Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 24.04.2024, 17:40



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
ներքին գնահատում [11]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » դպրոցի գործունեության գնահատում » ներքին գնահատում

Երևանի հ.45 հիմնական դպրոցի գործունեության ներքին գնահատում
12.09.2014, 15:21

 

  1. Սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերման, արժեքային համակարգի ձևավորման, զարգացմանն ուղղված գործողությունների առաջնայնության իրականացման արդյունավետությունը տարեկան աշխատանքային ծրագրում արտացոլվել է հետևյալ կերպ`
  • ուսումնամեթոդական հենքի արդիականացում
  • ապահովել ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը, կազմակերպել կրթական գործընթացը, հետևել ուսումնական ծրագրերի կատարմանը, դասավանդման որակին
  • բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ յուրաքանչյուրի համար` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան
  • սովորողների, դասավանդողների համակարգչային տեխնիկայի օգտագործման կարողությունների ու հմտությունների զարգացում
  • ձևավորել նորարարությանը և նախաձեռնությանը խրախուսող միջավայր
  • կազմակերպել և ապահովել աշակերտների մասնակցությունը համանքային, քաղաքային և հանապետական միջոցառումներին
  • ակտիվացնել համագործակցությունն ու մասնակցությունը ուսումնադաստիարակչական աշխատանքներում, նպաստել արդյունավետ նորարարության տարածմանը
  • հետևյալ սովորողների կողմից օրինակելի վարքագծի դրսևորմանը, իրավախախտումներից զերծ մնալուն
  • դաստիարակչական աշխատանքների արդյունավետ մեթոդների կիրառում, որը կնպաստի դպրոցում ընդգրկված սովորողների գեղագիտական, հոգևոր և բարոյական արժեքների առողջացմանը:

Դպրոցն այս ուստարում իր առջև խնդիր է դրել՝

  • սովորողների թվաքանակը ավելացնել՝ մոտենալով 600 սովորող սահմանագծին
  • ավելացնել առաջին դասարինցիների ընդունելությունը՝ 3 առաջին դասարան՝ 75-80 սովորող
  • հարստացնել դպրոցի տեխնիկական միջոցները՝ կարևորելով նոր համակարգիչների ձեռքբերումը
  • որոշ չափով թարմացնել դպրոցի գույքը՝ ձեռք բերելով նոր գրատախտակներ, պահարաններ, սեղան-աթոռներ:

 

Դպրոցում իրականացվող աշխատանքների արդյունավետության գնահատումը: Մանկավարժական անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար ստորև՝  աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում ներկայացվում է դասարանների և սովորողների թիվը ըստ 3 ուստարիների.

 

Աղյուսակ 1

Դասարանների թիվը ըստ 3 ուստարիների

ՈՒստարի

2012-2013

2013-2014

2014-2015

1-ին դասարան

3

2

3

2-րդ դասարան

3

3

2

3-րդ դասարան

3

3

3

4-րդ դասարան

3

3

3

5-րդ դասարան

3

3

3

6-րդ դասարան

2

3

3

7-րդ դասարան

1

2

2

8-րդ դասարան

2

1

2

9-րդ դասարան

3

2

1

Ընդամենը

23

22

22

 

Աղյուսակ 2

Սովորողների թիվը ըստ դասարաների ըստ 3 ուստարիների

 

ՈՒստարի

2012-2013

2013-2014

2014-2015

1-ին դասարան

78

62

86

2-րդ դասարան

79

79

61

3-րդ դասարան

94

78

74

4-րդ դասարան

72

89

75

5-րդ դասարան

75

73

85

6-րդ դասարան

60

71

73

7-րդ դասարան

23

59

70

8-րդ դասարան

58

22

58

9-րդ դասարան

74

56

21

Ընդամենը

613

589

603

 

 

 

