Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 20.04.2024, 11:17



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 13 14 15 16 17 »

Միջոցառում <<Մեր քնարերգության Վահագնը>> խորագրով դասղեկ Արմինե Սահակյանի ղեկավարությամբ

2016 թվականի ապրիլի 4-ին հ. 45 դպրոցի 7բ դասարանի աշակերտները դասղեկ Արմինե Սահակյանի ղեկավարությամբ ներկայացրեցին գողտրիկ միջոցառում <<Մեր քնարերգության Վահագնը>> խորագրով` նվիրված Պետրոս Դուրյանին:Միջոցառման ընթացքում ներկաները կարծես տեղափոխվեցին դուրյանական աշխարհ: Աշակերտները հնչեցրին գեղեցիկ բանաստեղծություններ,գրողի պոետական իդեալը խորհրդանշող մտքերից.<<Երգե~լ, աղոթե~լ ու սիրե~լ>>:

Просмотров: 524 | Добавил: 45dproc | Дата: 17.04.2016

2015-2016 ուստարվա մարտի 29-ին 7 «ա» դասարանում կերպարվեստի բաց դաս էր: Դասին ներկա էին բոլոր աշակերտները: Ասես հրաշքով տեղափոխվել էինք արվեստի կախարդական աշխարհ : Դասարանում թևածում էր դասական երաժշտությունը, որի ներքո սովորողները ստեղծագործում էին. նկարում էին բնության հրաշքները՝ ծաղիկներ, թռչունները, ծառեր: Երաժշտության կախարդական հնչյուններն ու երեխաների ձեռքով պատկերած նկարները մեծ տպավորություն թողեցին ներկաների վրա: 

Категория: բաց դասեր | Просмотров: 732 | Добавил: 45dproc | Дата: 17.04.2016

Մարտի 15-ին 8 «ա » և 9 «ա» դասարանների սովորողները (ղեկավար՝ պատմության ուսուցչուհի Ս. Գևորգյան) դպրոցի հանդիսատեսի դատին ներկայացրեց հայի հայրենասիրական ոգու հզոր ուժի դրսևորման դրվագները ղարաբաղյան պատերազմի տարիներին, վերլուծելով ու վկայակոչելով այդ պատերազմում հաղթանակի գլխավոր պատճառը՝ հայրենասիրությունն ու անձնվերուրյունը: Միջոցառումը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցին ինչպես նաև հայոց բանակի 24- ամյակին և կրում էր «Արցախ՝ հաղթանակած հայոց բանակ» խորագիրը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 513 | Добавил: 45dproc | Дата: 23.03.2016

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի 2-րդ «գ» դասարանի աշակերտները դասվար Ա. Յազուլյանի ղեկավարությամբ ներկայացան գեղեցիկ հանդեսով: Միջոցառումն սկսվեց թիթեռնիկի և ծաղիկների անկրկնելի պարով՝ ազդարարելով գարնան գալուստը: Աշակերտները մեծ ոգևորությամբ բանաստեղծություններ և երգեր նվիրեցին սիրելի մայրիկներին, քույրերին, տատիկներին, ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին: Երեխաները ներկայացրեցին տոնի առաջացման հետ կապված հետաքրքիր պատմությունը: Գարունն իր ողջ հմայքով պարուրել էր բոլորին: Աշակերտների անկեղծ ու ջերմ ժպիտները, գեղեցիկ ելույթները հուզեցին հանդիսատեսին: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 513 | Добавил: 45dproc | Дата: 23.03.2016

Тема открытого урока рассказ А.Митты ,,Шар в окошке». 
Цель моего урока научить учеников подробному пересказу рассказа, развить словарный запас учащихся, уметь правильно и грамотно отвечать на поставленный вопрос, формировать представления о дружбе как о важнейшей нрасвственной ценности. На уроке использовала слайды, таблицы , иллюстрации-загадки. 
После организационного момента по слайдам ознакомились с автором рассказа и разгадали загадку, спрятанную в конверте. 
Ученики прочитали и пересказали текст.
Ученики рассказали о своих друзьях,семье, товарищах, животных и книгах.
Сыграли словарную игру, проверили групповую работу, составили формулу дружбы. Затем ученики зачитали законы дружбы, обьяснили как они это понимают.
Вспомнили пословицы о дружбе, соединили части пословиц. 
Ученики рассказали интересные рассказы о дружбе человека и животных, посмотрели отрывок из фильма ,,Хатико”, спели песню о дружбе. 
Провели большую словарную работу, составили пятистише. Представили несколько сценок.
Прочитали стихи о дружбе, разыграли несколько ситуаций.Построили домик дружбы, используя накопленный словарный запас.
Ответы учеников были оценены.
На дом было задано ответить на вопросы анкеты.
Урок закончился песней.

 

Категория: բաց դասեր | Просмотров: 521 | Добавил: 45dproc | Дата: 19.03.2016

Փետրվարի 2-ին Երևանի հ. 45դպրոցի VIIIԱ և VIIIԱ  դասարանների սովորողները ներկայացրին ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված դաս:

          Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ՝  հոտնկայս, հայացքներն ուղղված դեպի  ՀՀ դրոշն ու զիանշանը: Դասի ընթացքում մեկնաբանվեցին «նշան»  և «խորհրդանշան» հասկացությունները, ապա անդրադարձան պետական խորհրդանիշերի գաղափարին: Նշեցին, որ դրանք խորհրդանշում են պետության քաղաքացիների վերաբերմունքն իրենց պետության հանդեպ՝  հարգանքը, նվիրվածությունը, հպարտությունը և այլն:Պետական խորհրդանիշներն արտացոլում են տվյալ պետության պատմությունը, ապագայի տեսլականը և  կարևորագույն արժեքները:

Դասն ավարտվեց «իմ Հայաստան» երգով:      

Категория: բաց դասեր | Просмотров: 551 | Добавил: 45dproc | Дата: 24.02.2016

Միջոցառում՝ ‹‹Ամանորյա հքիաթ››, 1-ին ‹‹գ›› դասարան, դասվար՝ Ն. Ավետիսյան:


Դեկդեմբերի 25-ին դասարանը կարծես վեր էր ածվել ձմռան հեքիաթի, որին մասնակից էին հեքիաթի բազմաթիվ հերոսներ եվ կենդանիներ: Սաները մեծ ոգևորությամբ արտասանեցին երգեցին ու պարեցին ՝ դասարանը լցնելով մանկական խինդ ու ծիծաղով , թևածում էր տոնական բարձր տրամադրություն: Ամանորյա խորհրդավոր տրամադրությունը կրկնապատկվեց , երբ նվերներով հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, նրանք մթնոլորտը դարձրին էլ ավելի հեքիաթային:

Категория: միջոցառումներ | Просмотров: 729 | Добавил: 45dproc | Дата: 24.02.2016

Միջոցառում ՝ ‹‹  Ամանորյա խճանկար ››, 2-րդ ‹‹ ա›› դասարան, դասվար՝  Լ. Այվազյան

Դեկտեմբերի 25-ին  2-րդ  ‹‹ ա›› դասարանի սովորողները հանդիսատեսին ներկայացրեցին  ‹‹Ամանորյա խճանկար›› խորագիրը կրող միջոցառումը:Սովորողները բեմականացրեցին հեքիաթ աշխարհի տարբեր ծայրերից ‹‹ Սառցե թագավորությունում›› հանդիպած շատերին հայտնի ու անհայտ, սիրելի ու չբացահայտված հերոսների մասին, ովքեր հավաքվել էին հաշտ ու խաղաղ հրաժեշտ տալու հին տարուն և ողջունելու նորի գալուստը:

