Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 18.12.2025, 14:32



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայտարարություններ [52]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 330

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Հայտարարություններ

Հայտարարություն
02.10.2025, 08:52

Հայտարարություն

Մրցույթ՝ <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի << Մաթեմատիկա >> /8 դասաժամ/ առարկայի ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-դիմում (ձև 1),

-1 լուսանկար 3x4 չափի,

-բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),

-անձը հաստատող փաստաթուղթ,

- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

-ինքնակենսագրություն (ձև 5),

-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

-հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2025թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ , կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025թ. հոկտեմբերի 14-ին ՝ ժամը 13:00-ին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: Հասցե՝ ք. Երևան, Նոր Արեշ 5 փողոց, 2/3 շենք:

Տեղեկությունների համար զանգահարել (010)454021 հեռախոսահամարով:

Տեսնել վիճակագրական տվյալներ և գովազդներ

 

 

Ավելացրեց: varssh |
Դիտումներ: 11
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2025