Վերլուծելով ներկայացված տվյալները կարելի է ասել, որ տարածաշրջանում դպրոցահասակ երեխաների քանակի նվազման պատճառով 2013-2014 ուստարում նախորդ տարվա համեմատ սովորողների թիվը նվազել է, իսկ 2014-2015 ուստարում սովորողների թիվը 2013-2014 ուստարվա համեմատ ավելացել է,քանի որ նախորդ տարվա համեմատ 1-ին դասարանցիների թիվը ավելացել է24-ով:

Արդյունքում 589-ի փոխարեն սովորողների թիվը ընթացիկ տարում կազմում է 603:

 

  1. Պետական միասնական և ավարտական քննություններից <<18>>, <<19>> և <<20>> գնահատականներ ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.

Դպրոցն հիմնական է: Միասնական և ավարտական քնություններ չունենք:

  1. Պետական միասնական և ավարտական քննություններից անբավարար գնահատական ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը.  

Դպրոցն հիմնական է: Միասնական և ավարտական քնություններ չունենք:

  1. Պետական միասնական քննություններին մասնակցած շրջանավարտների թիվը և տոկոսը.

Դպրոցն հիմնական է: Միասնական և ավարտական քնություններ չունենք:

5. Հայոց լեզվից և մաթեմատիկայից բարձր և անբավարար տարեկան գնահատականներ ստացած սովորողների թիվը և տոկոսն ըստ հանրակրթական ծրագրերի աստիճանների:

Դպրոցում նախորդ 3 ուստարիների ընթացքում անբավարար տարեկան գնահատականներ ստացած սովորողներ չկան, իսկ բարձր գնահական ստացած սովորողների թիվն ու տոկոսը ըստ հանրակրթական ծրագրերի աստիճանների ներկայացվում է աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3

Բարձր գնահական ստացած սովորողների թիվն ու տոկոսը ըստ հանրակրթական ծրագրերի աստիճանների

 

 

Առարկա

2011-2012 ուստարի

2012-2013 ուստարի

2013-2014 ուստարի

1-ին աստիճան

2-րդ աստիճան

1-ին աստիճան

2-րդ աստիճան

1-ին աստիճան

2-րդ աստիճան

թիվ

%

թիվ

%

թիվ

%

թիվ

%

թիվ

%

թիվ

%

Հայոց լեզու

154

48

153

46

193

61

141

50

196

66

158

57

Մաթեմատիկա

152

47

136

41

173

54

141

50

181

61

124

44

Ընդամենը սովորողներ

323

330

318

282

299

279

 

  1. Հանրակրթական  ծրագրի 2-րդ  աստիճանն  ավարտած  և ամփոփիչ  ատեստավորման արդյունքում վկայակաան ստացած շրջանավարտների թիվը ներկայացվում է Աղյուսակ 4-ում:

                

    Աղուսակ 4

Հանրակրթական  ծրագրի 2-րդ  աստիճանն  ավարտած  և ամփոփիչ  ատեստավորման արդյունքում վկայակաան ստացած շրջանավարտների թիվը

Ուստարի

Սովորողների թիվ

%

2011-2012

72

100

2012-2013

72

100

2013-2014

58

100

 

  1. <<Գերազանցության>> նշումով հիմնական կրթության վկայական ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը ներկայացվում է Աղյուսակ 5-ում:

Աղյուսակ 5

<<Գերազանցության>> նշումով հիմնական կրթության վկայական ստացած շրջանավարտների թիվը և տոկոսը

Ուստարի

Սովորողների թիվ

%

2011-2012

-

-

2012-2013

3

4

2013-2014

2

3

 

  1. Գերազանցության մեդալակիրների թիվը և տոկոսը: Գերազանցության մեդալակիրներ շրջանավարտներ չունենք, որը կազմում է շրջանավարտների թվի 0%-ը:
  2. Հանրապետական, միջազգային, համաշխարհային օլիմպիադաներին մասնակցած և մրցանակներ, խրախուսանքներ ստացած սովորողների թիվը և տոկոսը:

