Երևանի հ. 45 հիմնական դպրոցը մասնակցելով ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին:Արդեն երեք ամիս շարունակ միահամուռ ուժերով հավաքում, տեսակավորում և վերամշակման է հանձնում ահռելի մեծ քանակությամբ պլաստիկ և թղթի թափոն:
Մեր աշակերտները գիտակցեցին , որ իրենց ջանքերի շնորհիվ մեծ քանակությամբ թափոն չհայտնվեց աղբանոցներում որպես աղբ, այլ ուղարկվեց վերամշակման և վերածվեց նոր ապրանքների :
Շնորհակալություն ենք հայտնում թափոնի հավաքագրմանը ամենաակտիվը մասնակցած դասարաններին և ուսուցիչներին և անհամբեր սպասում ենք մրցույթի արդյունքներին։
  |