Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 26.04.2024, 04:02



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [4]
մեր դպրոցը [0]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Մեր ոգով են հաղթել

        Ես պապիկիս առաջին թոռնիկն եմ: Նրա անունն են դրել ինձ: Նա հաղթանդամ, ջլապինդ, քաջ ֆիդայի է,որ, չնայելով ո°չ  տարիքին, ո°չ  ընտանիքի հորդորնորին, մի օր մեկնել է Ղարաբաղ` կռվի:Այդ օրերին ես նույնիսկ ծնված չեմ եղել,բայց,ասում են`շատ էր ուզում իր անունը կրող թոռ ունենալ:Ու երբ հաղթանակով վերադարձել է, շուտով իրականացել է երազանքը:
Ծնված օրիցս ես շատ թուլակազմ էի, անպաշտպան: Հիշում եմ, թե ինչպես մի օր մեր բակի տղաներից մեկն ինձ անտեղի լավ ծեծել էր,ու ես արնաշաղախ մտա տուն` վախվորած հայացքս թաքցնելով պապիս աչքերից:
Տարիներ են սահել այդ օրից,բայց այսօրվա պես հիշում եմ ինձ համար ճակատագրական այդ օրը:
-Չեմ ուզում իմանալ` ով է արել դա,որ շան տղի լակոտը:Բայց փոխարենը ուզում եմ, որ հիմա ուշադիր լսես ինձ:
Ինձ առավ գիրկն ու այսպես սկսեց.<<Միշտ հիշի°ր .լավն է այն տղամարդը, որ կարողանում է իր հարցերը ոչ թե բռունցքով,այլ լեզվով լուծել:Իսկ Եթե մի գյավուր հանդգնում է վրադ ձեռք բարձրացնել, միշտ հիշի°ր,որ տղամարդուն հաղթելու մեջ օգնում է ամենից առաջ ոգին:
Սրանից մի քանի տարի առաջ ես դրանում վերջնականապես համոզվեցի:
Կռիվ էր,անհավասար կռիվ…Խուժան թուրքի եղբայր ազերիները նորից ավեր ու ավար էին ուզում: Ու ես էլ շատ հայորդիների հետ զենք վերցրի, որ պաշտպանեմ ընտանիքս, հողս, քեզ պես դեռ աշխարհ չեկած
  մանուկների կապույտ երկինքը: Արդեն քանի կռվի միջով էի անցել, որքան մահ էի տեսել աչքիս առաջ … : Իսկ առջևում Շուշին էր սպսում մեզ: Մոտ երկու հարյուր տարի առաջ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարը մի քանի ոսկու դիմաց թուրքերին է հանձնում  Արցախը: Դրախտավայր այդ երկիրի հողը շատ հայորդիների արյունով ցողվեց: Կողք կողքի ապրում էին այնտեղ հայն ու թուրքը, ու հայ մայրերը դեռ շարունակում էին թուրքի անունով վախեցնել իրենց երեխաներին: 1991-1992 թթ. անընդհատ ռմբակոծվում էին Շուշին ու Լաչինը: Մինչ մայիսի 8-ին մի քանի անգամ` ապրիլի 24-ին,29-ին,մայիսի 4-ին, հարձակումներ էին կազմակերպվել: Հակառակորդն այնպես էր հանգստացել հայերի խաբուսիկ մարտական գործողություններից, որ երբ սկսվեց իսկական հարձակումը, անակնկալի եկավ: Թուրքերին վերջնականապես մոլորության մեջ գցելու համար հիմնական հարձակողական գործողություններից առաջ հարձակում սկսեցին պահեստային ուժերը: Սկզբում մենք կեղծ նահանջ կազմակերպեցինք: Հետո գլխավոր հրամանատար  Արկադի Սեր-թադեվոսյանի` Կոմանդոսի,Ռեմբոյի և Տերմինատորի հմուտ  ղեկավարությամբ չորս կողմից  գրոհ կազմակերպվեց: Մենք որոշել էինք հաղթանակից հետո լեռներում հարսանիք անել. վերջապես պետք է ամուսնանար Վազգեն Սարգսյանը:Մեր օպերացիան, ի պատիվ սպարապետի, կոչեցինք  հենց  այդպես` <<Հարսանիք լեռներում>>:
Այո°, հեքիաթի աղբյուրի գլխին կախված հրեշ էր դարձել Շուշին:
    Մեր հարձակումներից թուրքերի մեջ միանգամից խուճապ սկսվեց: Նրանք համոզված էին, որ կռվում են հիմնական ուժերի դեմ, բայց այդպես չէր: Թուրքերը պիտի տարածեին,թե Շուշին հայերին է ծախել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Ռահիմ Ղազարը, որը հետո որպես դավաճան մահվան պետք է դատա- պարտվեր: Իրականում մենք մեր փոքրաթիվ զորքով օգտագործելով ռազմական հզոր տաղանդ,պատմական փորձ և ամենաաննշան մանրուքները` մենք հաղթեցինք: Զարմանալի մի ոգի էր մտել մեր մեջ, Վարդան Մամիկոնյանի, Մուշեղի ոգին, որ մեզ ասում էր. <<Դուք կարող եք,դուք պետք է հաղթեք ու թուրքին նորից ասեք, որ մենք քիչ ենք, բայց հայ ենք ու մեր պապերից ժառանգած հողն էլ ոչ մեկին չենք տա>>:
    Հետո թուրքերը լուրեր տարածեցին հայերի` ինքնաթիռներից թունավոր նյութեր շաղ տալու մասին: Թող խոսեին,թող չարախոսեին: Դա նորություն չէր մեզ համար:
     ՈՒ մենք մայիսի 9-ին արեցինք անհավատալին. մեկ օրում գրավեցինք Շուշին:Պարում էինք, ո~նց էինք պարում…ՈՒ երբ սկսեցինք վերլուծել,թե ինչպես հաղթեցինք, հասկացանք, որ թուրքին հաղթողը մեր ոգին էր: Հիշի°ր, պատերազմը լոկ երկաթի ու տեխնիկայի կռիվ չէ, առաջին հերթին ոգու պայքար է:
     Հիմա դու, տղա°ս.գոնե հասկացար,թե ինչու պատմեցի այս ամենը:Ոգի ունեցիր, ոգի: Դա ամենակարևորն է>>:
      Ես շատ ոգևորվեցի այս զրույցից հետո ու այլևս ոչ մեկին թույլ չէի տալիս ինձ անտեղի նեղացնել:
       Հիմա արդեն 18 եմ ու շուտով բանակ եմ գնալու: Պապիս խոսքերն ինձ փարոս կլինեն, ու ես առանց վախի նշույլի կգնամ պաշտպանելու երկիրն իմ: Չէ որ սահմանից այս կողմ ես ոչ մի թշնամի չունեմ, իսկ այն կողմին էլ հաղթելու ինձ կօգնի ոգիս:     
            Հեղինակ`Միրզոյան Ալֆրեդ, 18 տարեկան  Էրեբունի համայնք
հ 45դպրոց
  12Բ դասարան 
հասցե Դիմ
իտրովի փող. 4-րդ նրբանցք  17 տուն
հեռ. 010  45-98-24

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: school45 (21.11.2012) | Հեղինակ: Միրզույան Ալֆրեդ 12բ դասարան
Դիտումներ: 602
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024