Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 19.04.2024, 08:26



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [135]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » նորություններ
« 1 2 ... 20 21 22 23 24 ... 81 82 »

 

Արթուր Սահակի Միրզոյանը (ծնված 1998թ. նոյեմբերի 8-ին Երևանում) սովորում է Երևանի հ.45 հիմնական դպրոցի IXգ  դասարանում: Արթուրն ունի ուսման բարձր առաջադիմություն: Նա աչքի է ընկնում ուսումնական և արտաուսումնական աշխատանքների նկատմամբ առանձնահատուկ  վերաբերմունքով. չի բավարարվում ձեռք բերածով, անընդհատ ձգտում է հարստացնել գիտելիքները: Հաճախում է ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: "TEDx Kids@Yerevan2013"  միջոցառման բանախոսներից է:

Արթուրը պրպտող է, աշխատասեր և յուրահատուկ սեր ունի "Հայոց լեզու" և "Գրականություն" առարկաների նկատմամբ:

2012 թվականի դեկտեմբերին հ.45 դպրոցի IXա  և IXգ դասարանների մի խումբ աշակերտներ(այդ թվում և Արթուրը) մասնակցեցին "Հայ տպագրիչները" թեմայով մրցույթին և հաղթող ճանաչվեցին: Մրցույթի ընթացքում խելացի և դիպուկ պատասխաններով աչքի ընկավ հատկապես Արթուրը:

2013թ. մասնակցել է տարբեր օլիմպիադաների:  Բարձր միավորներ է վաստակել պատմությունից և հայոց լեզվից: Մասնակցել է "Պատմություն" առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին: "Հայոց լեզու" առարկայից անցել է բոլոր փուլերը և հանրապետական փուլում շահել է առաջին  մրցանակը (ուսուցիչ` Սեդա Հարությունյան):

Արթուրը պարտաճանաչ է, կարգապահ, նպատակասլաց և ստանձնած պարտականությունները կատարւմ է բարեխղճորեն: Կարողանում է հմայել ընկերներին իր մաքուր, գրական հայերենով: Ազնիվ ընկեր է, վայելում է ընկերների ու ուսուցիչների հարգանքն ու անկեղծ համակրանքը:

Категория: նորություններ | Просмотров: 545 | Добавил: school45 | Дата: 04.05.2013

Ուշադրություն

2024թ. ապրիլի 15-ից մայիսի 23-ը «Երևանի հ. 45 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առաջին դասարան ընդունվող երեխաների համար անվճար հիմունքներով կկազմակերպվեն նախապատրաստական դասընթացներ: Պարապմունքները կկայանան երկուշաբթի, երեքշաբթի , հինգշաբթի` ժամը 13:30-14:50:

Ցանկացողները մոտենան տնօրենի աշխատասենյակ կամ զանգահարեն հետևյալ հեռախոսահամարներով. (010)454021 , (055)434980

Տնօրենություն

Категория: նորություններ | Просмотров: 12 | Добавил: varssh | Дата: 08.04.2024

VI գ դասարանի աշակերտները Ն. Սաքանյանի ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան:

Категория: նորություններ | Просмотров: 9 | Добавил: varssh | Дата: 08.04.2024

6բ դասարան

Դասղեկ` Տ . Հովհաննիսյան

Դասղեկի ժամ ՝ «Սուրբ Զատիկ»

Категория: նորություններ | Просмотров: 9 | Добавил: varssh | Дата: 04.04.2024

I ա դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ, այցելեցին《Կաքավիկ》 այգի:

Աշակերտները մասնակցեցին <<Ոսկե թռչնատառեր>> կրթական ծրագրին, ծանոթացան Զատկի տոնին: Էքսկուրսիան հետաքրքիր էր և ճանաչողական:

Категория: նորություններ | Просмотров: 7 | Добавил: varssh | Дата: 04.04.2024

Մարտի 27-ին III բ դասարանը (դասվար՝ Ս. Բաղդասարյան) այցելեց «Մամիկի հյուրատուն»։19-րդ դարի տունը, որ հիմա դարձել է հյուրատուն, մանկավարժների է պատկանել: Թե՛ բակը, թե՛ պատշգամբը, թե՛ ողջ տան տարածքն իր՝ տարբեր տեղերից ձեռքբերված կահույքով, ասես մի սիրուն, ջերմ կտոր լինի մեր քաղաքի կյանքից։

Категория: նորություններ | Просмотров: 6 | Добавил: varssh | Дата: 04.04.2024

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024