   Միջոցառումը համեմված էր երաժշտական ու պարային հետաքրքիր համարներով,երեխաներին հարազատ ձմեռային խաղերի դրվագներով:

Վերջում սովորողները մասնակցեցին խաղ-մրցույթների. հաղթողները պարգևատրվեցին,մասնակիցները ստացան խրախուսական ‹‹ մեդալներ›› :

Դեկտեմբերի 25-ին  2 ‹‹ ա›› դասարանի սովորողները հանդիսատեսին ներկայացրեցին ևս մեկ միջոցառում. այս անգամ ռուսաց լեզվով (այս միջոցառումը սովորողների համար  առաջինն էր ռուսաց լեզվով):Սովորողները ներկայացրեցին փոքրիկ բեմականացում  ‹‹Ձնեմարդու››  ու ‹‹Նապաստակի›› ընկերության մասին:Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ ու երգեր  ռուսաց լեզվով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 609 | Добавил: 45dproc | Дата: 09.01.2016

20.10.2015թ. հ.45հիմնական դպրոցում անցկացվել է ձեռքի գնդակի միջդասարանային առաջնություն 7-րդ դասարանների միջև.
7(բ) դասարանը գրավեց I տեղը:
7(գ) դասարանը գրավեց II տեղը:
7(ա) դասարանը գրավեց III տեղը:
Մրցումներն անցավ պատշաճ մակարդակով:
Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով:

Категория: նորություններ | Просмотров: 473 | Добавил: 45dproc | Дата: 14.11.2015

Հոկտեմբերի 10-ին Էրեբունի ամրոցի մոտ հոծ բազմության մեջ առանձնանում էին հ.45 հիմնական դպրոցի I գ դասարանի սաները դասվար Ն

.Ավետիսյանի ուղեկցությամբ, որոնց խլրտուն աչուկներից ցայտում էր ոգևորություն, խինդ ու ծիծաղ... Նրանք առաջին անգամ մեծ խանդավառությամբ մասնակցեցին տոնակատարությանը: Մասիսի գլխին ծածանված դրոշը փողփողում էր առաջին դասարանցիների ձեռքերում:
Категория: նորություններ | Просмотров: 502 | Добавил: 45dproc | Дата: 14.11.2015

Հոկտեմբերի 15-ին, չնայած աշնանային մշուշոտ եղանակին, արևային տրամադրություն էր հ.45 հիմնական դպրոցի I գ դասարանում, դասվար` Ն.Ավետիսյան: Առաջին հանդիսություն, առաջին անհանգիստ թրթիռներ, Մաշտոցյան այբուբենի առաջին տառի շնորհանդես… Սաները պատվով կատարեցին իրենց հանձնարարված պատասխանատու առաջին փորձությունը` ժպիտ պարգևելով ներկաներին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 583 | Добавил: 45dproc | Дата: 14.11.2015

Հոկտեմբերի 20-ին 45 հիմն. դպրոցի բակում տեղի ունեցավ կավճանկարչություն, նվիրված Էրեբունի-Երևան տոնակատարությանը, որին մասնակցում էին նաև 2-րդի (բ) դասարանի աշակերտները (դասվար` Ռ.Տիգրանյան): 
Երեխաները նկարների միջոցով արտահայտեցին հոկտեմբերի 10-ին կազմակերպված Էրեբունի-Երևան տոնակատարությունից իրենց ստացած տպավորությունները

Категория: նորություններ | Просмотров: 521 | Добавил: 45dproc | Дата: 14.11.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 22-ին բաց դաս և տեղեկատվություն անցկացվել նվիրված ազգերի ցեղասպանություններին 8-րդ (բ) դասարանում: Դասը վարեց պատմության ուսուցչուհի Ա.Բաղդասարյանը: Նա ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնը, խոսեց այլ ժողովուրդների ցեղասպանությունների մասին. Սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդական, կամբոջական: Դասի ընթացքում ուսուցչուհին խոսեցին «ցեղասպանություն» հասկացության մասին, համարելով այն մեծագույն հանցագործություն մարդկության հանդեպ: Նշվեց, որ հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ անպատիժ մնացած ոճրագործություն է:
Դասի ընթացքում վեր հանվեցին
1.Ցեղասպանության իրականացման պատճառները:
2. Առաջադեմ հասարակայնության արձագանքը, զայրույթն ու բողոքը ընդդեմ օսմանյան իշխանության, ինչպես նաև, մեծ տերությունների վարած քաղաքականության:
3. Ինքնապաշտպանական մարտերը 1915թ. (Վան, Սուետիա, Շապին-Գարահիսար, Մուշ-Սասուն, Ուրֆա և այլուր):
Ողջ դասի ընթացքում ցուցադրվեցին ուսումնական նյութեր ՏՀՏ-ների միջոցով:
Ուսուցչուհին ներկայացրեց և վերլուծեց.
1. «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը:
2. 1948 թ. դեկտեմբերի 9 «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի ենթարկելու մասին» համաձայնագիրը:
3. 1968թ. նոյեմբերի 26 «Կոնվենցիա ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի մասին» հայտնի փաստաթուղթը:

Категория: բաց դասեր | Просмотров: 538 | Добавил: 45dproc | Дата: 14.11.2015

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը Հայաստանի բնության պետական թանգարանում:

Հոկտեմբերի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես կենդանիների պաշտպանության համաշխարհային օր: ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանը Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ ս/թ հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Երևանի թիվ 45 դպրոցի 2-րդ «Ա» դասարանի աշակերտները (դասվար` Լ. Այվազյան):
Միջոցառման նպատակն էր հանրության մեջ բնապահպանական իրազեկման բարձրացման, երեխաների մոտ դեռ վաղ հասակից բնության վերաբերյալ գիտելիքների խորացման և վերջինիս նկատմամբ սեր ու հոգատարություն սերմանելը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել <<Թռչնասերների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը: Մասնակիցները դիտել են Հրաչ Ղազարյանի հեղինակած <<Բեզոար>> ֆիլմը, որից հետո ծավալվել է ֆիլմի ակտիվ քննարկում: Վերջում կազմակերպվել է էքսկուրսիա թանգարանի սրահներով:

Категория: նորություններ | Просмотров: 509 | Добавил: 45dproc | Дата: 19.10.2015

Այսօր 2-րդ (բ) դասարանը դասվար Ռ.Տիգրանյանի հետ  այցելեցին Թումանյանի տուն-թանգարան:Դասվարը կարևորում էր այդ այցելությունը, քանի որ յուրաքանչյուր հայ երեխա պետք է ճանաչի իր ազգի մեծերին: Այցելության նպատակն էր երեխաներին ծանոթացնել հայ ազգի մեծագույն գրողի հետ : Բոլոր ժամանակների համար Թումանյանը Մեծ բանաստեղծ է և այդ մեծությունը բացատրվում է ոչ միայն իր անկրկնելի ստեղծագործություններով, այլև մարդկային վեհ հատկանիշներով: Նա իր ժողովրդի կողքին է եղել օրհասական օրերին, հոգեբանորեն, ֆիզիկապես և ֆինանսապես սատարել 1915թ-ի օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված մեծ եղեռնից մազապուրծ եղած մանուկներին: Մեր երեխաներն իրենց աչքով տեսան այդ երեխաների ցնցոտիները շարված թանգարանի աստիճաններին: 

