Հարգելի՛ ծնողներ, Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա 1-ին դասարանի երեխաների ընդունելության հայտադիմումների ընդունումը կմեկնարկի հունիսի 21-ից, հետևյալ հղումով. https://hayt.emis.am : Առցանց հայտագրման գործընթացը 3 փուլով կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից` «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» միջոցով:
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Հունիսի 21-ից հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող քաղաքացիների համար։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում։
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Հուլիսի 6-ից առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար։
ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ
Հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն երեխաների վրա, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ:
Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում
Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական դպրոցում հիմք է նույն հաստատություն մյուս երեխաների ընդունելության համար՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։
Նախապես ստուգել երեխայի և ծնողի տվյալների ճշտությունը
Որպես հայտագրման նախապատրաստական կարևոր քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշները պետք է մուտքագրել stugum.emis.am համակարգ և հավաստիանալ երեխայի անձնական տվյալների առկայության ու ճշգրտության հարցում։ Այս քայլն անհրաժեշտ է բուն հայտագրման գործընթացի ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Տեղեկացնենք, որ դպրոցում առաջին դասարան ընդունելությունն անց է կացվում 3 փուլով՝
•առցանց հայտագրում
• փաստաթղթերի ընդունում
• ծնողների հետ հանդիպում
Ընդունելության գործընթացի հետ կապված հարցերով կարող եք դիմել՝ հեռ.՝ 010454021, Էլ փոստի հասցե՝ 45-dproc@mail.ru
• դիմորդի 3x4 չափսի 4 լուսանկար
• դիմորդի ծննդյան վկայականի բնօրինակն ու պատճենը
• դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները /սոց. քարտ/
• երկու ծնողների անձնագրերի պատճենները
• տեղեկանք երեխայի առողջության մասին /նախկին 26 ձևը/
• բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք |