Հայտարարություն
Մրցույթ՝ ՀՀ <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի ( 15 դասաժամ), ֆիզկուլտուրայի ( 24 դասաժամ) ,անգլերենի ( 13,5 դասաժամ), կերպարվեստի ( 20 դասաժամ), ինֆորմատիկայի (3 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար :
Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև 1), լուսանկար 3x4 չափի,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
-ինքնակենսագրություն,
-այլ պետությունների քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ , կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ.օգոստոսի 24 -ից 2023թ. սեպտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. սեպտեմբերի 11-ին ՝ ժամը 13:00-ին, << Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Արեշ 26 փողոց 45 շենք:
Տեղեկությունների համար զանգահարել (010)454021 հեռախոսահամարով: |