Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Կիրակի, 03.03.2024, 05:31



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայտարարություններ [42]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Հայտարարություններ

ուսուցչի թափուր տեղերի համար
30.11.2023, 12:06

Հայտարարություն

Մրցույթ՝ ՀՀ <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի ( 15 դասաժամ), կերպարվեստի ( 14 դասաժամ), ինֆորմատիկայի (3 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար :

Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-դիմում (Ձև 1), լուսանկար 3x4 չափի,

-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

-անձը հաստատող փաստաթուղթ,

- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,

-ինքնակենսագրություն,

-այլ պետությունների քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ , կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. նոյեմբերի 10 -ից 2023թ. նոյեմբերի 23-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023թ. նոյեմբերի 24-ին ՝ ժամը 13:00-ին, << Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Արեշ 5 փողոց 2/3 շենք:

Տեղեկությունների համար զանգահարել (010)454021 հեռախոսահամարով:

Ավելացրեց: varssh |
Դիտումներ: 9
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024