Արդեն 2-րդ տարին անընդմեջ հայոց լեզու առարկայից հանրապետական օլիմպիադայում դպրոցի սովորողները արժանացել են 1-ին մրցանակի. 2012-2013 ուստարում 1 սովորող,որը կազմում է սովորողների 0,1%-ը և 2013-2014 ուստարում 1 սովորող,որը կազմում է սովորողների 0,2%-ը:

  1. Համայնքային,մարզային,հանրապետական, միազգային մրցույթներին, տարբեր միջոցառումներին սովորողների և ուսուցիչների ընդգրկվածությունը, մասնակիցների թիվը

Դպրոցի սաները մասնակցել են բազմաթիվ մրցույթների և միջոցառումների՝ արժանանալով մի շարք խրախուսանքների և մրցանակների:

55 սովորող մասնակցել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին:1 սովորող ստացել է հատուկ մրցանակ:1 սովորղ մասնակցել է «Իմ Թումանյանը» գիտական ընթերցումներին և արժանացել է մրցանակի:Դպրոցի լավագույն 10 սովորող մասնակցել է «Կորյուն» ռազմամարզական խաղերի տարածքային փուլին:Dasaran.am կայքում Երևան քաղաքում 1-ին մրցանակային տեղ զբաղեցնելու կապակցությամբ դպրոցը պարգևատրվել է պատվոգրով: Համո Սահյանի 100 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախարարության կողմից կազմակերպված ասմունքի մրցույթին մասնակցել է 4 սովորող:Դպրոցի սաները ակտիվորեն մասնակցել են համայնքային և քաղաքային միջոցառումներին «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ առանձին մարզաձևերից գրավելով մրցանակային տեղեր: Յուրաքանչյուր տարի պատշաճ ձևով դպրոցի սաները մասնակցություն են ունենում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներում:

 

  1.  Հետազոտականստեղծագործական աշխատանքներին մասնակցած սովորողների թիվը և տոկոսըաշխատանքների արդյունավետությունը:

Ստեղծագործական աշխատանքներին մասնակցել են սովորողներից 13-ը, որը կազմում է սովորողների 2%-ը:    

  1. Հետազոտական, ստեղծագործական աշխատանքներին մասնակցած սովորողների թիվը և տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.    

Դպրոցի սովորողները պարբերաբար մասնակցել են շարադրությունների, նկարչական թեմատիկ մրցույթների:

  1. Սովորողների կողմից օրինակելի վարքագծի դրսևորումը,  իրավախախտումներից     զերծ  մնալը.

Սովորողների կողմից օրինակելի վարքագծի դրսևորում ապահովելու, իրավակարգավորումներից զերծ մնալու նպատակով դպրոցում հաճախ կազմակերպվում են սեմինար պարապունքներ, որոնց հաճախ մասնակցում են Էրեբունի շրջանի ոստիկանության անչափահասների տեսուչները:

Պարբերաբար սովորողներին տրամադրվում է ոստիկանության թեժ գծի համարը:

Կազմակերպվում են դասղեկի ժամեր «Թմրադեղերը և նրանց վնասները» թեմայով:

  1. Արտադասարանական աշխատանքներին մասնակցած սովորողների թիվը և տոկոսը,  աշխատանքների արդյունավետությունը.

Դպրոցում գործում են արտադասարանական երգի և պարի խմբակներ, որտեղ ընդգրկված են երգի խմբակում` 12 սովորող, պարի խմբակում` 28 սովորող. Ընդամենը 40 սովորող, որը կազմում է սովորողների 7%-ը:

Խմբակները գործում են արդյունավետ, արժանացել են բազմաթիվ մրցանակների և  մշտապես իրենց մասնակցությամբ զարդարում են դպրոցում կազմակերպված միջոցառումները:

  1. Արտադպրոցական կրթությանը մասնակցած սովորողների թիվը և տոկոսը.

