Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 20.04.2024, 19:21



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [4]
մեր դպրոցը [0]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը

 Ասում են` երկնքին մոտիկ այս լեռնակղզին մեզ է բաժին ընկել, քանի որ Աստծու` հողերը բաժանելու ժամանակ հայերն ուշացել են: Հասել են միայն այն ժամանակ, երբ բոլոր հողերը բաժանված են եղել: Ստացել են այս լեռնաշխարհը, քանի որ ոչ պիտանի լինելու պատճառով ոչ մեկին չէր տրվել:
 Իսկ գուցե Աստված գիտե՞ր , որ մեր անհամար թշնամիներից պաշտպանվելու համար այդ լեռները անձեռակերտ բերդեր են լինելու իմ ժողովրդի համար:
 Ինչևէ, անմեկնելի են Բարձրյալի գործերը: Մենք գոհ ենք մեզ բաժին ընկած լեռնաշխարհից, մեր երկնահաս գագաթներից. Ժամանակաին նրանք մեզ այս կամ այն չափով բերդ ու պարիսպ են եղել:
 Անցել են դարեր, և այսօր էլ մենք ամուր կանգնած ենք մեր մայր հողի վրա, որովհետև մեր թիկունքը պաշտպանում է հայ զինվորը: Զինվոր, ով նայել է մահվան սահմռկեցուցիչ աչքերին, ով կատարյալ խիզախության, հոգու արիության, անվախության խորհրդանիշ է ինձ համար:
 Այսօր Հայոց բանակն արդեն 22 տարեկան է: Իհարկե, երիտասարդ է մեր բանակը, բայց շատ խոստումնալից: Մենք մեզ պաշտպանված ենք զգում, հանգիստ քնում ենք գիշերները, գիտենք, որ մեր տղաները, մեր պաշտպանները չեն թողնի` թշնամիները մուտք գործեն մեր սահմաններ: Իհարկե, բանակի մերսում կան թերություններ, բայց այսօր չեմ ուզում այդ մասին խոսել:
 Հպարտ ու պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ հայ զինվորի կողմից:
 Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել հայ զինվորի անձնազոհ կեցվածքի և հպարտ քայլվածքի համար: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված, հայի արյունը տեսած հողի վրա, որորվհետև ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին, հավատում եմ մեր նախնիներից ժառամգած իմաստուն մտքին:
 Խնդրում եմ քեզ, հա՛յ զինվոր, ձմռան սաստիկ ցրտին չմրսես, արկերի ձայնից չընկճվես:
 Ես վստահ եմ, որ ուժեղ և խելացի մարդիկ միշտ հաղթում են: Ես հավատում եմ քե՛զ…

                                                                                 9բ   դաս.        Խնկոյան Նունե

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: school45 (04.03.2014)
Դիտումներ: 688
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024