը, վերջիվերջո, ուզում է պոռթկալ, սեղմի´ր  ատամներդ ու բռունցքներդ, դիմացի´ր, տոկա´: Հիշի´ր, որ հանդուրժողականությունը ուժեղների ու բարեկիրթների արժանիքն է: Հետո մտածեցի, որ երևի հայի խառնվածքում քիչ է հանդուրժողականության չափաբաժինը: Երևի յուրաքանչյուրս մտածում է, որ հանդուրժողականությունը զիջողամտությունն ու ողորմածությունն է: Իսկ իմ կարծիքով այն ունի երկու կողմ, որոնցից մեկը ենթադրում է հարգանք ուրիշի դիրքորոշման նկատմամբ, իսկ մյուսը` սեփական դիրքորոշման քննադատում և փոփոխության հնարավորություն: Եվ հանդուրժել բոլորովին էլ չի նշանակում անտարբեր լինել: Իսկ որքա՞ն ենք տուժել մենք ավելորդ անհանդուրժողականու- թյունից:

 Ես հանդուրժողականությունը համեմատում եմ բարեկամության, ընկերության հետ: Ինչպես այս հասկացությունները չեն գնվում և չեն վաճառվում, այնպես էլ հանդուրժողականությունը ծնվում է նորածնի նման  և նրա պես խնամքի ու հոգատարության կարիք ունի մինչև հասունանալը մինչև իրեն պաշտպան կանգնելը:

 Հենց միմյանց նկատմամբ անհանդուրժող լինելու պատճառով են տեղի ունենում պատերազմները: Ժողովուրդները չեն հանդուրժում իրար,  ինչն էլ ծնունդ է դառնում բազմաթիվ զոհերի:

 Ես չեմ ուզում, որ աշխարհում լինեն պատերազմներ, չեմ ուզում տեսնել անհանդուրժո- ղականության դրսևորումներ, որը բազում չարիքների ծնունդ է:

 Բազմաթիվ գրված ու չգրված օրենքներ, կապեր, ավանդույթներ, պայմանականություններ կաշկանդում-կաղապարում են մեր միտքն ու հոգին...  Սակայն եթե հանդուրժողականությունը հոգու բնական վիճակ է կամ հոգու պահանջմունք, նա ջրի նման իր ճամփան կգտնի ու դուրս կհորդի:

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: school45 (25.11.2012) | Հեղինակ: Մնացականյան Էլլա 8բ դասարան
Դիտումներ: 655
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024