Արտադպրոցական կրթական հաստատությունների է  հաճախում 220 սովորող, որոնցից 87 սովորող` սպորտային  խմբակներ, 133 սովորղ` պարի, երաժշտության, նկարչության խմբակներ:

  1. Սոցիալական, բարեգործական ծրագրերին մասնակցած սովորողների թիվը  և տոկոսը, աշխատանքների արդյունավետությունը.

Ֆպրոցը համագործակցել է մի քանի մանկատների հետ: Աշակերտական խորհուրդը բազմիցս կազմակերպել է միջոցառումներ մանկատան երեխաների համար, վերջում կատարվել է նվիրատվություն:

Դպրոցի «Դոլչե վիտա» պարային խումբը կազմակերպել է համերգ մանկատան երեխաների համար:

  1. Առաջին դասարանցիների՝ ուսումնառությանը հարմարվածության մակարդակը.

Դպրոցում առկա է ամհրաժեշտ պայմաններ1-ին դասարանցիների ուսումնառության համար, ուստի հարմարվածության մակարդակը գնահատվում է լավ:

  1. Հանրակրթական ծրագրերի առաջին աստիճանից երկրորդ աստիճան փոխադրված (տեղափոխված) սովորողների առաջադիմությունը և նոր կրթական աստիճանին նրանց հարմարվածության մակարդակը.

Հանրակրթական ծրագրերի 1-ին աստիճանից 2-րդ աստիճան փոխադրված սովորողների առաջադիմությունը 100 % է: Մշտապես պահպանվում է փոխադարձ կապը 1-ին և 2-րդ աստիճանի ուսուցիչների միջև:

Երկրոռդ աստիճանում պահանջները առաջադրվում են սահուն, հարմարվածությունը գնահատվում է բավարար:

  1. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանից երրորդ աստիճան փոխադրված (տեղափոխված) սովորողների առաջադիմությունը և նոր կրթական աստիճանին նրանց  հարմարվածության մակարդակը.

Հանրակրթական ծրագրի 3-րդ աստիճան չունենք:

  1. Սովորողների` առանձին առարկաների գծով ինքնուրույն կրթական ձեռքբերումները.

           Սովորողների՝ առանձին առարկաների գծով ինքնուրույն  կրթական ձեռքբերումներ չունենք:

  1. Օլիմպիադաների, մրցույթների, ստեղծագործական հաշվետվությունների անցկացումն ուսումնական հաստատության կողմից.

Նպատակ ունենալով բարձրացնել դպրոցում ուսուցանվող առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, առողջ մրցակցության պայմաններում, խթանելով  սովորողների գիտելիքների և կարողությունների դրսևորմանը յուրաքանչյուր տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դպրոցում կազմակերպվում է առարկայական օլիմպիադաներ: 2013-2014 ուստարում օլիմպիադաներին մասնակցել է 73 սովորող, որոնցից 23-ը երաշխավորվել են համայնքային, 5-ը  քաղաքային փուլեր: «Հայոց լեզու» առարկայից 2012-2013 ուստարում 1 սովորող և 2013-2014 ուստարում 1 սովորող հանրապետական փուլում զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը:

  1. Հայրենագիտական ճամփորդությունների,  արշավների, մշակութային օջախներ  այցելությունների կազմակերպումը, հաճախականությունը.

Յուրաքանչյուր տարի ողջ ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվում են բազմաբնույթ այցելություններ թանգարաններ, պատկերասրահներ, Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, համերգային սրահներ:

  1. Ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացման ծրագրի լրամշակմանն ուղղված որոշումների ընդունումը.

Ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում ուսումնական հաստատության զարգացման ծրագրի լրամշակմանն ուղղված ընդունվել են հետևյալ լրամշակումները.