Նրա ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները այսօր էլ արդիական են: Մեր օրերում էլ կան «ձախորդ Փանոսներ» , «քաջ Նազարներ,» , «անխելք մարդիկ», «սուտլիկ Որսկաններ»... Այժմ, մեր երեխաները այդ ստեղծագործություններին ծանոթանալով, ավելի լավ կընկալեն դրանց ողջ խորիմաստությունը, քանի որ արդեն հաղորդակից են եղել նրա կյանքի մասունքնեին և այն մթնոլորտին որը տիրել է նրա տանն ու ընտանիքում:

 

Категория: նորություններ | Просмотров: 648 | Добавил: 45dproc | Дата: 19.10.2015

         

         

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ առիթ ընձեռեց հ.45 հիմնական դպրոցի սովորողներին հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին : Երեխաները, գիտակցելով, որ մեծ պատիվ է պատվո պահակ կանգնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, դրսևորեցին բարձր պատասխանատվություն և ոգևորությամբ իրականացրեցին իրենց վստահված առաքելությունը :

            Հուշահամալիր էին այցելել նաև  ,,Մուսալեռ,,  հայրենակցական միության կենտրոնական վարչության վարչակազմը և միության այլ անդամներ   , հայ ազգագրության  գանձարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, ովքեր ականատես եղան դպրոցի սովորողների ներկայացրած     ,,Անմար կրակ,,    միջոցառմանը :

            ,,Մուսալեռ,, հայրենասիրական միության վարչակազմի  ղեկավար Եսայի Հրանտի Չախչախյանը և ֆրանսահայ գրող Ժորժ Կևորգյանը ոգեշնչվելով միջոցառումից՝  իրենց գոհունակության և հիացմունքի խոսքերն հղեցին դպրոցի տնօրենությանն   ու սովորողներին՝  բարձր  գնահատելով երեխաների հայրենասիրական ոգին և ազգային արժանապատվության գիտակցումը:

            Միջոցառման վերջում դպրոցականները հնարավորություն ունեցան այցելել Ցեղասպանության տուն-թանգարան և մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել մեր 1.5 մլն  անմեղ զոհերի հիշատակին :
 

Категория: նորություններ | Просмотров: 496 | Добавил: 45dproc | Дата: 18.09.2015

       

Աշնան առաջին օրը արտասովոր խանդավառությունն էր թևածում Երևանի հ. 45 հիմնական դպրոցի բակում.

79-րդ սեպտեմբերի 1-ին դպրոցն իր հյուրընկալ դռներն էր բացել բոլորի առաջ: Իսկ օրն ավելի արտասովոր և պարտավորեցնող էր, քանզի հարազատ դպրոց էր եկել տոնին մասնակցելու և իր ողջույնը հղելու ՀՀ Գիտության և կրթության նախարար պարոն Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը:

Պատվավոր հյուրերի մեջ էր նաև Էրեբունի վարչական տարածքի ղեկավար Արմեն Հարությունյանը :

Խինդ, ժպիտներ, տոնական բարձր տրամադրություն…

Պետական հիմնից հետո մոտ կես ժամ դպրոցի սաները երգով, պարով, փոքրիկ բեմադրությամբ բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին, ուսուցչի երդմամբ հանդես եկավ երիտասարդ ուսուցչուհի Ասյա Յազուլյանը:

Դպրոցի ձեռքբերումները, հետագա անելիքները ներկայացվեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանի կողմից: Իր ելույթում տնօրենը հպարտությամբ նշեց, որ դպրոցն իր վարկանշային աղյուսակում ՀՀ-ի մեծ և միջին հիմնական դպրոցների մեջ զբաղեցնում է բարձր տեղ, իսկ սովորողների ուսումնառության չափանիշով ՀՀ-ում 1-ինն է:

Հաջողության լուրջ գրավական է նաև ,որ վերջին 3 տարին անընդմեջ հանրապետական օլիմպիադաներում մեր դպրոցն ունի 1-ի մրցանակի արժանացած սովորող: Անցյալ ուստարվա վերջի հետ համեմատությամբ սովորողների թիվը ավելացել է 70-ով:

Հանդիսությունը եզրափակեց անկեղծ,անմիջական խոսքով պարոն Աշոտյանը՝ հիշելով դպրոցական առօրյայից հուշեր: Ապա առաջին դասարանցիներին նախարարն անձամբ ուղեկցեց դպրոց՝ ավարտելով նոր ուսումնական տարվա սկիզբի հանդիսավոր մասը:

Категория: նորություններ | Просмотров: 503 | Добавил: 45dproc | Дата: 01.09.2015

Վերջին դասը կյանքում հիշվող ամենալավ և հույզերով լի տոներից է, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Հենց այդ օրն է, երբ ասվում են այն բոլոր չասված խոսքերը, որոնք տարիներ շարունակ գաղտնի են պահվել, հենց այդ օրն է, երբ ուսուցիչները միայն հաճելի խոսքեր են ասում իրենց սաներին, հուզվում և արտասվում նրանց հետ: Երևանի հ.45 հիմնական դպրոցի շրջանավարտներն ուրախ էին, որ ավարտում են դպրոցը , որ իրենց կյանքում բացվելու է մի նոր էջ, բայց միևնույն ժամանակ տխուր էին, որ հրաժեշտ են տալիս սիրելի դպրոցին, ուսուցիչներին: Նրանք անցկացրեցին վերջին դասը` իրենց երախտիքի խոսքն ասելով ուսուցիչներին, դպրոցի տնօրեն Մ. Փաշայանին և իրենց սիրելի դասղեկ Սեդա Գասպարյանին: Շրջանավարտներին նոր կյանք մտնելու ճանապարհին բարեմաղթանքի խոսքեր ասացին տնօրեն Մ. Փաշայանը, ուսուցիչներն ու ծնողները:

Բարի ե՛րթ քեզ, սիրելի՛ շրջանավարտ:

Հավատացե՛ք ձեր ուժերին ու շենացրե՛ք մեր երկիրը:

Категория: բաց դասեր | Просмотров: 772 | Добавил: 123654 | Дата: 27.05.2015

2015թ. մայիսի 8-ին 8ա դասարանում անցկացվեց բաց դաս նվիրված Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած ԽՍՀՄ ժողովուրդների հաղթանակի 70-ամյակին:Դասը վարում էր պատմության ուսուցչուհի` Ա. Բաղդասարյանը: Դասի ընթացքում ուսուցչուհին խոսեց Հայրենական մեծ պատերազմի մասին, ներկայացրեց պատերազմի հիմնական փուլերը և կարևորեց առանձնահատկությունները, պատմեց հերոս-քաղաքների մասին, նշեց հետաքրքիր դրվագներ: 
Սովորողները ներկայացրեցին հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, նշեցին գեներալներին, մարշալներին, հերոսներին ու նրանց փառավոր մարտական ուղին: 
Մեծ հուզմունքով ընթերցեցին ռազմաճակատից զինվորների գրած նամակները:
Դասի ընթացքում ցուցադրվեցին հետաքրքիր դրվագներ պատերազմի ընթացքից:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, այնուհետև խոսեց Շուշիի ազատագրման մասին:
Դասն ավարտվեց Մեծ հաղթանակին նվիրված հերոսական երգով:

