Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 25.04.2024, 12:06



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
ներքին գնահատում [11]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » դպրոցի գործունեության գնահատում » ներքին գնահատում

Երևանի հ.45հիմնական դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվություն
23.09.2015, 19:43

Հաշվետվությունն  ամբողջությամբ   ներբեռնել   /nerqin_gnahatowm_45.docx

  1. Նախաբան

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման քաղաքականության մեջ առանցքային տեղ է գրավում հանրակրթական ուսումնական հաստատությունների և ուսուցիչների գործունեության, ինչպես նաև սովորողների ուսումնառության վերջնարդյունքների գնահատման գործընթացների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները, մասնավորապես որոշակի քայլեր են կատարվում գնահատման չափելի ցուցանիշներ սահմանելու և համապատասխան գործառույթներ ներդնելու ուղղությամբ: Դրա վկայությունը  2009 թվականի հուլիսի 10–ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքում առաջին անգամ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներքին և արտաքին գնահատում իրականացնելու պահանջի սահմանումն է: Օրենքով նաև սահմանվել և հստակ տարանջատվել են ուսումնական հաստատության գործունեության վերահսկողության (հոդված 33) և ուսումնական հաստատության գործունեության գնահատման գործառույթները (հոդված 34):       Ելնելով <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի պահանջներից՝ ՀՀ կառավարությունը 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N1334-Ն որոշմամբ հաստատել է <<Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանշների սահմանման և իրականացման կարգը>>:

Հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատումը բխում է ոչ միայն ՀՀ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջներից, այլ նաև համահունչ է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվող <<Երեխայակենտրոն դպրոց>> ծրագրի հայեցակարգային դրույթներին:

  1. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ներքին գնահատման նպատակը, խնդիրները և ընթացակարգը

Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) ներքին գնահատումը հաստատության կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի մշտադիտարկման և ընթացիկ հսկողության գործընթաց է:  Այն հստակ կազմակերպված, նպատակաուղղված և պարբերաբար իրականացվող գործընթաց է, որի պատասխանատուն տվյալ հաստատությունն է:

Հաստատության գործունեության ներքին գնահատման նպատակն է` բարելավել հաստատության կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և բարձրացնել արդյունավետությունը կամ, այլ կերպ ասած, նպաստել ուսումնական հաստատության գործունեության հետագա բարելավմանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսուցիչների աշխատանքի արդյունավետության և սովորողների առաջընթացի ուսումնասիրման միջոցով:

Ըստ էության՝ «Ներքին գնահատումը ուսումնական հաստատության կողմից իր գործունեության վերլուծությունն է» (<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենք հոդված 34)։ Համաձայն <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի հաստատության գործունեության ներքին գնահատման խնդիրներն են`

ա) հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության գնահատումը.

բ) ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների գնահատումը.

դ) հանրակրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության գնահատումը.

գ) հաստատության գործունեության վերաբերյալ շահառուների` սովորողների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական, վարչական և այլ աշխատողների, ՀՀ կրթության և գիտության նախարարության, պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների և այլն, իրազեկվածության աստիճանի բարձրացումը և ամբողջական տեղեկատվության տրամադրումը նրանց.

դ) հաստատության հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը և գործունեության թափանցիկության ապահովումը.

ե) հաստատության զարգացման ուղղությունների նախանշման և զարգացման ծրագրերի մշակման խթանումը.

