Հայտարարություն
Մրցույթ՝ <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի <<Ֆիզկուլտուրա>> /22 դասաժամ/ , <<Մաթեմատիկա>>, /15 դասաժամ/ <<Ինֆորմատիկա>> /3դասաժամ/, <<Ֆրանսերեն>> /21 դասաժամ /առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (ձև 1),
-1 լուսանկար 3x4 չափի,
-բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
-հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ.փետրվարի 1 -ից մինչև 2024թ. փետրվարի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. փետրվարի 16-ին ՝ ժամը 13:00-ին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ 5 փողոց 2/3 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել (010)454021 հեռախոսահամարով: |