Категория: բաց դասեր | Просмотров: 680 | Добавил: 123654 | Дата: 17.05.2015

Ներքոհիշյալ նկարներով ձեզ մասնակից ենք դարձնում Երևանի հ.45 հիմնական դպրոցի Iբ դասարանի կյանքի ուրախ և միաժամանակ պատասխանատու մի ժամանակահատվածին, երբ 6ամյա մեր բալիկները տառաճանաչ դարձան ու մեծ ուրախությամբ նշեցին այդ փաստը: Դժվար է հավատալ, որ դեռևս մի քանի ամիս առաջ մեր երեխաները գրաճանաչ չէին, սակայն ընկ. Տիգրանյանի ջանքերի, աշխատասիրության և նաև համբերատարության շնորհիվ, մեր հրաշքները սովորեցին գրել, կարդալ, հաշվել, գումարել ու հանել, իսկ մեսրոպյան տառերը գիտեն և աշխարհաբար, և գրաբար: Որքան ուրախացան, երբ ստացան իրենց ,,Առաջին քայլերը,, և նկարազարդ հեքիաթների գիրքը շատ սիրելի դասվար՝ Ռ.Տիգրանյանից ու դպրոցի տնօրեն՝ պարոն Փաշայանից, ով միաժամանակ և բարի է, և խիստ:
         Iբ դասարանի ծնող` Մերի Սողոմոնյան

  

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 719 | Добавил: 123654 | Дата: 14.05.2015

Միջոցառում՝  «Հրաժեշտ    «Այբբենարան» - ին»,

I ա դասարան,  դասվար՝  Լիլիթ  Այվազյան

2015թ. մայիսի  5 – ին  տեղի  ունեցավ  «Հրաժեշտ     «Այբբենարան» -ին»  խորագիրը   կրող   միջոցառումը:   Այն   հանդիսատեսի  դատին   ներկայացրեցին  Iա  դասարանի  աշակերտները՝  դասվար  Լ. Այվազյանի  ղեկավարությամբ:

    Միջոցառումն  սկսվեց  Iա դասարանի  մեկամյա  դպրոցական  կյանքի  մասին  պատմող  տեսահոլովակի  ցուցադրմամբ:  Ապա  աշակերտները  հանդիսատեսին  ներկայացրեցին  հեքիաթ՝  ուսման  նկատմամբ  անտարբեր մի  աշակերտի  մասին,  ով  իր  «Այբբենարանը»-ը  կորցրեց  անտառում,  որպեսզի  կարդալ – գրել  չսովորի:  Սակայն    նրա  չմտածված  արարքը  ենթակա  չեր   իրականանալու,  քանի  որ  նրա   կողքին  էին    հեքիաթի  այնպիսի  հերոսներ,  ովքեր  գիտակցում  էին     ուսման  արժեքը,  սովորելու  կարևորությունը:  Նրանք   օգնեցին   գիտակցել  սխալը  և  ետ  վերադարձնել  «Այբբենարան» - ը:

    Սակայն  չկա  չարիք,   առանց  բարիքի,  այդ  արարքը  հնարավորություն  ընձեռեց  իրականություն  դարձնել  մի  վաղեմի  երազանք՝  գրել – կարդալ սովորել  անտառի  «բնակիչներին»:

    Միջոցառումն  ինքնատիպ  կոչ  էր,  որ  յուրաքանչյուրն  իրավունք  ունի  երազել  և  այդ  երազանքներն  իրականացնել.

    -Լավին  հասնելու  համար  պետք  է  երազել,

     Ապա  երազանքների  հետևից  հասնել,

    Այդ  երազանքները  երկինք   ուղարկել,

      Բյուր  աստղերի  հետ  զրույցի  նստել.

      Հավերժության   խորհուրդը    մեկնել,

     Լուսե  խնդությամբ  աշխարհը  լցնել…

Ողջ  բեմականացումը   համեմված  էր    ճաշակով  ընտրված  երգերով,  յուրահատուկ  պարերով  և  նրբաճաշակ  երաժշտական  ձևավորմամբ:

  Միջոցառումը  տպավորիչ  էր,  ուսանելի  և  դաստիարակող:

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 685 | Добавил: 123654 | Дата: 10.05.2015

2015թ. ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Միասին կերտենք նոր արշալույս» խորագրով միջոցառում: Այն իրականացրեցին 3գ դասարանի աշակերտները` դասվար Ա. Բաբասյանի ղեկավարությամբ: Երեխաները ներկայացրին սրտառուչ պատմություն  ծիածանի յոթ գույների, լույսի և մութի հավերժական պայքարի, բարու հաղթանակի մասին` ենթատեքստում  ունենալով այն գաղափարը, որ ամեն չարիքի հիմքում թաքնված է անտարբերությունը:

     Միջոցառումը յուրօրինակ էր, գեղեցիկ և ուսանելի:

Категория: միջոցառումներ | Просмотров: 721 | Добавил: 123654 | Дата: 08.05.2015

2015թ. ապրիլի 16-ին բաց դաս անցկացվեց VIII ա դասարանում, նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին: Դասը վարում էր պատմության ուսուցչուհի` Ա.Բաղդասարյանը: Դասի ընթացքում ուսուցչուհին և սովորողները խոսեցին «ցեղասպանություն» հասկացության մասին, համարելով այն մեծագույն հանցագործություն մարդկության հանդեպ: Նշվեց, որ հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ անպատիժ մնացած ոճրագործություն է:

Դասի ընթացքում վեր հանվեցին

1.Ցեղասպանության իրականացման պատճառները

2. Առաջադեմ հասարակայնության արձագանքը, զայրույթն ու բողոքը ընդդեմ օսմանյան իշխանության, ինչպես նաև,  մեծ տերությունների վարած քաղաքականության

3. Ինքնապաշտպանական մարտերը 1915թ. (Վան, Սուետիա, Շապին-Գարահիսար, Մուշ-Սասուն, Ուրֆա և այլուր):

Ողջ դասի ընթացքում ցուցադրվեցին ուսումնական նյութեր ՏՀՏ-ների միջոցով:

Սովորողների կողմից կազմվեց պաստառ «Ցեղասպանության հետևանքները» թեմայով:

Աշխարհի քարտեզի վրա անմոռուկներ փակցրեցին այն պետությունների տեղում, որոնք ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը:

Դասի վերջում ուսուցչուհին խոսեց «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին, ներկայացրեց  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը:

  1. 1948 թ. դեկտեմբերի 9 «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա պատժի ենթարկելու մասին» համաձայնագիրը:
  2. 1968թ. նոյեմբերի 26 «Կոնվենցիա ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետի մասին»:

Սովորողները «Ցեղասպանությունը չարիք է» պաստառի վրա իրենց դատապարտող խոսքն արտահայտելով` աշխարհի երկրներին կոչ արեցին ճանաչելու հայոց ցեղասպանությունը:

 

Категория: բաց դասեր | Просмотров: 610 | Добавил: 123654 | Дата: 22.04.2015

Երևանի հ.45 հիմնական դպրոցի նախապատրաստական քոլեջի սաները մասնակցեցին  «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 7-ին դպրոցի դահլիճում կրկին տոն էր. երգչախումբը  (ուսուցչուհի Ա. Թամազյանի ղեկավարությամբ)  կանանց ու աղջիկների համար  երաժշտական տոն էր  կազմակերպել:

