Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 20.04.2024, 12:50



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Դպրոցի կանոնադրությունը [4]
Սովորողի ընդունելության կարգը [2]
Ներքին Կարգապահական Կանոններ [3]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորմատիվ փաստաթղթեր » Սովորողի ընդունելության կարգը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳ
[ Բեռնել սերվերից (58.2 Kb) ] 18.10.2014, 14:36

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյան

<< 24>> 11. 2010թ.1640-Ն հրամանի

գրանցված է `27.01.2011թ.

պետական գրանցման կոդ`11011046

լրամշակ

861-Ն 22.07.2011թ.

պետական գրանցման կոդ`11011394

18.08.2011թ.

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ

ԱԶԱՏՄԱՆ

I Ընդհանուր դրույթներ

Սույն կարգով կարգավորվում է դպրոցահասակ երեխայի (սովորողի)

հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ`դպրոց) ընդունելության,

տեղափոխման և ազատման հետ կապված ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)

և դպրոցի միջև ծագող իրավահարաբերությունները:

II Սովորողի ընդունելությունը, տեղափոխումը

1. Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի

հրամանով`երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և

դպրոցի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

2. Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց  վեց

տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը

ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը դպրոց

արգելվում է: Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է

երկու փուլով` տվյալ տարվա հունիսի 1-ից, մինչև 30-ը և օգոստոսի 1-ից,

մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:

3. Հատուկ դպրոցի 1-ին դասարան ընդունվում են տվյալ օրացուցային տարում

վեց տարին լրացած և ավելի բարձր տարիքի ( մինչև 12տարեկան) դպրոց

չհաճախած երեխաները: /ուժը կորցրած է ճանաչվել /

4. Մինչև 16 տարին լրանալը երեխայի հիմնական կրթություն ստանալու

իրավունքը չապահովելու (կամ դպրոց չընդգրկելու) համար պատասխանատու

է ծնողը` օրենքով սահմանված կարգով:

5. Սահմանված ժամկետից ուշ երեխան դպրոց ընդունվում է.

1) մինչև 2 տարի ուշացման դեպքում` առաջին դասարան ընդհանուր

հիմունքներով,

2) 2 տարուց ավելի ուշացման դեպքում (մինչև 13տարին լրանալը)` իր

տարիքային խմբին համապատասխան դասարան, կամ ծնողի

առաջարկությամբ` մեկ կամ երկու դասարան ցածր:

6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջի ապահովման

նպատակով, տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական

մասնագետների խումբ (այսուհետ` մասնագիտական խումբ):

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները

սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը

հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից

անհատական ուսուցման ծրագրերը և լրացուցիչ դասընթացների

ժամանակացույցը:

7. 13-ից մինչև 16 տարեկան դպրոց չհաճախած երեխան ընդունվում է իր

տարիքային խմբից մեկ կամ երկու դասարան ցածր:

Երեխայի փաստացի առարկայական գիտելիքների և դասարանի

համապատասխանության որոշման նպատակով տնօրենի հրամանով

ստեղծվում է մասնագիտական խումբ:

Հիմք ընդունելով մասնագիտական խմբի կարծիքը և առաջարկությունները`

սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը

ընդունում է երեխային համապատասխան դասարան, հաստատում

ուսումնական պլանով նախատեսված առարկաներից անհատական

ուսուցման ծրագրերը և դասընթացների ժամանակացույցը:

8. 16 տարեկանից բարձր տարիքի դպրոց չհաճախած երեխաները

հանրակրթական ծրագրերը կարող են յուրացնել ինքնակրթությամբ և

էքստեռն կարգով ստանալ հիմնական կրթության վկայական (կամ

միջնակարգ կրթության ատեստատ):

9. Պետական դպրոցի տնօրենը պարտավոր է տվյալ վարչական տարածքում

բնակվող երեխաներին (սովորողներին), ծնողի կողմից դիմում

ներկայացնելու դեպքում, ընդունել դպրոց` ապահովելով օրենսդրությամբ

սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:

10. Դպրոց ընդունելության ժամանակ սովորողի գիտելիքների ստուգում չի

թույլատրվում, բացառությամբ 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված

դեպքերի:

11. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի

(սովորողի) ընդունելությունը դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով,

իսկ հատուկ դպրոց` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:

12. Ազգային փոքրամասնությանը պատկանող քաղաքացու երեխաների

ընդունելությունը դպրոց կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով

ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում /դասարանում/, իսկ

դրա բացակայության դեպքում` ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են

երեխաների (սովորողների) ծնողները:

13. Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության

քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացի անձանց, ինչպես նաև այն

դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի

է, իսկ մյուսը`օտարերկրացի, երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը

կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչը)

անկախ ազգային պատկանելությունից:

14. Երեխային (սովորողին) դպրոց ընդունելու համար ծնողը դպրոց է

ներկայացնում .

