Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 24.04.2024, 03:15



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 20 » V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
19:39
V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ 

77.Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավար­ժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ: Դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:

78.Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով՝

1) քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունենալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, հոգաբարձումների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.

2) մինչև քառասուն մանկավարժներից կազմված համակազմի դեպքում դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

79.Մանկավարժական խորհուրդը, նախարարության սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներ:

80.Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) դպրոցի զարգացման ծրագիրը և ներկայացնում  է այն խորհրդի    հաստատմանը

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակու­թյուն­ներին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5)դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

81.Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1)դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2)սովորողներին դասարանից-դասարան փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

3) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

4) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

6) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

7) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

8)դպրոցի շրջանավարտներին ավարտական փաստաթուղթ տալու մասին.

9) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

   10) դպրոցի     ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի   բաշխման մասին  և  ներկայացնում է  տնօրենի հաստատմանը:      

   11) դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

82.Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

83.Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրու­թյուն­ների բարեխիղճ կազմման համար, նիստի արձանագրությունը՝ կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

84.Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`

1) տնօրենի նախաձեռնությամբ.

2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.

3) նախարարության  և (կամ) Երևանի քաղաքապետի  նախաձեռնությամբ:

85. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

86.Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակ­ցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

87. Խորհրդի անդամների ընտրությունն անցկացվում է փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:

88.  Մանկավարժական խորհրդի անդամների ձայների հավասար բաժանվելու դեպքում ընդունվում է տնօրենի առաջարկը: Եթե տնօրենը համաձայն չէ մանկավարժական խորհրդի ընդունած որոշման հետ, վերջնական որոշումը կայացնում է Երևանի քաղապետը` մեկ շաբաթվա ընթացքում:

89.  Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է դպրոցի տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին` արդյունքների մասին:

90.  Մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։

91.Դասվարների համար ստեղծվում է տարրական կրթության մեթոդական միավորում:

92.  Առարկայական կամ տարրական կրթության մեթոդական միավորումը`

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին (դասվարներին) տալիս երաշխավորություններ.

2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում գործնական աշխատանքում.

3)  նպաստում է ուսուցիչների (դասվարների)  որակավորման բարձրացմանը.

4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին /դասվարներին/ նախապատրաստում է ատեստավորման.

5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական, խորհրդակ-ցություններ, խորհրդատվություններ.

6) ուսուցիչներին (դասվարներին) հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.

8) մանկավարժական խորհրդի  քննարկմանն է ներկայացնում առաջարկություն    ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

9) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում մեթոդական միավորման անդամների միջև  և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին.

10) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։

93. Տարբեր դպրոցների և ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել միջդպրոցական մեթոդական միավորումներ։

  94.Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ  և արձանագրվում են։

  95.Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

  96.Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

  97. Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

 98. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ:Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումը արգելվում է:

   99.Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

   100.Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

101. Դպրոցի ծնողական խորհուրդը՝

1) դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխա­նատ­վու­թյան ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6)դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հար­ցե­րում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8) օգնում է դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է  դպրոցի ուսումնա­նյու­թա­կան բազայի հարստաց-մանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

102.Դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:

   103.Դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել դպրոցի խորհրդին:

   104. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

   105.Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:

106. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմա­կեր­պություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահման­ված կարգով:

   107. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

  108. Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը դպրոցի բարձր դասարանների (6-9-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:

  109.Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

 110. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է՝

1)  տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.

2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.

3) դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

   111. Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

   112. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:

   113.Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

   114.Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունք-ներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:

  115.Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

  116. Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայա­ցու­ցիչ­ներ:

  117. Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:

  118. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

   119.Հոգաբարձուների խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծա-մասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

   120. Հոգաբարձուների խորհուրդը`

1) օժանդակում է դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.

2) նպաստում է դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և դպրոցի կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու սովորողների ամառային հանգստի կազմակերպմանը.

4) լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.

5) մասնակցում է դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.

6) իր կազմից ընտրում է դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.

7) օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ դպրոցի համագոր-ծակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:

   121.Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ավագ հոգաբարձու` մեկ տարի ժամկետով:

  122.Ավագ  հոգաբարձուն`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն վերապահված  լիազորությունները:

 123.Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում են դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է դպրոցի տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում` հոգաբարձուների խորհուրդը դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:

  124.Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել դպրոցի խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը: Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կարող է մասնակցել խորհրդի այն նիստին, երբ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկված նախահաշիվը կամ նպատակային ծրագիրը:

   125.Հոգաբարձուների խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմա­կեր­պություն, իսկ  կամավոր գույքային վճարների դեպքում`որպես հիմնադրամ և իր գործունեությունը կազմակերպել ՀՀ օրենսդրությամբ սահման­ված կարգով:

    126. Դպրոցի տնoրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող հանրակրթական դպրոցի:

 

                 VI.ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

127.  Դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` նախարարության, Երևանի   քաղաքապետարանի, տեղական ինքնակա­ռավար­ման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

   128. Դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

  129. Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

  130.Դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական oգնություն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ:

  131. Յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն, որն իրականացվում է դպրոցի բժշկական սպասարկ-ման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակեր­պու­թյան կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

  132. դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

  133.Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

   134.Սովորողների համար հիմնադրի, նախարարության, Երևանի    քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

    135.Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունքը սահմանա­փակ­վում է օրենքով:

   136.Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտակա­նություն­ները սահման­վում են օրենքով:

   137.Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս այն անձի կողմից, ում վրա դրված են այդ պարտականությունները, ըստ ծառայության, կրում են պատասխանատ­վու­թյուն օրենքով սահմանված կարգով:

 

   VII.  ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ 

           ԵՎ      ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 

 

    138.Դպրոցի սեփականությունը ձևավորվում է դպրոցի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

    139.Դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի` Երևանի քաղաքապետի համաձայնությամբ հանձնելու վարձա­կա­լու­թյան, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի oգտագործման արդյունքում դպրոցի ստացած եկամուտները դպրոցի սեփականությունն են:

   140.Դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները սահմանում է հիմնադիրը:

   141. Դպրոցը ֆինանսավորում է հիմնադիրը: Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

   142.Դպրոցի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի` կախված սովորողների թվից՝

1)դպրոցը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ   ֆինանսավորում.

2) լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է հիմնադիրը:

   143.Դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

2)բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

   144.Դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)`լիազորված պետական մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

 

 

         VIII.ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  145.Դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:

 

 

 

76.Դասարանի ղեկավարը ( տարրական դպրոցում` դասվար)`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) նպաստում է դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական oգնություն.

4) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

5) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

6) Դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.

7) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը

 

101. Դպրոցի ծնողական խորհուրդը՝

1) դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխա­նատ­վու­թյան ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6)դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հար­ցե­րում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8) օգնում է դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է  դպրոցի ուսումնա­նյու­թա­կան բազայի հարստաց-մանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

128. Դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

  129. Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

132. դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

  133.Դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին  դպրոցների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

 

 

Կատեգորիա: նորություններ | Դիտումներ: 3909 | Ավելացրեց: school45 | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024