Բարձր տրամադրություն, անկեղծ շփոթմունք, պայծառ ապագայի երազանքներ: Ահա այն ամենը, ինչ կարելի էր գտնել նրանցից յուրաքանչյուրի աչքերում:

Категория: միջոցառումներ | Просмотров: 453 | Добавил: 123654 | Дата: 21.04.2015

Սուրբ զատիկի տոնն Iա դասարանում (դասվար` Լ. Այվազյան)

Զատիկը` Հիսուս Քրիստոսի հարության տոնը, հայ ժողովրդի հնագույն տոներից է, որը բովանդակել է աշխարհի նորացումը, բնության զարթոնքն ու վերափոխումը:

Յուրաքանչյուր տարի Երևանի հ. 45 հիմնական դպրոցում այս տոնը  նշվում է  յուրովի:

          Այս տարի Iա դասարանի սովորողները դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ  ձևավորել էին անկյուն` նվիրված Սուրբ զատիկի տոնին: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 565 | Добавил: 123654 | Дата: 21.04.2015

Ապրիլի 2-ին հ.45 հիմնական դպրոցի պատանի հրշեջ փրկարարական խումբը մասնակցեց պատանի հրշեջ փրկարարական քաղաքային առաջնությանը:

      Զինղեկ` Ա. Առաքելյան

 

Категория: նորություններ | Просмотров: 501 | Добавил: 123654 | Дата: 20.04.2015

     Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի հ.45 հիմնական դպրոցի սովորողները ուսուցչուհի Գ. Մկրտչյանի ղեկավարությամբ ներկայացան գեղեցիկ հանդեսով: Աշակերտներն անկաշկանդ անգլերենով բանաստեղծություններ և երգեր նվիրեցին սիրելի մայրիկներին, քույրերին, տատիկներին և դպրոցի անձնակազմին:
Երեխաները անգլերենի և հայերենի տպավորիչ արտասանությամբ ներկայացրին գարնանային ծաղիկներն ու ամիսները: Այստեղ ասես գարունը ոչինչ չէր խնայել երեխաների անկեղծ ժպիտների, դահլիճի գունագեղ զարդարանքի օգնությամբ իր ողջ հմայքը ներկայացնելու համար:Բոլորին հիացմունք պատճառեց նաև Էլեն Մախմուրյանի անակնկալ պարը: 
Թեմայի նրբությունը և աշակերտների գեղեցիկ ելույթները հուզեցին հանդիսատեսին: Ներկաներն անչափ զգացված էին կազմակերպված միջոցառումից:

Категория: միջոցառումներ | Просмотров: 532 | Добавил: 123654 | Дата: 17.04.2015

8ա դասարնում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպել էր բաց դաս «Տոներ և ավանդույթներ» թեմայով:
Դասն սկսվեց Լոնդոնի տեսարժան վայրերի նկարագրությամբ: Երեխաներն այն ներկայացրին որպես մի կախարդական աշխարհ, գեղեցիկ և խաղաղ հեքիաթային մի քաղաք` հինավուրց ամրոցներով , կանաչապատ, մաքուր խնամված այգիներով: Երեխաների կարծիքով Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, առողջապահությամբ, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի: Այնուհետև սահուն անցում կատարվեց անգլիական (զուգահեռ նաև հայկական) տոներին ու տոնակատարություններին, սովորույթներին: Սովորողներնը հերթով անդրադարձան 

Վալենտինի օր
Մայրության և գեղեցկության օր
Զատիկ
Սուրբ ծնունդ և Ամանոր 
տոներին, գեղեցիկ անգլերենով ձևակերպեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ տարբեր տոների առթիվ: Տոները ներկայացվում էին երկխոսությունների միջոցով, իսկ Վալենտինի օրվա կապակցությամբ բացվեց Վալենտինի տուփը, և կարդացին երխաների կողմից պատրաստված մի քանի բացիկ: Արարողությունը ավարտվեց համապատասխան տոնին նվիրված երգի կատարումով:
Երեխաները անգլիացիներին բնորոշեցին որպես հումորով մարդիկ , որոնք կարող են սրամտել այս կամ այն առիթով, միևնույն ժամանակ անհարգալից չլինել ու պահել տակտի զգացումը: Անգլիական ավանդույթները չոր դատողություն են պահանջում' զրուցելիս վերջնական տեսակետներ երբեք չեն հայտնում: Անգլիացիների լավագույն գովասանքը <<վատ չէ>> արտահայտությունն է, որը վերամբարձ ու խիստ է հնչում: Նրանք իրենց զգացմունքները ցույց չեն տալիս, չնայած դրան, բավականաչափ շփվող են:
Դասիարակչական այս նոտայի պահին ուսուցչուհին անդրադարձավ նաև առհասարակ վատ սովորույթներին և խոսեց դրանցից խուսափելու և զգուշանալու մասին: 
Դասի ժամանակ կատարվեց նաև խմբային աշխատանք մտածող գլխարկների մեթոդով և կազմվեց պրիզմա: Ամբողջ դասն ացավ միայն սահուն անգլերենով: Սովորողները տպավորված էին:

Категория: բաց դասեր | Просмотров: 803 | Добавил: 123654 | Дата: 31.03.2015

Մարտի 13-ին <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժինը անցկացրեց <<Ամեն ինչ Ֆրանսիայի մասին>> խաղ-մրցույթը:
Մրցույթին մասնակցում էին՝ Երևանի թիվ 119 ավագ դպրոցի, թիվ 45 հիմնական դպրոցի և թիվ 56 հիմնական դպրոցի աշակերտները:
Ժյուրիի կազմում էին՝ փոխտնօրեն Կ.Մեհրաբյանը, <<Ֆրանկոֆոնիայի կենտրոն>> բաժնի վարիչ Լ.Խաչատրյանը, վերոհիշյալ դպրոցի ուսուցչուհիներ` Ն.Սարգսյանը, Ա.Բաբելյանը, Ա. Նազինյանը:
Բոլոր մասնակիցներն էլ պատրաստված էին:
Թեժ պայքարից հետո թիվ 45 հիմնական դպրոցը ճանաչվեց հաղթող: 
Նրանց տրվեց մրցանակ, իսկ մյուս մասնակիցները ստացան հավաստագրեր:
Խաղի վերջում աշակերտները երաժշտական անակնկալ մատուցեցին հանդիսատեսին:

 

Категория: նորություններ | Просмотров: 646 | Добавил: 45dproc | Дата: 21.03.2015

17.03.2015թ. Երևանի հ.45 հիմնական դպրոցի 8(բ) դասարանի աշակերտները Նուբարաշենի զորամասում հետաքրքիր հանդիպում են ունեցել զինվորների հետ: Կազմակերպիչներ դպրոցի զինղեկ` Ա Առաքելյան, դասղեկ` Լ. Իրիցյան:

 

 

 