  • անհատական մոտեցում ցուցաբերել ուսման առաջավորների նկատմամբ` ըստ առարկաների նախապատրաստել համադպրոցական, համայնքային և հանրապետական օլիմպիադաներին:
  •  հանձնարարել ուսուցիչներին ուսման առաջավորներին պահել ուշադրության կենտրոնում, օգնել և  անհատական մոտեցում ցուցաբերել նրանց:

 

 

  1. Սովորողների և ուսուցիչների առողջության պահպանումը, սննդի, հանգստի, աշխա-տանքի կազմակերպումը.

Յուրաքանչյուր տարի ըստ ժամանակացույցի բոլոր ուսուցիչները և սովորողները անցնում են համապատասխան առողջապահական ստուգումներ:

Դպրոցն ունի բուժկետ` առաջին օգնության համար անհրաժեշտ պայմաններով, ունի բուֆետ, որտեղ կարելի է սնվել:

Ուսուցիչների հանգստի և աշխատանքի համար տրամադրված է բոլոր պայմանները:

  1. Ուսումնական հաստատության խորհրդի,  ինչպես նաև մանկավարժական, ծնո- 

                  ղական, աշակերտական խորհուրդների աշխատանքի արդյունավետությունը.

Դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդները գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան, ակտիվ մասնակցում են դպրոցի կառավարման աշխատանքներին: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ներգրավված են սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներին: Նրանք ամրապնդում են ծնող-դպրոց-աշակերտ կապը, կազմակերպում են սովորողների կոլեկտիվ հանգիստը արձակուրդների ժամանակ, ուշադրության կենտրոնում պահում սոցիալապես անապահով, ծնողազուրկ և դժվար դասավանդվող սովորողներին: Իսկ կառավարման խորհուրդը հետևում է դպրոցի զարգացման ծրագրի կատարմանը, հավանություն է տալիս հաստիքացուցակին և տարիֆիկացիային, մասնակցում է դպրոցում անցկացվող համադպրոցական միջոցառոջմներին, կատարում է դպրոցում կատարված աշխատանքների վերլուծություններ:

  1. Ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը,  կրթության  որակի ապահովմանն ուղղված նրանց նորարարական գործունեությունը.

Դպրոցի մանկավարժները ակտիվորեն մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, սեմինար պարապունքներին:

ՈՒսուցիչների մասնագիտական պատրաստվածությանը նպաստում են ուսուցման այնպիսի ձևերն ու մեթոդները, որոնք ապահովում են աշակերտների ակտիվ մասնակցությունը դասապրոցեսին: Բոլոր ուսուցիչներն ունեցել են օրվա պլան, նրանք պլանավորել են ոչ միայն դասի բովանդակությունը, այլ նաև աշակերտների գործողությունները, գնահատումը՝ հատկապես կարևորելով ժամանակի բաշխումը: ՈՒսուցիչները ոչ միայն տիրապետում են մեթոդներին, հոգեբանությանն ու դիդակտիկային, այլև դրանք հմտորեն կիրառում են դասի ընթացքում: Կրթության որակի ապահովմանն ուղղված նրանց նորարարական գործունեությունը դրսևորվել է համագործակցային և համակարգչային դասերի ուսուցմամբ, որոնց հիմնական նպատակը և՜ սոցիալական, և՜ ակադեմիական գիտելիքների զարգացումն է, տեսական և կիրառական կարողությունների, հմտությունների ձեռքբերումը: Դրանց կիրառումը ունեցել է ոչ թե ձևական, այլ արդյունավետ բնույթ, որոնք աշակերտներին ժամանակակից միջոցներին ծանոթանալուց բացի տվել են խոր և մնայուն գիտելիքներ:

  1. Ուսուցիչների մասնակցությունը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> կամ այլ

               մրցույթների.

Յուրաքանչյուր տարի մեկ ուսուցիչ ճանաչվում է «Տարվա լավագույն ուսուցիչ» վարչական շրջանի կողմից և արժանանում է պատվոգրի:

2013-2014 ուստարում 1 ուսուցիչ արժանացավ ԳԿ և Հայոց եկեղեցու կողմից կազմակերպված «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի պատվոգրի և խրախուսանքի:

 

  1.  Որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչների թիվը և տոկոսը.

