Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 29.03.2024, 01:15



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայտարարություններ [42]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Հայտարարությունների մաս » Հայտարարություններ

Ուսուցչի թափուր տեղեր
07.09.2022, 07:55

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի ( 10 դասաժամ), ֆիզկուլտուրայի ( 18 դասաժամ) , ֆրանսերենի /42 դասաժամ՝ երկու մասնագետ / , քիմիայի ( 15 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար :

Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-դիմում (Ձև 1), լուսանկար 3x4 չափի,

-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

-անձը հաստատող փաստատուղթ,

- <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,

-ինքնակենսագրություն,

-այլ պետությունների քաղաքացիները՝ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,

-ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հաստատող փաստաթղթեր՝ առկայության դեպքում,

-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ , կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. օգոստոսի 29-ից 2022թ. սեպտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ , կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի հ. 45 հիմնական դպրոցում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Արեշ 26 փողոց 45 շենք:

Ավելացրեց: varssh |
Դիտումներ: 72
Մուտքի ձև

Որոնել

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024