1) դիմում, իսկ առաջին դասարան ընդունվելիս նաև բնակչության պետական

ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,

2) 2 լուսանկար 3x4 չափսի ,

3) առաջին դասարան ընդունվելիս ներկայացվում է ծննդյան վկայականի

բնօրինակը և պատճենը: Տնօրենի <<իսկականի հետ ճիշտ է>> մակագրու-

թյամբ պատճենը պահվում է սովորողի անձնական գործում,

4) դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման թերթիկը (բացառությամբ

հիմնական դպրոցից առանձին գործող ավագ դպրոց ընդունվելիս,

5) սովորողի անձնական գործը (առաջինից բարձր դասարաններ

ընդունվելիս),

6) տեղեկանք ընթացիք գնահատականների մասին ,

7) վկայագիր` <<կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի

վերաբերյալ>> տրված տարածքային կառավարման պետական մարմնի

կողմից, կրթության առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող

երեխաներին հատուկ դպրոց ընդունելու համար և անհատական

ուսումնական պլանը (ԱՈՒՊ),

8) տեղեկանք`<<Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների

տեղեկատվական համակարգում>> հաշվառված լինելու վերաբերյալ`

հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաներին հատուկ դպրոց

ընդունելու համար:

15. Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ընդունելությունը

հատուկ դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում:

16. Երեխաների (սովորողների) ընդունելությունը մասնագիտացված դպրոց

կատարվում է գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման

արդյունքների հիման վրա` դպրոցի կողմից սահմանված կարգով և

ժամկետներում: /ուժը կորցրած է ճանաչվել /

17. Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք

ունեն ուսումը շարունակելու նույն կամ ավագ դպրոցի 10-րդ դասարանում:

/ուժը կորցրած է ճանաչվել /

18. Ավագ դպրոց ընդունվելիս սովորողի ծնողը ներկայացնում է հիմնական

կրթության վկայականի բնօրինակը և սույն կարգի 14-րդ կետով պահանջվող

փաստաթղթերը, բացառությամբ <<Անձնական գործ>> գրքույկի:

19. Հայաստանի Հանրապետության միևնույն մարզի (համայնքի) ներսում կամ

մի մարզի դպրոցից այլ մարզի դպրոց սովորողի ընդունելությունը

կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:

/ուժը կորցրած է ճանաչվել /

20. Սովորողի (այդ թվում ոչ պետական դպրոցի) ընդունելությունը կամ

տեղափոխումը նոր դպրոց ենթակա է պարտադիր հաշվառման` մեկ ամսվա

ընթացքում: Հաշվառման ներկայացման պատասխանատուն ընդունող

դպրոցի տնօրենն է:

Լիազոր մարմնի աշխատակազմի կրթության ստորաբաժանման

աշխատակիցը իրականացնում է սովորողի հաշվառումը հատուկ մատյանում և

լրացնում է տեղափոխման թերթիկը: Հաշվառված թերթիկը պահպանվում է

ընդունող դպրոցում:

21. Հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց աշակերտի ընդունելությունը

կատարվում է ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն:

Դասարանի համապատասխանությունը որոշվում է ըստ ուսումնական

ծրագրերի համարժեքության: /ուժը կորցրած է ճանաչվել /

22. Այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի

ընդունելությունը դպրոց կատարվում է.

1) կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության

դեպքում `

ա. միջնակարգ կրթության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճաններում հետագա

ուսումնառության դասարանը չի կարող լինել ավելի բարձր, քան սովորողի

տարիքային խմբին համապատասխան դասարանը և որոշվում է տնօրենի

հրամանով ստեղծված մասնագիտական խմբի գրավոր առաջարկությամբ`

գիտելիքների համարժեքության արդյունքների հիման վրա:

բ. Հիմնական կրթության վկայական չներկայացնելու դեպքում միջնակարգ

կրթության 3-րդ աստիճանում ուսումնառությունը չի կարող շարունակվել:

գ. Սույն կետի 1-ին ենթակետում նշված ընթացակարգը տարածվում է նաև

ապրիլի 30-ից մինչև ուսումնական պարապմունքների ավարտը

վերադարձած սովորողների նկատմամբ, որոնք մասնակցում են

ուսումնական պարապմունքներին և ուսումնական պարապունքների

ավարտից հետո հանձնում են գրավոր քննություններ` մանկավարժական

խորհրդի կողմից որոշված առնվազն 5 առարկաներից:

Քննությունների արդյունքների հիման վրա որոշվում է սովորողի

հետագա ուսումնառության դասարանը:

2) Համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տասնմեկամյա

ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը ուսումը շարունակում է մեկ

դասարան բարձր, բացառությամբ 9-րդ դասարան փոխադրվածի, իսկ

տասներկուամյա ծրագրով ուսուցումը ընդհատած սովորողը`

համապատասխան դասարանում:

ա. Տասնմեկամյա ծրագրով ուսումնառության և հիմնական կրթության

վկայականի դեպքում, միջնակարգ կրթության 3-րդ աստիճանում հետագա

ուսումնառության դասարանը որոշվում է սույն կետի 1-ին ենթակետի «ա»

պարբերությամբ սահմանված ընթացակարգով:

բ. Հայաստանի Հանրապետությունում ուսումնառությունն ընդհատած և

Հայաստանի Հանրապետությունից արտերկիր տեղափոխված և վերադարձած

սովորողը Հայաստանի Հանրապետությունում ուսուցումը շարունակում է իր

տարիքային խմբին համապատասխան դասարանում` ներկայացնելով սույն

կարգի 14-րդ կետով պահանջվող փաստաթղերը` բացառությամբ սույն կարգի

14-րդ կետի 4-րդ ենթակետի:

23. 1-ին և 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար

լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի

Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի

Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով

ուսուցմամբ համապատասխան դասարանում:

24. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում

ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/

սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքաքացիների երեխաները

Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը

շարունակել ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/ ուսուցմամբ

համապատասխան դասարաններում:

25. Մնացած դեպքերում այլ երկրներում ռուսերենով /կամ այլ օտար լեզվով/

ուսուցմամբ դպրոցներում /դասարանում/ սովորած Հայաստանի

Հանրապետություն քաղաքացիների երեխաները ուսումնական տարվա

առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող

են մինչև ուսումնական տարվա ավարտը, իսկ երկրորդ կիսամյակում` մինչև

հաջորդ ուսումնական տարվա ավարտը սովորել ռուսերենով /կամ այլ օտար

լեզվով/ ուսուցմամբ դասարանում` այդ ընթացքում հայերենի իմացությունը

ապահովելու և սահմանված ժամկետը լրանալուց հետո հայերենով ուսուցմամբ

դասարան տեղափոխվելու պայմանով:

26. Ընդհանուր ծրագրեր իրականացնող դպրոցից հատուկ ծրագրեր

իրականացնող դպրոց կամ հատուկ ծրագրեր իրականացնող դպրոցից ընդհա-

նուր ծրագրեր իրականացնող դպրոց սովորողի ընդունելությունը կատարվում է

համաձայն սույն կարգի 14-րդ կետի, իսկ դասարանի համապատասխանությունը

որոշվում է, ըստ ուսումնական ծրագրերի համարժեքության:

III Սովորողի ազատումը դպրոցից

27. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.

1) ծնողի դիմումի հիման վրա,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա,

3) առանց դիմումի դպրոցից հեռացած սովորողը չի փոխադրվում հաջորդ

դասարան և ուսումնական տարվա վերջում հանվում է հաշվառումից:

28. Ոչ պետական, մասնագիտացված դպրոցների կամ այլընտրանքային

ծրագրում ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց տեղափոխումը

կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված պայմանագրային

դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:__

Կատեգորիա: Սովորողի ընդունելության կարգը | Ավելացրեց: school45
Դիտումներ: 1187 | Բեռնումներ: 37 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024