զ) հաստատության գործունեության գնահատման գործընթացում վարչական և մանկավարժական աշխատողների, սովորողների և ծնողների ներգրավումը:

Համաձայն <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի պահանջների և <<Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանշների սահմանման և իրականացման կարգի>> III բաժնի ՝

<<Ներքին գնահատումն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սովորողները և նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները)։

Ներքին գնահատման հաշվետվությունն ուսումնական հաստատության տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, մանկավարժական, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև երկշաբաթյա ժամկետում ապահովում դրա հրապարակումը տվյալ ուսումնական հաստատությունում (տեսանելի տեղում), տեղական և (կամ) հանրապետական մամուլում, նախարարության պաշտոնական կայքում:

Ներքին գնահատումն իրականացվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանի համաձայն ձևավորված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (ուսումնական հաստատության խորհրդի) առնվազն երկու, մանկավարժական և ծնողական խորհրդների` ուսումնական հաստատության խորհրդի կազմում չընդգրկված առնվազն մեկական անդամ, տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանի քաղաքապետարանի) առնվազն երկու ներկայացուցիչներ:

Տնօրենը հանձնաժողովի նախագահն է և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:

Հանձնաժողովը հաստատում է իր աշխատակարգը, սահմանում ներքին գնահատում անցկացնելու գործողությունների ծրագիրը, մեթոդները և ժամանակացույցը:

Ներքին գնահատման արդյունքում հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է ներքին գնահատման հաշվետվությունը` ըստ նախարարության սահմանած ձևի>>:

 

  1. Հաստատության ներքին գնահատման գործընթացի իրականացումը և հաշվետվության պատրաստման մեթոդական ուղեցույց

Հաստատության ներքին գնահատման հաշվետվության պատրաստման ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել սույն մեթոդական ուղեցույց և ստորև բաժին 2-ում տրված հաշվետվային ձևով:

Հաստատության ներքին գնահատման hաշվետվության պատրաստման համար հիմք են հանդիսանում հաստատության ներքին գնահատման ցուցանիշները և չափանիշները, հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների կողմից հաստատության գործունեության այս կամ այն ոլորտի վերաբերյալ տրված գնահատումները: Հաստատության գործունեության ներքին գնահատման գործընթացը ներառում է երեք բաղադրիչ`

1. մեկնարկային պայմանների (ռեսուրսների) գնահատում.

2. գործունեության ընթացիկ գնահատում.

3. գործունեության արդյունքների գնահատում:

Վերը նշված բաղադրիչներից յուրաքանչյուրը գնահատվում է ըստ հաստատության գործունեությունը նկարագրող հետևյալ ոլորտների՝

  • հաստատության անվտանգություն.
  • հաստատության գործունեության արդյունավետություն և ուսումնական գործընթացի որակ.
  • hաստատություն կողմից ներառական կրթության և հավասարության ապահովում,
  • համայնքային մասնակցություն:

Վերոնշյալ 4 ոլորտներից յուրքանչյուրի համար սահմանված է գնահատման ցուցանիշների և չափանիշների համախումբ: Յուրաքանչյուր ցուցանիշի կամ չափանիշի համար տրված է գնահատման ձևը, մեթոդը, պարբերականությունը և հաշվարկման մեթոդաբանությունը: Բոլոր 4 ոլորտների գնահատման ցուցանիշների և չափանիշների ամբողջական ցանկը տրված է Հավելված 1-ում:

Հաշվետվային ձևի լրացման ընթացքում ցուցանիշների և չափանիշների ճշգրիտ հաշվարկը և կիրառությունը` հիմնված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության տարբեր մեթոդների վրա, հանդիսանում է հաստատության կողմից իր գործունեության ինքնավերլուծությունն որակյալ իրականացնելու հիմնական գրավականը: Առաջարկվող ցուցանիշներից և չափանիշներից յուրաքանչյուրը հանդիսանում է գնահատման մեթոդաբանության բաղկացուցիչ և հիմնված է տեղեկությունների ու տվյալների հավաքագրման, վերլուծության որոշակի մեթոդի վրա:

Ցուցանիշների և չափանիշների հաշվարկման ժամանակ կիրառվում են հետևյալ մեթոդները՝

  • Վիճակագրական տվյալների վերլուծություն.
  • Փաստաթղթային վերլուծություն.
  • Դիտարկում և փաստագրում.
  • Հարցումների իրականացում և արդյուքների վերլուծություն:

Որոշ ցուցանիշների և չափանիշների հաշվարկման համար կիրառվում են նաև համակցված մեթոդներ:

Վիճակագրական տվյալների վերլուծությունը ենթադրում է` վիճակագրական տվյալների հավաք և համակարգված ներկայացում աղյուսակների, սխեմաների ու գրաֆիկների միջոցով, այնուհետև եզրահանգումների,կանխատեսումների կատարում և առաջարկությունների ներկայացում:

Փաստաթղթային վերլուծությունը ենթադրում է՝ հաստատության գործունեությունն ապահովող ներքին փաստաթղթերի, վիճակագրական տվյալների և հաշվետվությունների ուսումնասիրություն, արդյունքների արձանագրում, եզրահանգումների կատարում և առաջարկությունների ներկայացում:

Դիտարկումը կամ փաստագրումը ենթադրում է՝ ըստ սահմանված ցուցանիշների և չափանիշների՝ հաստատության մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների առկայության (կամ դրանց բացակայության) ու վիճակի, ինչպես նաև ուսումնասիրվող գործընթացների արձանագրում կամ նկարագրում` աղյուսակների, դիտարկման քարտերի կամ գրանցման այլ միջոցներով: Դիտարկման միջոցով ստացվող տեղեկատվությունը բազմաբնույթ և օգտակար է ոչ միայն ինքնավերլուծության, այլ նաև հաստատության գործունեությունը լիարժեք ներկայացնելու համար:

Հարցումների անցկացումը ենթադրում է՝ հաստատության գործունեությունը նկարագրող որևէ ցուցանիշի կամ չափանիշի կամ դրանց խմբի վերաբերյալ հարցվող տարբեր խմբերի մեջ ընդգրկված անձանց կարծիքի ուսումնասիրություն: Կախված ուսումնասիրվող ցուցանիշի և չափանիշների բնույթից և նպատակից հարցումները կարող են իրականացվել հարցազրույցների անցկացման, կամ հարցաթեթերի լրացման միջոցով հարցվողների ներքոհիշյալ խմբերի շրջանում՝.

  • տնօրեն և վարչական աշխատողներ.
  • ուսուցիչներ.
  • հաստատության սպասարկող անձնակազմ.
  • ծնողներ.
  • սովորողներ
  • տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Հարցազրույցների անցկացման հիմնական նպատակն է բացահայտել տարբեր շահառու խմբերի կարծիքը և ստանալ խորքային տեղեկատվություն խնդրո առարկայի կամ ուսումնասիրվող երևույթի վերաբերյալ՝ ի հայտ բերելով այնպիսի կողմեր, ինչպիսիք են շահառուների բավարարվածությունը, առկա հիմնախնդիրները, թերությունները և այլն:

  1. Հաստատության ներքին գնահատման հաշվետվության կառուցվածքը

 

Հաշվետվությունը բաղկացած է 6 մասից:

  • Մաս 1-ը ներառում է ընդհանուր տեղեկություններ հաստատության մասին: Այս մասում հիմնականում արձանագրվում են հաստատության գործունեությունը նկարագրող վիճակագրական տվյալներ, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին>> հաշվետվության մեջ ներառվող տեղեկատվությանը: Հաշվետվության մեջ տեղ գտած վիճակագրական տվյալները, ինչպես նաև հաստատության գործունեության վերաբերյալ այլ տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել ինչպես տվյալ ուսումնական տարվա համար, այնպես էլ նախորդ 2 տարիների հետ համեմատության մեջ` բացահայտելով այս կամ այն ոլորտը նկարագրող ցուցանիշների և չափանիշների դինամիկան:
  • Մաս 2-ում ներկայացվում են հաստատության սովորողների և աշխատակազմի անվտանգ կենսագործունեությունը և առողջության պահպանումը գնահատող ցուցանիշները և չափանիշները:
  • Մաս 3-ում ներկայացվում են հաստատության գործունեության արդյունավետությունը գնահատող ցուցանիշները և չափանիշները:
  • Մաս 4-ում ներկայացվում են հաստատությունում ներառական կրթությունը և հավասարության ապահովումը գնահատող ցուցանիշները և չափանիշները:
  • Մաս 5-ում ներկայացվում են համայնքային մասնակցությունը գնահատող ցուցանիշները և չափանիշները:
  • Մաս 6-ում ներկայացվում են հաստատության հիմնախնդիրները ու դրանց հաղթահարման ուղիները, ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորությունները և վտանգները