Տարակարգ ունեցող ուսուցիչներ չունենք:

  1.  Ուսուցման նպաստավոր պայմանները, նյութատեխնիկական, ուսումնամեթոդական ապահովվածությունը.

Ուսուցման նպաստավոր պայմանները, նյութատեխնիկական, ուսումնամեթոդական ապահովվածությունը բավարար է:

  1. Ուսումնանյութական միջավայրի անվտանգության ապահովումը.

Դպրոցում պահպանվում են հրշեջ անվտանգության կանոնները: Բոլոր դասղեկները, ուսուցիչները  և լաբորանտը ծանոթ են անվտանգության պահպանման կանոններին և հետևում են այդ պահանջներին: Հրշեջ անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը դրված է տնտեսական գծով տեղակալի վրա:

  1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների առկայությունը և կիրառման

                 արդյունավետությունը.

  • Դպրոցն ունի համակարգիչներ և համացանց, որից օգտվում են թե՜ ուսուցիչները և թե՜ աշակերտները:
  • Ուսուցիչների զգալի մասը կիրառում է տեղեկատվական տեխնոլոգիաները իրենց դասերի կազմակերպման ընթացքում:
  • Աշակերտները թե դասապատրաստման պրոցեսում, թե՜ գործնական աշխատանքների ժամանակ և թե՜ նախագծերի մասնակցելիս կիրառում են տեղեկատվական տեխնո-լոգիաներ  և օգտվում են համացանցից:
  • Dasaran.am կայքում  բարձր պատասխանատվությամբ կատարած լրացումների որակի համար ողջ ուսումնական տարի զբաղեցրել ենք 1-ին պատվավոր տեղը Երևան քաղաքում և տարեվերջում դպրոցը պարգևատրվել է գովասանագրով:

 

  1.  Բյուջետային ֆինանսավորման և ծախսերի արդյունավետության վերլուծությունը.

Բյուջետային ֆինանսական միջոցները ծախսվել են աշխատավարձի, կոմունալ վճարումների, ինչպես նաև գույքի ձեռքբերմանն ու վերանորոգմանը, պարգևատրումներին:

  1. Ուսումնական հաստատության կառավարման և ֆինանսավորման հարցերում համայնքի ներկայացուցիչներին ներգրավելը.

Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 1-ը քաղաքապետարանի, 1-ը ԳԿ-ի, 2-ը վարչական շրջանի, 2-ը մանկավարժական խորհրդի, 2-ը ծնողական խորհրդի անդամներն են:

 Կառավարման խորհուրդն ակտիվորեն մասնակցում է և´ ֆինանսական միջոցների   բաշխմանը, և´ արդյունավետ վերլուծությանը:

  1.  Ուսումնադաստիարակչական  գործընթացում  աշակերտակենտրոն մոտեցման  ապահովումը` ուսուցման ավանդական  և արդիական  մեթոդների  ներդաշնակ  համադրմամբ.

 Ուսումնադաստիարակչական գործընթացում ցուցաբերվել է աշակերտակենտրոն մոտեցում, հետաքրքիր բաց դասեր, դաս-միջոցառումներ, առարկայական միջոցառումներ, որոնց ընթացքում ուսուցման ավանդական մեթոդը համադրվել է ժամանակակից մեթոդների հետ, մատչելի դարձրել մատուցվող նյութը և բարձրացրել նյութի յուրացման աստիճանը: Շատ ուսուցիչներ դասավանդելիս օգտվում են լրացուցիչ օժանդակ նյութերից, դիդակտիկ պարագաներից, տեղեկատվական աղբյուրներից: Նպաստել են սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը, դաստիարակել հայրենասիրություն, ձևավորել պատշաճ վարքագիծ և վարվելակերպ: Նպաստել են սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը:

  1.  Ուսուցման նպատակաուղղվածությունը շրջանավարտի պահանջների  բավարարմանը` ինչպես մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի անցնելու, 
  2.   էլ  կրթությունը  շարունակելու առումով.

