Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 20.04.2024, 15:09



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Դպրոցի կանոնադրությունը [4]
Սովորողի ընդունելության կարգը [2]
Ներքին Կարգապահական Կանոններ [3]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորմատիվ փաստաթղթեր » Ներքին Կարգապահական Կանոններ

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
24.10.2014, 19:02

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Ամբողջ տարվա համար դասերը սկսել ժամը 830-ին:
  2. Աշխատանքային օրվա սկիզբը`

ա/   մանկավարժների համար` օրվա իր առաջին դասից ոչ պակաս, քան 15 րոպե առաջ:

բ/   բոլոր աշակերտների համար`  815 ,

գ/  տեխաշխատողների համար`  800 ,

դ/  դասղեկների համար`   810  

  1. Ուսուցչին արգելվում է դուրս հանել աշակերտին: Առանձին դեպքերում, դասաժամը շարունակելու անհնարինությունից ելնելով` որևէ աշակերտի  միջոցով հայտնել այդ մասին տնօրինությանը:
  2. Յուրաքանչյուր ուսուցիչ հերթապահում է իր աշխատանքային ժամերի ընթացքում և պատասխանատվության է կրում տվյալ մասնաշենքի հարկում դասամիջոցների ընթացքի համար:
  3. Տվյալ աշխատանքային օրը հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու մասին ուսուցիչը տնօրինությանը տեղյակ է պահում առավոտյան` մինչև դասերի  սկսելը, իսկ ավելի ուշ սկսելու դեպքում` առնվազն 2 ժամ առաջ:
  4. Ոչ հարգելի պատճառով ուսուցիչը դասից դուրս գալու իրավունք չունի, իսկ հարգելի պատճառի դեպքում տեղյակ է պահում տնօրինությանը:
  5. Բացակայելու համար ուսուցչին թույլ տալու իրավունք է վերապահված տնօրենին`  պայմանով:
  6. Համադպրոցական բոլոր միջոցառումներին բոլոր  ուսուցիչների   ներկայությունը, որպես հանդիսատես պարտադիր է:
  7. Աշակերտների առաջադիմությունը բարձրացնելու նպատակով դպրոցում վճարովի պարապմունք չի թույլատրվում  /նկատի չունենք նախասիրական պարապմունքները/:
  8. Ծխող ուսուցիչներին խստիվ արգելվում է դպրոցի միջանցքներում ծխելը:
  9. Դպրոցական գույքի համար պատասխանատվություն են կրում բոլոր աշխատողները և աշակերտները` վերականգնելու կամ փոխհատուցելու պայմանով:
  10. Տեխաշխատողները իրենց հատկացված տեղամասերը մաքրում են առավոտյան, մինչև դասերի սկիզբը, այնուհետև յուրաքանչյուր 2 դասաժամը  մեկ անգամ`  դասաժամերի ընթացքում:
  11. Օրվա դասաժամերի ողջ ընթացքում ծնողների մուտքը դպրոց խստիվ արգելվում է:  Բացառիկ դեպքերում տնօրինության թույլտվությամբ կամ տնօրինության ու դասղեկների հրավերով:
  12. Ծնողների և ուսուցիչների հանդիպման օր հանդիսանում է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը:
  13. Աշակերտներին դասերի ողջ ընթացքում չի թույլատրվում դուրս գալ դպրոցից, իսկ անհրաժեշտության  դեպքում` միայն տնօրենի թույլտվությամբ:
  14. Աշակերտը դպրոց ներկայանում է միայն դասագրքերով և գրենական պիտույքներով, առանց պերճանքի առարկաների, խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները, հագուստի հարցում` գերապատվություն տալով սևին և սպիտակին:
  15. Տնօրենի բացակայության դեպքում նրան փոխարինում է փոխտնօրենը :
  16. Սույն կանոնները ուժի մեջ են մտնում հաստատման օրվանից:
  17. Սույն կանոնների մասին տեղյակ է պահվում բոլորին` հաստատվելուց հետո երեք օրվա ընթացքում`  ստորագրություն վերցնելով:
Կատեգորիա: Ներքին Կարգապահական Կանոններ | Ավելացրեց: school45
Դիտումներ: 2966 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024