Յուրաքանչյուր մասում առանձին տեղ է հատկացված նաև եզրակացությունների և առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առաջարկների ներկայացման  համար:

Յուրաքանչյուր մասում ներկայացված ցուցանիշների և չափանիշների հաշվարկման կամ վերլուծման համար տրված են համապատասխան աղյուսակներ, հարցեր, և այլն որոնք անհրաժեշտ է լրացնել կամ որոնց պետք է պատասխանել: Նշված է նաև, թե հատկապես ինչ մեթոդով է պետք դա կատարել:

Հարցումների իրականացման համար առաջարկվող մեթոդաբանությունը տրված է Հավելված 2-ում:

Անհրաժեշտության դեպքում այս կամ այն ցուցանիշի կամ չափանիշի մասին պետք է տալ ավելի մանրամասն և ամբողջական տեղեկատվություն: Հաճախ միևնույն ցուցանիշը և չափանիշը կարող է բացահայտվել և' փաստաթղթերը ուսումնասիրելու ու վերլուծելու, և' հարցման միջոցով, ուստի ժամանակ և միջոցներ խնայելու համար առաջարկվում է այդպիսի ցուցանիշների և չափանիշների փաստաթղթային արձանագրման և հարցման միջոցով ստացվող արդյունքների միասնական ամփոփ ձև:

Ցուցանիշների և չափանիշների արձանագրման վերոնշյալ միասնական ձևի կիրառումը չի բացառում դրանց առանձին-առանձին արձանագրումը: Կարևորը հանգամանալից, օբյեկտիվ, և հավաստի վերլուծության ապահովումն է: Այսպիսով, յուրաքանչյուր հաստատություն իր նախասիրությամբ կարող է կիրառել տարբեր մոտեցումներ:

Հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, համապարփակ և օբյեկտիվորեն արտացոլի հաստատության առկա վիճակը, փոփոխությունների ընթացքը և ուղղությունները: Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կատարել համակցված որակական և քանակական վերլուծություն, ցանկալի է տեղեկատվությունը ներկայացնել աղյուսակների, գրաֆիկների կամ այլ հնարավոր ձևերով:

Հաշվետվության ձևում անհրաժեշտ է նաև նկարագրել հաստատությունում առկա հիմախնդիրները և առաջարկել դրանք լուծելու այնպիսի ձևեր, որոնք լինեն իրատեսական՝ ելնեն հաստատության իրական հնարավորություններից:

Հաշվետվության մեջ տեղ գտած ցանկացած տեղեկատվություն պետք է հենվի հիմնավոր փաստերի վրա, լինի հավաստի և արժանահավատ: Հաշվետվության կազմման ոճը պետք է լինի պաշտոնական, իսկ շարադրանքը՝ պարզ, հասկանալի, տրամաբանական և հնարավորինս հակիրճ:

Որակյալ ու հաստատության համար օգտատակար հաշվետվություն պատրաստելու գլխավոր երաշխիքը հաստատության վարչական աշխատողների և մանկավարժական կոլեկտիվի համագործակցային և թիմային աշխատանքն է, համատեղ որոշումների կայացումն ու իրագործումը:

 

 

 

 

Կատեգորիա: ներքին գնահատում | Ավելացրեց: 45dproc
Դիտումներ: 751 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024