Քանի որ մեր դպրոցը հիմնական է, մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցում ենք 9-րդ դասարանցիներին կրթությունը շարունակելու ավագ դպրոցներում, քոլեջներում, վարժարաններում ըստ նախասիրությունների:

  1. Կրթական բարենպաստ միջավայրի ստեղծմանը սովորողների  գործուն մասնակցությանառկայությունը, նրանց ներգրավվածությունը դպրոցի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին.

Դպրոցի աշակերտները պարտաճանաչ կերպով մասնակցում են ինչպես համաքաղաքային, այնպես էլ ներդպրոցական շաբաթօրյակներին և ծառատունկներին:

  1.   Դպրոցահասակ երեխաներին ուսումնառության մեջ ընդգրկելու,  նրանց վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, մշակելու աշխատանքների իրականացումը.

Դպրոցի տնօրինության, դասղեկների, ծնողական ակտիվի, բարձր դասարանի սովորողների ջանքերով մշտապես ճշգրտվում է դպրոցահասակ երեխաների ընդգրկվածությունը ուսումնական հաստատություններում:

  1. Ներառական կրթության իրականացումը կամ դրան ուղղված գործունեությունը.

      Ներառական կրթությամբ սովորողներ չունենք:

  1. Սեռային (գենդերային)  հավասարության ապահովմանը և համայնքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների` կրթությունից դուրս չմնալուն ուղղված ջանքերի դրսևորումը.

Դպրոցը բոլոր աշակերտների համար ստեղծում է հավասար պայմաններ, իսկ անապահով ընտանիքների երեխաներին սահմանված կարգով ազատում է դասագրքերի վարձավճար մուծելուց:

  1. Դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի համար` անկախ նրա ազգությունից,
  2. , սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, ուսումնական                      հաստատության մատչելի և հասանելի լինելը.

Դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի համար` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, ուսումնական հաստատությունում ստեղծված են հավասար պայմաններ:

  1.  Կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջներին ուսումնական
  2.  կանոնադրության համապատասխանությունը.

Դպրոցի կանոնադրությունը կազմվել է օրինակելի կանոնադրության հիման վրա, որտեղ ներառված են այն բոլոր օրենքները և օրենսդրական նորմերը որոնք անհրաժեշտ են դպրոցի կենսագործունեության ապահովման համար:

  1. Պետական ուսումնական հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի (գույքի) խնամքով շահագործումը և պահպանումը.

Դպրոցին՝ հաստատությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերի (գույքի) շահագործումը և պահպանումը կատարվում է սահմանված կարգով:

  1.  Կիրառված կարգապահական տույժերը և խրախուսանքները, դրանց հիմնա-վորվածությունը.

Դպրոցում կարգապահական տույժեր չեն կիրառվել 2013-2014 ուստարում: 98 սովորող խրախուսվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից գերազանցության գովասանագրով, իսկ մանկավարժները խրախուսվել են պարգևագրով:

  1.  Ուսուցիչների աշխատանքի  ընդունման,  աշխատանքից ազատման,  կենսաթոշակների նշանակման գործընթացի օրինականությունը.

Ուսուցիչների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացը իրականացվել է օրենքի սահմաններում:

  1. Հանրակրթության   բնագավառը  կարգավորող  Հայաստանի Հանրապետության

 օրենսդրության պահանջների կատարումը.

Հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության  օրենսդրության պահանջները կատարվել են ժամանակին և սահմանված կարգով:

  1. Ուսումնական հաստատությունում վերջին երեք տարիներին  իրականացված  ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները.

Ուսումնական հաստատությունում իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները եղել են գոհացուցիչ:

 

                                

Կատեգորիա: ներքին գնահատում | Ավելացրեց: school45
Դիտումներ: 2392 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 2.4/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024