Категория: միջոցառումներ | Просмотров: 481 | Добавил: 45dproc | Дата: 21.03.2015

Մարտի 11-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի երգչախումբը (խմբի ղեկավար, ուսուցչուհի` Ա. Թամազյան) ներկայացրեց համերգ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: 
Կատարվեց «Խաղ ու պար», «Հովիվ», «Մայրիկ», «Պար է», «Իմ ուսուցիչ» երգերը փոքրերի խմբի կատարմամբ: Ինչպես նաև «Ծիրանի ծառ», «Էս առուն ջուր է գալի», «Հորովել», «Մոկաց Միրզա», «Դլե յաման», «Պատրանքի թևով», «Տեր աստված», «Իտալական ռոմանս» երգերը միջին դպրոցի սովորողների կատարմամբ:
Մենակատարներ` Ալինա մկրտումյան, Ջուլիետա Մկրտչյան, Մանե Օհանյան, Արմինե Մերդինյան, Վիլյա Պողոսյան, Նարեկ Բալդրյան, Սիլվի Խաչատրյան, Ռոբերտ Հակոբյան

Категория: միջոցառումներ | Просмотров: 464 | Добавил: 45dproc | Дата: 21.03.2015

Գրքերի նվիրատվության տոն Iա դասարանում (դասվար` Լ. Այվազյան):

Категория: նորություններ | Просмотров: 627 | Добавил: 45dproc | Дата: 21.03.2015

Մեր դպրոցում նախապատրաստական քոլեջը սկսել է իր գործունեությունը:
Մեզ մոտ շատ ուրախ է ու հետաքրքիր:
-Ես արդեն հաճախում եմ հ.45հիմնական դպրոցի նախապատրաստական քոլեջի դասընթացներին:

Միացիր ինձ:

Категория: նորություններ | Просмотров: 520 | Добавил: 45dproc | Дата: 21.03.2015

Հունվարի 28-ի առավոտյան ժամը 10-ին Երևանի Էրեբունի համայնքի հ.45 դպրոցի բակում թևածում էր տոնական տրամադրությունը: ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց ՀՀ դրոշը: Տողանի բոլոր մասնակիցները համակ ուշադրությամբ լսեցին դպրոցի զինղեկ մայոր Անդրանիկ Առաքելյանի ելույթը` նվիրված հայոց բանակի 23-րդ տարելիցին: Ապա ելույթով հանդես եկավ նաև դպրոց հյուրընկալած 54574 զորամասի ներկայացուցիչ ավագ լեյտենանտ Ս Ավանեսյանը : ԵԿՄ-ի ուղերձը ընթերցեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռ. Հատիմոսյանը: Միջոցառումը եզրափակվեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանի կողմից բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հրաձգության ներդպրոցական առաջնությունում առաջատար տեղեր գրաված 6 սովորողների պատվոգրերի հանձնումով:
Միջոցառումը մի անգամ ևս փաստեց, որ դպրոցում լավ հիքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը, և մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է:

Прикрепления: Նկար 1 ·Նկար 2 ·Նկար 3 ·Նկար 4 ·Նկար 5
Категория: միջոցառումներ | Просмотров: 592 | Добавил: school45 | Дата: 30.01.2015

   Միջոցառում`<<Ամանորյա հրաշք>>,3-գ դասարան, դասվար`Ա. Բաբասյան

  2014թ.-ի դեկտեմբերի 25-ին 3-գ դասարանի աշակերտները/դասվար`Ա.Բաբասյան/ ամանորյա մի գեղեցիկ հեքիաթ ներկայացրին կախարդական փաթիլների, միայնակ ձնեմարդու, Նոր տարվա խորհրդի և կախարդանքի մասին,որը պարգևեց հեքիաթային պահեր, բարձր  տրամադրություն, անակնկալներ և Ամանորի սպասում: Միջավայրը տոգորված էր տոնական շնչով, ինչն անթաքույց ճառագում էր ներկաների վառ աչքերից:

    Միջոցառումը հաջողված էր,յուրօրինակ և գեղեցիկ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 713 | Добавил: school45 | Дата: 21.01.2015

2014թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ 5բ և 6գ դասարանների միջոցառումը  «Մի օր հեքիաթավանում» խորագրով: Հայոց լեզվի  ուսուցիչներ  Մ. Եղիազարյանը և Ա. Փարսադանյանը ամին ինչ արել էին միջոցառումը  իսկական հեքիաթային տոնի վերածելու համար: Ճաշակով զարդարված դահլիճում հանդիսականները ակամա տեղափոխվեցին  մանկական երազանքների  աշխարհ: Իսկ աշակերտների  կերտած   Քաջ Նազարը, Բարիկենդանը, Ձախորդ Փանոսը, Այգեպան Մոսին  և այլ հեքիաթային հերոսներ հանդիսատեսին օգնեցին  մտածել ու գործել հեքիաթային երևայական աշխարհում:  Երեխաներն  իրենց  նույնականացրին   հեքիաթի քաջ ու անվախ հերոսներին,  հաղթահարեցին  բոլոր դժվարությունները, անցան փորձությունների միջով և նրանց  հետ վայելեցին  հաղթանակի բերկրանքը` այն  համեմելով հայկական ժողովրդական երգ ու պարով:

Категория: միջոցառումներ | Просмотров: 593 | Добавил: school45 | Дата: 21.01.2015

 2014 թ. դեկտեմբերի չորսին հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ <<Մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունը>> վերնագրով միջոցառումը: 6բ դասարանի աշակերտների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ, երգեր, խոսքեր մեր բազմադարյան քաղաքի մասին:       

  Աշակերտներն անդրադարձան մեր քաղաքի գողտրիկ անկյուններից մի քանիսին` Զվարթնոց օդանավակայանին, Ծիծեռնակաբերդին, Մատենադարանին, Պատմության և Էրեբունի թանգարաններին, Հաղթանակի զբոսայգուն, Չարենցի և Թումանյանի թանգարաններին և այլն:

  Ուսուցչուհի Արմինե Սահակյանը ջանք չէր խնայել սովորողների խոսքը հղկելու, դահլիճը ձևավորելու, և միջոցառումը ըստ պատշաճի ներկայացնելու համար:

Категория: միջոցառումներ | Просмотров: 593 | Добавил: school45 | Дата: 14.01.2015

Հիրավի,   Ամանորն  ամենախորհրդավոր,   ամենակախարդական,  ամենահեքիաթային  տոնն  է:  Տոն,  որը  մեզ   կանգնեցնում  է  հնի  ու  նորի,   անցյալի  ու  ապագայի,  իրականացման  ակնկալիքով  տոգորված  երազանքների  ու  նոր  սպասումների   անջրպետի  դիմաց:  Տոն,  որը  ամենուրեք  անցնում  է  ուրախ  ու   տոնական  մթնոլորտում:

Առանձնահատուկ  տոնական  էր  մթնոլորտը  <<Փոքր  թատրոն>>-ում, որտեղ  իրենց   Ամանորյա  դիմակահանդեսն   անցկացրեցին   I ա դասարանի  սովորողները՝  դասվար  Լ.  Այվազյանի  ղեկավարությամբ:

            Կախարդական  հեքիաթ, փայլփլող   եդեմական  լույսեր,   տոնական   տրամադրություն  ապահովող  տոնածառի  խաղալիքներ,  փայլեր,  փուչիկներ,  հեքիաթի  հերոսներ,  անկաշկանդ  ու  ջերմ  մթնոլորտ  ապահովող  ծաղրածուներ,  աճպարարներ,  տիկնիկներ  և,  իհարկե,  Ձմեռ  պապիկ,  ում   հասնելու  համար  պետք  էր  ասմունքել,  երգել,  գուշակել  հանելուկներ  և  վաստակել  <<ադամանդներ>>,  որոնք  էլ  Ձմեռ  պապիկի  սենյակի  <<այցեքարտ>>-ն   էին:

            Հեքիաթային  մթնոլորտ  էր,  տպավորիչ  միջոցառում,   որը  դեռ  շա՜տ   երկար   կմնա  երեխաների  հուշերում:

Категория: միջոցառումներ | Просмотров: 505 | Добавил: school45 | Дата: 05.01.2015

Ահա այսպես` ուրախ և զվարթ, մեր մանուկները նշեցին նոր տարին: Նրանց հյուր էր եկել Ջերի մուկիկը և իհարկե Ձմեռ Պապն ու Ձյուն Անուշիկը: Երեխաների ուրախությանն անմասնակից չմնացին նաև ծնողներն ու մեր շատ սիրելի դասվարը` ընկ. Տիգրանյանը, մարդ, որը ոչ միայն կրթում է մեր բալիկներին, այլև մանկանում նրանց հետ, ուրախանում նրանցով...: ֆոտոալբոմ բաժնում  ներկայացված նկարներն  ավելի խոսուն են, դիտեք և ինքներդ հետևություններ արեք:

                                   Ծնող` Մերի  Սողոմոնյան

Категория: միջոցառումներ | Просмотров: 469 | Добавил: school45 | Дата: 04.01.2015

   Հոկտեմբերի 30-ին կայացավ  «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին  մասնակցեցին  3-9-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտներ

      «Մեղու» մրցույթի մասնակից աշակերտների լրացրած պատասխանի թերթիկները մրցույթից հետո բերվել են «Այբ» հիմնադրամի գրասենյակ և ստուգվելու են հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:

Յյուրաքանչյուր մասնակից դպրոց հունվարին ստանալու է ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին, իսկ փետրվարին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:

«Մեղու 2014»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն meghu.am կայքում նոյեմբերի 14-ին։

Մանրամասների համար այցելեք meghu.am կայքը:

Категория: նորություններ | Просмотров: 1272 | Добавил: school45 | Дата: 01.11.2014

Դաս-Միջոցառում << Տոն  աշնանային անտառում>>

նոյեմբերի 17-ին  5ա  դասարանում անցկացվեց դաս միջոցառում (ռոսաց լեզվի ուսուցչուհի` Լ Իրիցյան): Դասարանը  կարծես աշնանային հագուստ էր հագել` զարդարվելով  դեղին տերևներով, նկարներով, փուչիկներով: Այդ աշնանային մթնոլորտում  երեխաներն իրենց  գունավոր զգեստներով պարող տերևներ էիր հիշեցնում: Նրանք ներկայացրին  հեքիաթային  մի դրվագ և հորդորեցին բոլորին բարեխիղճ լենել  բնության հետ`  չջարդել ծառերի ճյուղերը, սիրել կենդանիներին, պահպանել բնությունը: Երեխաների երգը,  պարը և մաքուր ռուսերենով աշնան գովերգը  աշնանային, տոնական տրամադրություն հաղորդեց բոլորին:

Միջոցառումն  ուսուցողական և դաստիարակչական բնույթ ուներ:

 

Категория: բաց դասեր | Просмотров: 707 | Добавил: school45 | Дата: 26.10.2014

Հոկտեմբերի  16-ին  Iա  դասարանում  (դասվար՝  Լ. Այվազյան)  կրկին  տոն  էր.  Հայոց  այբուբենի  I  տառի՝ <<Ա>>-ի  տոնն  էր՝  <<Ա>>  տառի  շնորհանդեսը:  Աշակերտներն    ուղևորվեցին  <<Այբուբենի  ամրոց>>,  իսկ  այնտեղ  հասնելու  համար  անցան    արկածներով  ու  փորձություններով  լի  մի  ճանապարհ,  որն  ուներ  2  կանգառ՝ <<Այգի>>  և  <<Անտառ>>:  Այս  կանգառներում  նրանք  մի  շարք  առաջադրանքներ  լուծեցին,  երգեցին,  ասմունքեցին,  հանելուկներ  հորինեցին  և  լուծեցին,  շուտասելուկներ  ասացին,  ներկեցին,  նկարեցին,  խաղացին, մարզվեցին…  մի  խոսքով՝  ցույց  տվեցին,  որ  այս   կարճ   ժամանակահատվածում  շա՜տ    գիտելիքներ  են  ձեռք  բերել  և  արժանի  են  սովորելու  հայոց  տառերը:  Աշակերտները  <<բացեցին>>  <<Հայոց  Այբուբենի>>  տնակի  դուռը  և  տնակից  դուրս  բերեցին  <<Ա>>  տառը:  Սովորեցին  կարդալ  և  գրել  այն,  օգտագործել  բառերի,  բառակապակցությունների,  նախադասությունների  և  պատմությունների  մեջ:

Դասը  կազմակերպված  էր  խաղային  տեխնոլոգիաների   կիրառմամբ.   Այն  շատ  հոգեհարազատ,  ոգևորիչ  և  հետաքրքիր  էր  աշակերտների  համար:  Նրանց  ոգևորությունը  կրկնապատկվեց,  երբ   արժանացան  դպրոցի  տնօրեն  Մ. Փաշայանի  գովասանքի  խոսքերին:

Հեքիաթային  և  հիշարժան օր  էր  Iա  դասարանի  աշակերտների  համար.  Այն  դեռ  շա՜տ  երկար  կհիշվի…  

Категория: բաց դասեր | Просмотров: 672 | Добавил: school45 | Дата: 19.10.2014

Շնորհակալություն նման արհեստավարժ մոտեցման համար, սիրելի ընկեր Տիգրանյան:

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես  IԲ դասարանում, որը կազմակերպել էր դասվար Ռ.Տիգրանյանը: Դասն անցավ աշակերտների ակտիվ մասնակցությամբ, քանի որ այն իրականացվում էր դերաին խաղերի, հանելուկների և հետաքրքիր պատմությունների միջոցով, որոնք կազմում էին հենց երեխաները դասվարի աջակցությամբ:Այն, ինչ սովորեցին այս դասին, երեխաները երբևէ չեն մոռանա:

Շնորհակալություն նման արհեստավարժ մոտեցման համար, սիրելի ընկեր Տիգրանյան: 

                                        Ծնող` Մերի Սողոմոնյան

 

Категория: բաց դասեր | Просмотров: 654 | Добавил: school45 | Дата: 18.10.2014

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությունների մեկնարկը տրվեց  հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, ուր տեղի ունեցավ երաժշտական, թատերական ներկայացում:  Փողոցի երկայնքով  կազմակերպվել էր ժողովրդական  արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն։Տոնակատարության  մասնակցներին` Երևանի տարբեր համայնքներից ժամանած  բնակիչներին, հանրապետության  մարզերից, ինչպես նաև արտերկրից  հրավիրված պատվիրակություններին Նոր Արեշի բնակչությունը այդ թվում նաև հ. 45հիմնական դպրոցի ողջ անձնակազմը  ընդունեց  տան տիրոջ իրավունքով`  մեծ խանդավառությամբ,  ու բարձր տրամադրությամբ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 533 | Добавил: school45 | Дата: 12.10.2014

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ:
Սերնդեսերունդ ակնածանքով և խոնարհումով է արտասանվել ուսուցիչ բառը, դարեր շարունակ Դուք եղել եք այդ վեհ անվան պահպանողը և այդ անվան կրողն եք այսօր: Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը նա միշտ առանձնակի սիրով ու նվիրումով է կատարել:
Գալիք սերունդների կրթության և դաստիարակման գործի լավագույն արդյունքներով է պայմանավորված նաև մեր նորանկախ երկրի ապագան և վաղվա օրը: 
Այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորիս համար կրկին գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու բոլոր ուսուցիչներին և ասելու.


      ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ` ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ:

               հ. 45 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդ

Категория: նորություններ | Просмотров: 848 | Добавил: school45 | Дата: 02.10.2014

Մեկնարկել է «Ռուսական արջուկ 2014»-ը 

Արդեն հինգերորդ տարին է, որ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում և անցկացնում է «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը։

Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցուցադրելով ռուսաց լեզվի հմայքն ու հարստությունը: 

Այս տարի «Ռուսական արջուկը» Հայաստանում կանցկացվի նոյեմբերի 13-ին: Մրցույթին կարող են մասնակցել 2-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները: 

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի : Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 13-ն է, իսկ դպրոցի հայտը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 16-ը:

Հետաքրքրված աշակերտներին և նրանց ծնողներին խնդրում ենք իրենց դպրոցից վերցնել մրցույթի համար վճարման վավերապայմանները և մինչև հոկտեմբերի 13-ը կատարել վճարումը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում:

Մանրամասների համար այցելեք այստեղ կամ զանգահարեք «Այբ» կրթական հիմնադրամի գրասենյակ:

Հայաստանում «Ռուսական արջուկ» մրցույթի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:

Категория: նորություններ | Просмотров: 1111 | Добавил: school45 | Дата: 02.10.2014

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

   Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, 
 որն  այս տարի կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները:

 Մրցույթի հիմնական նպատակը դպրոցականների ամենալայն շրջանում հայերենի հանդեպ հետաքրքրության խթանումն է, ուստի կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացողները: Մրցույթի առաջադրանքների տարբերակները բաժանված են ըստ հինգ տարիքային խմբերի` 3-4, 5-6, 7-8, 9-10 և 11-12 դասարաններ:

Որևէ նախնական ընտրություն կատարելը, որևէ երեխային իր կամքին հակառակ մրցույթին չթույլատրելը կամ որևէ կերպով նրա մասնակցությանը խոչընդոտելը դեմ է «Մեղու» մրցույթի սկզբունքներին և անընդունելի է:

 Մրցույթին կարող են մասնակցել  դպրոցի 3-9-րդ դասարանցիներ, ովքեր մինչև հայտարարված վերջնաժամկետը գրանցվել են իրենց դպրոցի մասնակիցների ցանկում`ներկայացնելով վճարման անդորրագրերը:

Հուշանվերներ – մրցույթի օրը բոլոր մասնակիցներին տրում է փոքրիկ նվերներ:

Մրցանակներ – Բոլոր մանակիցների համար նախատեսված են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ: Լավագույններին շնորհվում են պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:

Մրցույթի հաղթողներ – Հաղթողները որոշվում են տվյալ տարվա բոլոր մասնակիցների արդյունքների ընդհանուր հաշվետվության արդյունքում:

Մանրամասները  www.ayb.am կայքում

Մրցույթից մոտ մեկ ամիս հետո դպրոցը կստանա իր աշակերտների արդյունքների հաշվետվությունը: Դրանից հետո կիրականացվի մրցանակաբաշխությունը, որի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Категория: նորություններ | Просмотров: 4339 | Добавил: school45 | Дата: 27.09.2014

     Ահա եկավ հերթական սեպտեմբերի 1-ը` ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը: Զանգի ղողանջ, ողջյունի խոսքեր, ծաղկեփնջեր, փուչիկներ, շնորհավորանքներ…

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի բակը ողողված էր մանուկների լուսավոր, ուրախ ու անկեղծ ժպիտներով: Օրը տոն էր հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ էին եկել դպրոց:

IԱ դասարանում (դասվար` Լ. Այվազյան) բարձր տրամադրություն էր տիրում: Դպրոցի բակի արարողությանը հետևեց դասարանում կազմակերպված  առաջին դասը:

Աշակերտներին դասարանում մեծ անակնկալ էր սպասվում. մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ աշակերտական սեղաններին «հայտնաբերեցին» իրենց նկարները, որոնք դասարան էին «բերել» աղավնիները:

Աշակերտները ծանոթացան ինչպես միմյանց, այնպես էլ իրենց առաջին ուսուցչուհու հետ, երգեցին, ասմունքեցին:

Դե էլ ինչ գիտելիքի օր, առանց գիտելիքի աղբյուր հանդիսացող դասագրքերի հանձնման արարողության: Աշակերտները նոր դասագրքերն ստացան անձամբ դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանի ձեռքից, ով բարեմաղթանքներ և շնորհավորանքի խոսքեր ուղղեց նրանց:

Բարձր տրամադրություն, անկեղծ շփոթմունք, զարմացած հայացքներ և պայծառ ապագայի ակնկալիք: Ահա այն ամենը, ինչն արտացոլված էր նրանցից  յուրաքանչյուրի աչքերում:

Մաղթե′նք  նրանց բարի երթ: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 716 | Добавил: school45 | Дата: 09.09.2014

 «Dasaran.am» կրթական ծրագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ  ուստարվա ընթացքում իրականացրել էր «Նոր սերնդի դպրոց 2013-14» մրցույթ, որի ամփոփման ու հանդիսավոր մրցանակաբաշխության   ժամանակ հ.45հիմնական դպրոցի  աշխատակազմը և սաները արժանացել են պատվոգրի  Երևան քաղաքում առաջին տեղը գրավելու  համար:

Категория: նորություններ | Просмотров: 580 | Добавил: school45 | Дата: 27.08.2014

2014թ.  Մայիսի 6-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի դահլիճի` փոքրերի յուրօրինակ մի աշխարհ դարձած բեմում  տեղի ունեցավ IԱ դասարանցիների (դասվար Հ. Վարդումյան) կյանքի ամենամեծ տոնը: Փոքրիկներն իրենց գիտելիքնեն ու հմտությունները ներկայացրին հանդես-հեքիաթի միջոցով: Հեռավոր հեքիաթային թագավորությունում մեծ դժբախտություն էր պատահել: Գիշերային խավարում չար կախարդը  գողացել էր փոքրիկ չքնաղ արքայադստեր` լուսավոր ժպիտը, քարացրել նրա դեմքը, իսկ կախարդանքը կվերանար, եթե աղջիկը հայերենով գրել կարդալ սովորեր:

Նրան կարող էին օգնել միայն փոքրիկ հայերը: Թիթեռնիկների օգնությամբ  արքայադուստրը հյուընկալում է բանիմաց փոքրիկ հայերին, նրանց օգնությամբ սովորում`  հայերեն այբուբենը և ինչպես բոլոր հեքիաթներում այստեղ էլ բարին հաղթում է չարին` կախարդանքը վերանում է, իսկ արքայադուստրը վերագտնում է իր ժպիտը:

Փոքրիկ դերասաններն իրենց գեղեցիկ խաղով ու հստակ խոսքով ցույց տվեցին, որ ամենազորեղ ուժը և′ հեքիաթում, և′ կյանքում գիտելիքն է:

Категория: միջոցառումներ | Просмотров: 585 | Добавил: school45 | Дата: 03.07.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024