Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 327
|
 |
Վիճակագրություն |

Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » նորություններ
Հոկտեմբերի 3-ին հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանի սաները (դասվար՝ Ա. Մկրտումյան) այցելեցին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ բնակելի ավանից և գործառնական մասից, որը ներառնում է դիտաշտարակները, վարչական և լաբորատորիայի շենքերը, ժողովասրահը և հյուրերի տուն: Երեխաները շատ հետաքրքրությամբ շրջեցին , դիտեցին և հարցերի միջոցով բավարարեցին իրենց հետաքրքրությունները: Նաև ներկայացրեցին իրենց գիտելիքները Վիկտոր Համբարձումյանի կյանքի և գործունեության և աստղադիտարան մասին: Այնուհետև Բյուրականի աստղադիտարանում դիտեցին «Երկնակամար» աստղացուցարանի (պլանետարիումի)՝ ժամանակակից շարժական գմբեթային կինոթատրոնը: Հետո այցելեցին Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի) և հիացան հայկական լեռնաշխարհի չքնաղ բնությամբ:



|
Ապրիլի 30-ին հ. 45 հիմնական դպրոցի VI ա դասարանի սովորողները (դասղեկ ՝ Ս. Հարությունյան) այցելեցին ‹‹ Էրեբունի›› թանգարանին կից արհեստական - ուսումնական պեղավայր՝ հնագիտական պեղումներ իրականացնելու: Պեղումների ընթացքում նրանք հայտնաբերեցին կավե ամանների բեկորներ, իրեր:





|
Մայիսի 5_ ին ‹‹Բաց դաս›› ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի ուսուցիչները և IX դասարանի սաները։ Հանդիպեցին ԱԺ ‹‹Իմ քայլ›› խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանի և Մարիամ Կարապետյանի հետ և քննարկեցին մի շարք հարցեր ։ Մարիամ Կարապետյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը և Հայաստանի Հանրապետության կառավ արման համակարգը ։ Արամ Եղոյանը պատասխանելով երկրի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերին, նշեց, որ ճիշտ կառավարման դեպքում Հայաստանն ավելի արագ կզարգանա: Կարևորեց երկրի ապագայի գործում երիտասարդների դերը և հորդորեց լավ սովորել` դառնալով լավ մասնագետներ: Երեխաներն այցելեցին նաև ԱԺ թանգարան և գրադարան: Այցը շատ հետաքրքիր և բովանդակալից էր:



|
Մայիսի 3-10 -ը իրականացվում է ճանապարհային անվտանգության առցանց դասընթաց(վեբինար), որին մասնակցում են հ. 45 հիմնական դպրոցի սաները։ Վեբինարը պատրաստված է Ճանապարհային անվտանգության հաղորդակցական ազգային արշավի շրջանակներում, և հիմնված է Մեծ Բրիտանիայի «Անվտանգ և կայուն տրանսպորտի Արևելյան դաշինքի» (EASST) կրթական փաթեթի վրա։
Վեբինարի նպատակն է բարձրացնել ճանապարհից ճիշտ օգտվելու վարքագծի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը երեխաների մոտ։
Մեր աշակերտները մեծ հետաքրքրությամբ շարունակում են մասնակցել ճանապարհային անվտանգության վեբինարին և ստանում հավաստագրեր։ 
|
Ապրիլի 25-ին հ. 45 հիմնական դպրոցի VI ա դասարանը (դասղեկ՝ Ս. Հարությունյան) այցելեց Պլանետարիում : Երեխաները, պարկերի վրա պառկած,նայեցին երկնքին ՝ վայելելով աստղազարդ երկնքի գեղեցկությունը: Ցուցադրվեցին ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորոկների ձևավորման մասին:
|
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հունվար 2023 » | Երկ | Երք | Չոր | Հնգ | Ուրբ | Շաբ | Կիր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
 |
Գրառումների պահոց |
|
 |
|